Էնո Ռաուդ (էստ․՝ Eno Raud, փետրվարի 15, 1928(1928-02-15)[1][2][3], Տարտու, Էստոնիա - հուլիսի 10, 1996(1996-07-10)[3], Հաապսալու, Էստոնիա)[4], էստոնացի մանկագիր, ում գրքերը թարգմանվել են աշխարհի մի շարք լեզուներով։ Էստոնական ԽՍՀ վաստակավոր գրող (1978)։

Էնո Ռաուդ
էստ․՝ Eno Raud
Ծնվել էփետրվարի 15, 1928(1928-02-15)[1][2][3]
ԾննդավայրՏարտու, Էստոնիա
Վախճանվել էհուլիսի 10, 1996(1996-07-10)[3] (68 տարեկան)
Վախճանի վայրՀաապսալու, Էստոնիա
ԳերեզմանԱնտառային գերեզմանատուն
Գրական անունԷնո Սամմալհաբե (էստ.՝ Eno Sammalhabe)
Մասնագիտությունգրող և մանկագիր
Լեզուէստոներեն
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Էստոնիա Էստոնիա
ԿրթությունՏարտուի համալսարան (1952)
Ստեղծագործական շրջան1935 թվականից
Ժանրերպատմվածք, բանաստեղծություն
Ուշագրավ աշխատանքներՍիպսիկ
ԱշխատավայրEstonian State Publishing House?
Պարգևներ
ԱմուսինԱյնո Պերվիկ
ԶավակներRein Raud?, Piret Raud? և Mihkel Raud?
 Eno Raud Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Էնո Ռաուդը ծնվել է 1928 թվականի փետրվարի 15-ին Էստոնիայի Տարտու քաղաքում՝ հայտնի բանաստեղծ Մարտ Ռաուդի ընտանիքում։ 1952 թվականին Էնո Ռաուդն ավարտել է համալսարանի «էստոներեն լեզու» բաժինը։ 1952-1956 թվականներին նա աշխատել է Էստոնիայի ազգային հրատարակչությունների միությունում։ Հետագայում զբաղվել է գրական աշխատանքով։

Էնո Ռաուդն ամուսնացած էր գրող, բանաստեղծ ու թարգմանիչ Այնո Պերվիկի (էստ․՝ Aino Pervik) հետ։ Նրանք ունեցել են երեք երեխա՝ Ռեյն Ռաուդ (ծնվել է 1961 թվականին, գրող, ճապոնագետ), Պիրետ Ռաուդ (ծնվել է 1971 թվականին, նկարչուհի, գրող), Միխկել Ռաուդ։

Մահացել է 1996 թվականի հուլիսի 9-ին Հաապսալու քաղաքում։

Ստեղծագործություն խմբագրել

Իր առաջին ստեղծագործությունները Էնո Ռաուդը հրատարակել է 1930-ական թվականների վերջին «Laste Rõõm» մանկական ամսագրում. այդ ժամանակ նա հանդես է եկել Էնո Սամմալհաբե կեղծանունով (էստ․՝ Eno Sammalhabe - Էնո «Մամռոտ Մորուք»)։

Էնո Ռաուդի հայտնի երկերից հայտնի է «Նակսիտրալի» («Naksitrallid», 1972, 1975, 1979, 1982) գրքերի շարքը, որ պատմում էր նակսիտրալներ Մուֆտայի, Պոլբոտինկի ու Մամռոտ Մորուքի արկածների մասին։ Հեղինակի ամենահայտնի ստեղծագործություններից է «Սիպսիկ» շորե տիկնիկի մասին պատմվածքների շարքը՝ նախատեսված նախադպրոցական տարիքի երեխաների համար։ Պատմվածքների շարքը մեծ ճանաչում է բերել հեղինակին, իսկ Սիպսիկը ժամանակի ընթացքում դարձել է էստոնական մանկական գրականության խորհրդանիշներից մեկը[5]։

Էնո Ռաուդը հեղինակել է նաև ավագ դպրոցականների համար նախատեսված երկեր։ Դրանցից է «Կրակ խավարած քաղաքում» ստեղծագործությունը, որ պատմում է 1941-1943 թվականների դեպքերի մասին, երբ երկիրը գտնվում էր գերմանական շրջափակման մեջ։ Էնո Ռաուդը գրել է նաև մուլտֆիլմերի սցենարներ՝ «Փոքրիկ վերահսկիչը» (1962), «Յաակն ու ռոբոտը» (1965), «Այդպիսի գործեր» (1973), «Ծաղրածուն ու Կրոպսը» (1976), «Փոշեկուլ» (1978), «Կանաչ ցանկություն» (1989) և այլն։

Էնո Ռաուդը հայերեն խմբագրել

Պարգևներ խմբագրել

  • Էստոնական ԽՍՀ վաստակավոր գրող (1978 թվական)
  • Հանս Քրիստիան Անդերսենի անվան միջազգային գրական մրցանակի պատվավոր դիպլոմ - նակսիտրալների մասին շարքի առաջին գրքի համար (ՅՈՒՆԵՍԿՕ, 1974 թվական)
  • Էստոնական ԽՍՀ Յուխան Սմուուլի անվան գրական մրցանակ

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Тавель Л. Рауд Э. // Краткая литературная энциклопедия / Гл. ред. А. А. Сурков. — М.: Сов. энцикл., 1962—1978. — Т. 6: Присказка — «Советская Россия». — 1971. — С. 196.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնո Ռաուդ» հոդվածին։