Քյորմենդ

քաղաք Հունգարիայում

Քյորմենդ (հունգարերեն՝ Körmend, գերմաներեն՝ Kirment, առավել հին անվանաձևը՝ Girmend[2]), քաղաք Հունգարիայի արևմտյան մասում՝ Վաշ կոմսություն-մարզում (մեդյեում); Գտնվում է մարզկենտրոն Սոմբատհեյից 25, Ավստրիայի հետ պետական սահմանից 5 կիլոմետր հեռավորության վրա։ Քաղաքը տրանսպորտային խոշոր հանգույց է, որտեղ խաչվում են երեք ուղղությամբ գնացող երկաթուղիներ (դեպի Սոմբատհեյ, Զալալյովյո և Ավստրիա) ու ավտոմայրուղիներ. E66-ը՝ Սեկեշֆեհերվար-Գրաց և E65-ը՝ Բրատիսլավա-Զագրեբ ուղղությամբ։ Քաղաքի հարավարևմտյան ծայրամասից սկիզբ է առնում Էրշեգ ազգային պարկը։

Բնակավայր
Քյորմենդ
Դրոշ Զինանշան

ԵրկիրՀունգարիա Հունգարիա
Մակերես52,79 կմ²
Բնակչություն10 255 մարդ (հունվարի 1, 2023)[1]
Ժամային գոտիԿենտրոնական եվրոպական ժամանակ
Հեռախոսային կոդ94
Փոստային դասիչ9900
Պաշտոնական կայքkormend.hu(հունգարերեն)
Քյորմենդ (Հունգարիա)##
Քյորմենդ (Հունգարիա)

2011 թվականի տվյալներով քաղաքն ուներ 11.799 բնակիչ[3]։

Պատմություն խմբագրել

Պատմական փաստաթղթերում քաղաքն առաջին անգամ հիշատակվել է 1238 թվականին՝ որպես Curmend terra: Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում՝ 1915 թվականին հունգարական համբավավոր Բատյանի ազնվականական տոհմի ներկայացուցիչ իշխան Լասլո Բատյանի-Ստրատմանը, որ լայն ճանաչում ունեցող, հմուտ բժիշկ էր ու մարդասեր-բարեգործ, իր տոհմական դղյակի մի թևն ամբողջությամբ վերածել է հիվանդանոցի, որտեղ բոլոր կարիքավորները անվճար բուժում են ստացել նաև պատերազմից հետո։ Նրան անվանում էին «աղքատների բժիշկ»։ Կաթոլիկ եկեղեցին նրան ներառել է երանելիների դասի մեջ[4][5]։ Ներկայումս Բատյանիների տոհմական դղյակի սեփականատերը հունգարական պետությունն է։

Քյորմենդում գործող արտադրական ձեռնարկություններից հիշատակման է արժանի հատկապես կահույքի խոշոր ֆաբրիկան, որ պատկանում է ADA Möbelfabrik GmbH ընկերությանը։

Անվանի անձինք խմբագրել

  • Իմրե Սինկովից - դերասան, Հունգարիայի ժողովրդական արտիստ
  • Գ. Գոլոման - բասկետբոլիստ
  • Պետեր Բեսենյի - օդաչու, ակրոբատիկ թռիչքներ կատարող
  • Baby Jewel - կինոաստղ
  • Յանոշ Մորից - Տալտոս քարանձավը հայտնաբերող
  • Soulwave - ալտերնատիվ (այլընտրանքային) ռոք երաժշտախումբ
  • Կրիշտիան Պարս - թեթրաթլետ, մրճանետորդ

Գործընկեր քաղաքներ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քյորմենդ» հոդվածին։