Ցու (ճապ.՝ 津市), քաղաք Ճապոնիայում, Միե պրեֆեկտուրայի վարչական կենտրոնը։ Գտնվում է Իսե ծոցի ափին։ Քաղաքը զբաղեցնում է 710,81 կմ2 տարածք[2], բնակչությունը կազմում է 280 737 մարդ (2014թ․ հունիսի 1), բնակչության խտությունը՝ 394,95 մարդ/կմ2։

Բնակավայր
Ցու
Դրոշ Զինանշան

ԵրկիրՃապոնիա Ճապոնիա
Հիմնադրված էապրիլի 1, 1889 թ.
Մակերես711,19 կմ²
Բնակչություն273 267 մարդ (սեպտեմբերի 1, 2020)[1]
Ժամային գոտիUTC+9
Հեռախոսային կոդ59
Փոստային դասիչ514-8611
Պաշտոնական կայքinfo.city.tsu.mie.jp(ճապոներեն)
Ցու (Ճապոնիա)##
Ցու (Ճապոնիա)

Կլիմա խմբագրել

Ցուն ունի խոնավ մերձարևադարձային կլիմա՝ տաք ամառներով և զով ձմեռներով։ Տեղումները զգալի են ամբողջ տարվա ընթացքում, բայց ամենաշատը լինում են մայիսից սեպտեմբեր ամիսներին։

Պատմություն խմբագրել

Սկզբնապես քաղաքի տեղում ամրոց էր հիմնված։ Էդո ժամանակաշրջանում Ցուն դարձավ Իսե քաղաք գնացող ուխտագնացների կանգառը, որը գտնվում է 40 կմ հեռավորության վրա դեպի հարավ-արևելք։ Ժամանակակից քաղաքը հիմնվել է 1889 թվականին։ 1945 թվականի ամերիկյան ռմբակոծությունների ժամանակ Ցուն զգալի վնասներ է կրել, բայց պատերազմից հետո այն վերակառուցվել է և պահպանել իր նշանակությունը։

Բնակչություն խմբագրել

Քաղաքի բնակչությունը՝ 280 737 մարդ է (2014թ․ հունիսի 1), իսկ խտությունը՝ 206,13 մարդ/կմ2։ Բնակչության թվակաքանակի փոփոխությունը 1980-2005 թվականներին[3]։

Տարեթիվ Մարդ
1980 265 443
1985 273 817
1990 280 384
1995 286 519
2000 286 521
2005 288 538

Տնտեսություն խմբագրել

Քաղաքում գործում են հետևյալ ընկերությունները․

  • Imuraya Confectionery (արտադրում է քացրավենիքներ աձուկիի հիմքով)[4]
  • SEI Corporation (արտադրում է ակումուլյատորներ)[5]
  • Cabot Microelectronics գործարան ու գիտահետազոտական կենտրոն (արտադրում է էլեկտրոնային կոմպոնենտներ)[6]
  • Aichi Machine Industry[7]
  • Yutaka Giken ավտոպահեստամասերի գործարան[8]
  • Kuramoto[9]
  • Panasonic էլեկտրոնիկայի և բաղադրիչների գործարաններ
  • Nabtesco Corporation արդյունաբերական սարքավորումների և բաղադրիչների գործարան[10]
  • Nakagawa Mfg արդյունաբերական սարքավորումների և բաղադրիչների գործարան[11]
  • Kureha Elastomer[12] քիմիական գործարան,
  • ZTV[13] կաբելային հեռուստատեսության օպերատոր
  • Tsu Shinkin տեղական բանկ
  • Tsu Shipyard նավաշինական ընկերություն
  • Japan Marine United
  • JFE Holdings[14]
  • Մի քանի ձկնորսական նավահանգիստներ։

Կարևոր դեր է խաղում տրանսպորտը (ծովային նավահանգիստ), առևտրական ձեռնարկությունները (AEON Tsu և AEON TOWN Tsu Shiroyama առևտրի կենտրոնները), տուրիզմը (Ցու ամրոցը գլխավոր տեսարժան վայրերի ցանկում)[15]։

Կրթություն խմբագրել

Քաղաքում գործում են հետևյալ միջին և բարձրագույն կրթական հաստատությունները․

  • Ցու քաղաքում է գտնվում Միեի համալսարանը, որը միակն է ամբողջ պրեֆեկտուրայում
  • Ցուի քոլեջ
  • «Mie Prefectural» բուժքույրական քոլեջ
  • «Takada» նախնական կրթական հաստատություն

Տարրական և միջնակարգ կրթություն խմբագրել

  • Ցուն ունի 56 պետական տարրական դպրոց, 21 պետական և 2 մասնավոր միջին դպրոց, 9 պետական և 3 մասնավոր ավագ դպրոց
  • Քաղաքն ունի նաև 6 հատուկ կրթության դպրոց։

Քույր քաղաքներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 三重県|統計データライブラリ:人口・世帯の動き (яп.)
  2. «全国都道府県市区町村別面積調». www.gsi.go.jp. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 27-ին. {{cite web}}: Text "国土地理院" ignored (օգնություն)
  3. «国勢調査». 政府統計の総合窓口 (ճապոներեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 30-ին. {{cite web}}: Text "ファイル" ignored (օգնություն); Text "統計データを探す" ignored (օգնություն)
  4. «Imuraya Confectionery». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 28-ին.
  5. «Company Profile» (անգլերեն). SEI Corporation. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 30-ին.
  6. «Cabot Microelectronics Global Locations» (անգլերեն). Cabot Microelectronics. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 29-ին.
  7. «Offices & Plants» (անգլերեն). Aichi Machine Industry Co., Ltd. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 29-ին.
  8. «Mie Plant» (անգլերեն). Yutaka Giken Company Limited. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 30-ին.
  9. «Mie Factory» (անգլերեն). Kuramoto Co., Ltd. Վերցված է 2014 թ․ ապրիլի 30-ին.
  10. «Group Network : Domestic Bases» (անգլերեն). Nabtesco Corporation. Վերցված է 2014 թ․ ապրիլի 30-ին.
  11. «Nakagawa Mfg» (անգլերեն). Nakagawa Mfg. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 30-ին.
  12. «History» (անգլերեն). Kureha Elastomer. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 30-ին.
  13. «ZTV Co., Ltd». Վերցված է 2014 թ․ ապրիլի 28-ին.
  14. «Corporate History» (անգլերեն). JFE ENGINEERING Corporation. Վերցված է 2014 թ․ ապրիլի 30-ին.
  15. «Investing in Mie» (անգլերեն). Mie Prefectural Government. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել