Տարտուի արվեստի թանգարան

Տարտուի արվեստի թանգարան (էստ․՝ Tartu Kunstimuuseum), արվեստի պետական թանգարան Տարտուում։ Համարվում է Հարավային Էստոնիայի արվեստի ամենամեծ թանգարանը։ Հիմնադրվել է 1940 թվականին[1] տեղական Պալլաս արվեստի դպրոցի անդամների նախաձեռնությամբ։

Տարտուի արվեստի թանգարան
Տեսակպատկերասրահ
Երկիր Էստոնիա
ՏեղագրությունՏարտու
ՎայրBarclay de Tolly house?
Ղեկավարության նստավայրՏարտու, Էստոնիա
Հիմնադրվել է1940
ՏնօրենJoanna Hoffmann?
Կայքtartmus.ee
Քարտեզ
Քարտեզ

Թանգարանի հիմնական հավաքածուն ներառում է XVIII դարի մինչև մեր օրեր Էստոնիայի արվեստի և օտարերկրյա հեղինակների աշխատանքներ։ Հավաքածուն ընդգրկում է շուրջ 23 000 ցուցանմուշ։ Թանգարանում կազմակերպվում են ժամանակավոր ցուցահանդեսներ, ինչպես նաև թանգարանի հիմնական հավաքածուի ցուցադրություն։ Թանգարանը համագործակցում է Էստոնիայի և արտասահմանյան այլ թանգարանների և պատկերասրահների հետ[2]։ Ցուցահանդեսները կազմակերպվում են նաև Ռատուշնայա 18 հասցեում գտնվող «Ընկնող տուն» շենքում։

Պատմություն խմբագրել

1918 թվականին «Պալլաս» գեղարվեստական ընկերությունը հիմնադրել է «Պալլաս» գեղարվեստի բարձրագույն դպրոցը, որը առանցքային դեր է խաղացել տեղական գեղարվեստական կրթության գործում։ «Պալլաս» ընկերության ձևավորումից 20 տարի հետո միտք է հղացել ստեղծել թանգարան։ 1940 թվականի նոյեմբերի 17-ին Տարտուի քաղաքային խորհուրդը ստորագրել է գեղարվեստական թանգարան ստեղծելու մասին որոշումը։ 1941 թվականին Ազգային ազգագրական թանգարանը (այժմ՝ Էստոնիայի ազգային թանգարան) XX դարի իր գեղարվեստական հավաքածուները փոխանցել է նորաստեղծ թանգարանին։

 

Պատերազմական տարիներին թանգարանի ֆոնդերը տեղափոխվել են տարբեր կառույցներ։ Իրավիճակը բարդացել է, երբ 1943 թվականի ռմբակոծումից փլուզվել է Լայ 17 հասցեի աղյուսե շինությունը, որտեղ տեղակայված էր հավաքածուն։ Հավաքածուի հիմնական մասը հնարավոր է եղել փրկել[2]։ Տեղափոխումներից հետո թանգարանի հավաքածուն 1946 թվականին տեղավորվել է Բալիկրավի 14 հասցեի շենքում[1]։ Ժամանակի ընթացքում շենքը վերակառուցվել է թանգարանային կարիքներից ելնելով։ Ի սկզբանե այդտեղ եղել է պահոց, սրահներ, սակայն 1999 թվականին որոշվել է շենքը փակել այցելությունների համար և բարելավել աճող ֆոնդերը։ Ներկայիս շենքն ունի պահոց, վարչական գրասենյակներ, ադմինիստրատիվ գրասենյակներ, վերականգնված արվեստանոցներ, գրադարան և արխիվ։

Ընկնող տուն խմբագրել

1988 թվականից Տարտուի գեղարվեստի թանգարանի ցուցահանդեսները կազմակերպվում են Ռատուշենայա հրապարակի 1973 թվականին կառուցված թիվ 18 շենքում՝ այսպես կոչված «Ընկնող տանը»։ Ժամանակին շենքը պատկանել է Բարկայ դե Տոլի ազնվական ընտանիքին։ Ժամանակի ընթացքում, հիմքում տարբեր նյութերի կիրառման պատճառով, շենքը սկսել է թեքվել, որտեղից էլ եկել է նրա անունը։ Լեհ մասնագետների կողմից վերակառուցումից հետո շենքը դադարել է «ընկնել»։

Շենքը բաղկացած է երեք հարկից։ Այստեղ կազմակերպվում են ժամանակավոր ցուցադրություններ, գործում է կրթական դասարան և մասնագիտացված գրախանութ[3]։

Հավաքածու խմբագրել

Հավաքածուի հիմքն են կազմել «Պալլաս» գեղարվեստի ընկերության ներկայացուցիչների 133 աշխատանքները[4]։ Հավաքածուի կարևոր մաս են կազմում «Պալլաս» գեղարվեստի ընկերությունից մնացած ժառանգությունը, որտեղ նարկայացված են այնպիսի նկարիչներ, ինչպիսիք են Նիկոլայ Տրիյկը, Կոնրադ Մյագին, Ադո Բաբեն, Ալեքսանդր Վարդին, Կարին Լուտսը և այլք։ Այս և «Պալլաս» գեղարվեստի ընկերությանն ու գեղարվեստի դպրոցին առնչվող աշխատանքները պահվում են թանգարանում։

Թանգարանում ներկայացված են նաև 19-րդ դարի էստոնական արվեստի կարևորագույն դեմքեր, ինչպիսիք են՝ Յոհան Կյոլերը, Ջուլիա Հագեն-Շվարցը։

Հավաքածուն ներառում է նաև ռուս և արտասահմանյան նկարիչների աշխատանքներ։ Ռուս նկարիչներից ներկայացված են Հովհաննես Այվազովսկին, Իվան Շիշկինը, Մաքսիմիլիան Վոլոշինը, Կոնստանտին Սոմովը, Միխայիլ Լարիոնվը, Նատալյա Սերգեևնա Գոնչարովան և այլք։

Հավաքածուն բաղկացած է կտավներից, գծանկարներից, գեղանկարներից, քանդակներից և ժամանակակից արվեստի նմուշներից (լուսանկարներ, վիդեո արտ, ձայնային արվեստ, ինստալյացիաներ)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Laborint. «Information Centre Of Estonian Museums». www.muuseum.ee. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 28-ին.
  2. 2,0 2,1 «75. Как много в этой цифре - Газета - Postimees +». Postimees. Վերցված է 2016 թ․ մարտի 28-ին.
  3. «Tartu Art Museum, Estonia». Visitestonia.com. Վերցված է 2016 թ․ մարտի 28-ին.
  4. «Веб-Портал Музеев - Interjöör». muis.ee. Վերցված է 2016 թ․ մարտի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տարտուի արվեստի թանգարան» հոդվածին։