Քամիների աշտարակ (հուն․՝ Ωρολόγιο του Κυρρήστου), Հունաստանի մայրաքաղաք Աթենքում գտնվող ամենահին օդերևութաբանական հուշարձանը՝ 12 մետր բարձրությամբ և մոտ 8 մետր տրամագծով։

Քամիների աշտարակ
հուն․՝ Ωρολόγιο του Κυρρήστου
անգլ.՝ Horologion of Kyrrhestes
ՏեսակՋրի ժամացույց, Հողմացույց, արեգակնային ժամացույց և ժամաշտարակ
Երկիր Հունաստան
ՏեղագրությունԱթենքի մունիցիպալիտետ
ՎայրRoman Agora of Athens?
Ճարտարապետական ոճՀին հռոմեական ճարտարապետություն և Hellenistic architecture?
ՇինանյութPentelic marble?
Ժառանգության կարգավիճակգրանցված հնագիտական տարածք Հունաստանում
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել

Ութանիստ աշտարակի շինարարական աշխատանքները սկսվել են Հռոմեական կայսրության տիրապետության շրջանում։ Կառուցման աշխատանքները վերագրվում են հռոմեացի հայտնի աստղագետ Անդրոնիկոսին։

Ընդունված է աշտարակի կառուցման ժամանակաշրջանը համարել մ.թ.ա. 1-ին դարը[1]։ Չնայած սրան նաև չի բացառվում, որ այն կառուցվել է շատ ավելի վաղ քան մ.թ.ա. 1-ին դարը։

Հնամենի այս աշտարակը ամբողջովին կառուցված է մարմարից։ Մեզ հասել են քամիների աշտարակի մնացորդները, որոնք հնագիտական իրեր և արտեֆակտներ են[1]։ Աշտարակի ներսում կառուցված է եղել այսպես կոչված ավազի ժամացույցը, որը ջուր էր մատակարարում Ակրոպոլիսի միջնաբերդին։

Միջնադարյան ժամանակահատվածում աշտարակը օգտագործվել է, որպես կրոնական կառույց՝ եկեղեցի։ 19-րդ դարում այն ազատագրվել է թուրքերի ձեռքից՝ անցնելով հույներին։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Joseph V. Noble; Derek J. de Solla Price, p. 345 Jump up ^

Լրացուցիչ ընթերցանություն

խմբագրել
  • Joseph V. Noble; Derek J. de Solla Price: The Water Clock in the Tower of the Winds, American Journal of Archaeology, Vol. 72, No. 4 (1968), pp. 345–355.
  • James Beresford: A Monument to the Winds, Navigation News, Mar/Apr 2015, pp. 17–19.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քամիների աշտարակ» հոդվածին։