Զեֆիրոս (դիցաբանություն)

13:25, 24 Հուլիսի 2024 տարբերակ, Հրաչ Թորոսյան (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Զեֆիրոս (հին հունարեն՝ Ζέφυρος, «արևմտյան», միկեն․ze-pu2-ro[1]), Հին Հունաստանի դիցաբանության մեջ երկրոդական կերպար[2]։ Եղել է Աստրեոսի և Էոսի որդին, Բորեոսի, Էվրոսի և Նոտուսի եղբայրը, հիշատակված է «Իլիականում»։ Եղել է ամենամեղմ քամին և գառնան ավետիչը։ Ենթադրվել է, որ նա ապրել է Թրակիայի քարանձավներում։ Նրա հռոմեական համարժեքը Ֆավոնիումն է, որը իշխել է բույսերին և ծաղիկներին։

Զեֆիրոս
ՏեսակAnemoi?
Դիցաբանությունհին հունական դիցաբանություն
Սեռարական
ՀայրԱստրեոս
ՄայրԷոս
Քույր/ԵղբայրԲորեաս, Euros? և Նոտոս
ԱմուսինChloris? և Իրիս
ԿողակիցՊոդարգա
ԶավակներAurai?, Էրոս, Balius?, Xanthus?, Karpos?, Արեյոն և Pothos?
 Zephyrus Վիքիպահեստում

Նրա սիրելին՝ Քլորիդան (լատիներեն համարժեք Ֆլորա) նրանից ծնել է Կարպոսին։ Զեֆիրոսը նաև Ապոլոնի մրցակիցն է Հիացինտի հանդեպ ունեցած սիրո հարցում[3]։ Վարկածներից մեկի համաձայն՝ նա եղել է նաև ծիածանի աստվածուհի Իրիսի ամուսինը[4], որից ծնվել է Էրոսը[5]։ Հոմերոսը նրան անվանել է որպես Աքիլեսի ձիերի՝ Բալիուսի և Քսանթոսի հայր[6]։

Նա անձնավորել է արևմտյան քամին, որն ըստ նախնիների գերիշխել է Միջերկրական ծովում, այն սկսվել է գարնանը և իր ամենամեծ ուժգնությանը հասել է ամառային արևադարձին: Արևմտյան Միջերկրածովյան շրջանում աստծու կերպարը բնութագրվել է ուժով և անկայունությամբ, քանի որ նա, թեև տաք է եղել, այնուամենայնիվ հաճախ իր հետ բերել է անձրև և նույնիսկ փոթորիկներ, մինչդեռ նրա արևելյան մասում Զեֆիրոսը գրեթե միշտ թեթև և հաճելի քամի է եղել:

Այստեղից է գալիս Զեֆիրոսի մասին պատկերացումների տարբերությունը հույների և հռոմեացիների միջև, որոնցից հույները այն համարում էին ամենաուժեղ և ամենաարագ քամիներից մեկը, իսկ հռոմեացիները դրա հետ կապում էին այն ասոցիացիան, որը կա այժմ՝ մեղմ, թեթև քամի: Ըստ երևույթին Հոմերոսյան երգերը կազմողները պատկերացում ունեին Արևմուտքում և Արևելքում Զեֆիրոսի հատկությունների տարբերության մասին, որոնք ստիպում են Զեֆիրոսին փչել երանելիների կղզիներում, այն գտնվում է հեռավոր արևմուտքում, որտեղ չկան փոթորիկներ, անձրևներ կամ ձյուն[7]:

Իր արագության շնորհիվ նա համարվել է աստվածների սուրհանդակը։ Նրա պատվին Ատտիկայում զոհասեղան է կանգնեցվել[8]։ Զեֆիրոսը փչում է Ելիսեյան դաշտերում[9]: Նրան է նվիրված LXXX Օրփեոսական օրհներգը[10]։

Նա համարվել է կանաչ աչքերով և կանաչ թևերով երիտասարդ։

Գրականություն

  • Շուկարև Ա. Ն. (1890–1907). «Зефир, ветер». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Ծանոթագրություններ

  1. Предметно-понятийный словарь греческого языка. Микенский период. Л., 1986. С.64
  2. Мифы народов мира. М., 1991-92. В 2 т. Т.1. С.468. ISBN 5-85270-016-9
  3. Лукиан. О пляске, 45.
  4. Нонн. Деяния Диониса, XXXIX, 116; XLVII, 438.
  5. Алкей, фр. a327. Лобель-Пейдж.
  6. Гомер. Илиада, XVI, 149.
  7. Одиссея. IV. 565 сл.
  8. Павсаний. Описание Эллады I 37, 2.
  9. Гомер. Одиссея IV 567.
  10. «ORPHIC HYMNS 41-86 - Theoi Classical Texts Library». www.theoi.com. Արխիվացված է օրիգինալից 2021-02-08-ին. Վերցված է 2021-02-08-ին.