Էդվարդ ֆոն Լինգուս (էստ․՝ Edward von Lõngus), կեղծանուն, էստոնացի տրաֆարետային գրաֆիտի նկարիչ, որը բնակվում է Տարտուում, աշխատում է անանուն։ Նրա աշխատանքներն արժանացել են լրատվամիջոցների և բազմաթիվ արվեստաբանների ուշադրությանը, ներկայացվել են արվեստի ցուցահանդեսներում և վաճառվել արվեստի աճուրդներում: Դրանցից մի քանիսը պահվում են Տարտուի արվեստի թանգարանում[2]:

Էդվարդ ֆոն Լինգուս
«Կաննաբարդը և վհուկներ որսացողը» (2014) Էստոնիայի Գերագույն դատարանի շենքի կողքին
ԿեղծանունEdward von Lõngus
ԾննդավայրԷստոնիա
Քաղաքացիություն Էստոնիա
Մասնագիտությունարվեստագետ
Կայքevl-genius.blogspot.com
 Edward von Lõngus Վիքիպահեստում
«Մերկ կայսրը», որը պատկերվել է 2015 թվականին Էստոնիայի խորհրդարանական ընտրություններից առաջ և մեծ աղմուկ է բարձրացրել[1]

Նրան համեմատում են Բենքսիի հետ[3] նրա ստեղծագործությունների ոճի պատճառով, որոնցում հաճախ պարունակվում են քաղաքական և սոցիալական մեկնաբանություններ, օգտագործվում են տրաֆարետներ և անհայտ ինքնություն։

Էդվարդ ֆոն Լիգնուսը ստացել է Տարտու քաղաքի մշակույթի մրցանակը 2014 թվականին իր «Կանաբարդը և վհուկներ որսացողը» տրաֆարետի համար, որում էստոնական մանկական գրքի Սամմալհաբե անունով հերոսը («Մամռոտ մորուք», Էնո Ռաուդի «Նակսիտրալներ» գրքերի շարքից) փոփոխվել է՝ ստեղծելով կանեփը որպես թմրամիջոց մշակելու դեմ պատերազմի մասին պատմող ստեղծագործություն[4]:

2019 թվականի հունվարին Էդվարդ ֆոն Լինգուսը արժանացել է Էստոնիայի արտաքին գործերի նախարարության 2018 թվականի մշակույթի մրցանակին՝ իր փողոցային թվային արվեստի «(R)estart Reality» նախագծի համար[5]։ Ծրագրի շրջանակներում, որը տեղի ունեցավ Եվրամիությունում Էստոնիայի նախագահության և Էստոնիայի Հանրապետության 100-ամյակի տոնակատարությունների մշակութային ծրագրի շրջանակներում[6], նա այցելել է Եվրոպայի 11 մայրաքաղաքներ՝ Բրյուսել[7], Հռոմ[8], Բեռլին, Հելսինկի, Կոպենհագեն, Փարիզ, Լոնդոն, Վիլնյուս, Ռիգա, Վիեննա և Բուդապեշտ, որտեղ նկարել է փողոցային արվեստ՝ կապված Էստոնիայի մշակութային պատմության հետ: Այս նկարներին միացվել է լրացուցիչ թվային աուդիո-վիդեո բովանդակություն իրականության լրացուցիչ հավելվածի միջոցով՝ պատմելով յուրաքանչյուր բնական չափի նկարված կերպարի մասին և կապելով մշակութային ավանդույթները Էստոնիայի՝ որպես էլեկտրոնային ժողովուրդ կերպարի հետ[9]:

Ծանոթագրություններ

  1. "Kesklinna valitsus võitleb tänavakunstnikuga" ERR Kultuur, April 7, 2015
  2. Hendrik Alla. "Skandaalne «Alasti keiser» läheb koos teiste kunstitöödega enampakkumisele" Postimees Kultuur, May 19, 2015
  3. "Eesti Banksy Edward von Lõngus tegutseb ka Tallinnas" elu24, May 15, 2015
  4. "Tartu linn tunnustas kultuuripreemiatega loovisikuid ja sündmusi" Արխիվացված 2014-07-14 Wayback Machine Tartu Üliõpilasmaja, February 19, 2014
  5. «(R)ESTART REALITY». Medium (անգլերեն). Վերցված է 2024-04-08-ին.
  6. «(R)estart Reality: digitänavakunst | EV100». web.archive.org. 2019-01-10. Վերցված է 2024-04-08-ին.
  7. ERR, Epp Ehand, Brüssel | (2017-07-04). «Edward von Lõngus äratab Brüsseli majaseintel ellu pildid vanadest eestlastest». ERR (էստոներեն). Վերցված է 2024-04-08-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  8. ERR (2017-07-21). «Galerii: Edward von Lõngus on vallutanud Rooma tänavad». ERR (էստոներեն). Վերցված է 2024-04-08-ին.
  9. "Anonymous street artist Edward von Lõngus wins Foreign Ministry Culture Award" Ministry of Foreign Affairs, January 9, 2019

Արտաքին հղումներ

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդվարդ ֆոն Լինգուս» հոդվածին։