«Տիրամայր Բենուա» կամ «Ծաղիկներով Տիրամայրը» (1478—1480), Լեոնարդո դա Վինչիի վաղ շրջանի նկարներից, որը հավանաբար մնացել է անավարտ։ 1914 թվականին այն ձեռք բերվեց Թագավորական xi Էրմիտաժի կողմից, պալատական ճարտարապետ Լեոնտի Նիկոլաևիչ Բենուայի կնոջ՝ Մարի Ալեսանդրովնայի կողմից։

Տիրամայր Բենուա
տեսակգեղանկար
նկարիչԼեոնարդո դա Վինչի
տարի15-րդ դար
բարձրություն49,5 սանտիմետր[1]
լայնություն33 սանտիմետր[1]
ստեղծման վայրԻտալիա[1]
ուղղությունԻտալական Վերածնունդ
ժանրհոգևոր արվեստ
նյություղաներկ, փայտե տախտակ և transferred on canvas?
գտնվում էՊետական Էրմիտաժ[1]
հավաքածուՊետական Էրմիտաժ
հիմնական թեմաԱստվածամայրն ու Որդին
https://www.wga.hu/html/l/leonardo/01/5benois.html կայք
Ծանոթագրություններ
 Madonna Benois Վիքիպահեստում

Նկարագրություն խմբագրել

«Ծաղիկներով Տիրամայրը » երիտասարդ Լեոնարդոյի առաջին գործերից մեկն է։ Ֆլորենցիայում գտնվող Ուֆֆիցի պատկերասրահում պահպանվում է հետևյալ գրությամբ նկարը[2].

  1478 թվականին նա սկսեց երկու Մարիամ Աստվածածին ...  

Ենթադրվում է, որ դրանցից մեկը «Տիրամայր Բենուան » է, իսկ երկրորդը «Մեխակով Տիրամայրը»՝ Մյունխենի Հին պինակոտեկ թանգարանից ։

Շատ հավանական է, որ երկու նկարներն էլ եղել են Լեոնարդոյի` որպես ինքնուրույն նկարչի առաջին գործերից։ Այդ ժամանակ նա ընդամենը 26 տարեկան էր և արդեն վեց տարի հեռացել էր իր ուսուցիչ Անդրեա դել Վերոկկիոյի արհեստանոցից։ Նա արդեն ուներ իր ուրույն ոճը, սակայն մեծ մասամբ հենվում էր XV-րդ դարի ֆլորենցիացիների փորձի վրա։ Չի բացառվում նաև այն փաստը, որ Լեոնարդոն գիտեր 1466-1470 թվականներին իր ուսուցչի կողմից ստեղծված «Տիրամայրը մանկան հետ» կտավը։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երկու նկարների միջև ընդհանուր գծեր են հանդիսանում մարմնի մեկ երրորդ աստիճանով թեքվածությունը, ինչպես նաև կերպարների ընդհանրությունը` երկու Տիրամայրերի երիտասարդությունը, և Մանուկների մեծ չափերի գլուխները։

 
Խաչածաղիկը Տիրամոր ձեռքում

Դա Վինչին Տիրամորը Մանկան հետ տեղավորում է կիսամութ սենյակում, որտեղ միակ լույսի աղբյուր հանդիսանում է սենյակի խորքում տեղակայված կրկնակի պատուհանը։ Նրա կանաչավուն լույսը չի կարողանում ցրել կիսախավարը, և միաժամանակ հերիքում է, որպեսզի տեսանելի դարձնի Տիրամորն ու երիտասարդ Քրիստոսին։ Հիմնական «աշխատանքը » կատարում է ձախ կողմից ճառագող լույսը։ Լույսի ու ստվերի շնորհիվ վարպետը կարողացել է նկարին կենդանություն տալ և ստանալ երկու կերպարներ։

«Երիտասարդ նկարչի առաջին ինքնուրույն աշխատաքները տարբերվում են իրենց թեմատիկայով, կյանքից վերցված թեմատիկ լուծումներով, որտեղ երիտասարդ մայրն է` հագնված և մազերը հարդարված, Լեոնարդոյի ժամանակակիցների ոճով, երեխայի հետ խաղալով մեկնում է նրան խաչածաղիկ։ Խաչելության ավանդական նշանը ընկալվում է որպես անմեղ խաղալիք` դեպի որը երեխայավարի ձգվում է մանուկ Հիսուսը` հարուցելով երիտասարդ տիրամոր ժպիտը, որը հիանում է իր որդու` աշխարհը յուրացնելու առաջին փորձերով[3]»:

«Տիրամայր Բենուայի» վրա աշխատաքի ժամանակ Լեոնարդոն օգտագործել է յուղաներկ, որի մասին մինչ այդ Ֆլորենցիայում ոչ-ոք չգիտեր։ Եվ չնայած հինգ հարյուրամյակ անց ներկերը փոխվել են` դառնալով ավելի գունեղ, այնուամենայնիվ հստակորեն նկատելի է, որ Լեոնարդոն հրաժարվել էր Ֆլորենցիայի համար ավանդական դարձած բազմազան ներկերից։ Դրա փոխարեն նա լայնորեն կիրառում է յուղաներկերի հնարավորությունները, որպեսզի հստակորեն հաղորդի լույսի ու ստվերի նրբագեղությունը։ Երկնագույն-կանաչավուն երանգը, դուրս բերեց կտավից կարմիր գույնը` որով սովորաբար շրջապատում էին Տիրամորը։ Դրա հետ մեկտեղ թևքերի ու թիկնոցի համար ընտրվել էր նիտրալ գույն, որը նրբորեն ներդաշնակության էր բերում սառը և տաք գունային ստվերները։

Լեոնարդոյի «Տիրամայր» աշխատանքը բավականին հայտնի էր այն ժամանակվա նկարիչներին։ Երիտասարդ դա Վինչիի գործելաոճը իրենց աշխատանքներում օգտագործում էին ոչ միայն իտալական վարպետները, այլ նաև` նիդեռլանդական։ Ենթադրվում է, որ տասնյակ աշխատանքներ կատարվել են հենց նրա ազդեցությամբ։ Դրանց թվում հենց Դրեզդենի պատկերասրահում պահվող Լորենցո դի Կրեդիի «Տիրամայրը մանկան և Հովհաննես Մկրտչի հետ», ինչպես նաև Ռաֆայել Սանտիի` «Տիրամայրը մեխակներով» կտավները։ Սակայն հետագայում նրա հետքերը վերացան, և շուրջ մեկ հարյուրամյակ Լեոնարդոյի կտավը համարվում էր կորած։

 
«ՄԵխակով Տիրամայրը>» Լեոնարդո դա Վինչի
 
«Տիրամայրը մանկան հետ» Անդրեա դել Վերոչո
 
«Տիրամայրը Մանկան և Հովհաննես Մկրտչի հետ» Լորենցո դի Կրեդի
 
«Մեխակներով Տիրամայրը» Ռաֆայել

Նկարի պատմություն խմբագրել

Մինչ օրս չկան հստակ տեղեկություններ նկարի նախնական ճակատագրի մասին։ Ենթադրվում է, որ հենց նրա մասին է խոսում Մ. Ֆ. Բոկկին 1591 թվականի իր «Ֆլորենցիա քաղաքի տեսարժան վայրերը» գրքում[2]։

  Լեոնարդո դա Վինչիի յուղաներկով արված կտավը անգերազանցելի գեղեցիկ է։ Այստեղ պատկերված է Տիրամայրը` հմտորեն և մեծ ջանասիրությամբ։ Քրիստոսի կերպարը, որ ներկայացված է մանկան տեսքով, հիասքանչ է և զարմանալի. նրա վեր բարձրացած դեմքը միակն է իր տեսակի մեջ և զարմանալի իր նպատակի և ծավալի մեջ և այդ նպատակը հմտորեն կատարված է  

:

Կտավը, որի հետքերը կորել էին մինչև XIX դարը, իր անվանումը ստացավ վերջին սեփականատերեր` ռուսական նշանավոր նկարիչների տոհմից` Բենուաներից։ Այն 1914 թվականին ձեռք բերվեց Թագավորական Էրմիտաժի կողմից` պալատական ճարտարապետ Լեոնտի Նիկոլաևիչ Բենուայի կնոջ ` Մարի Ալեքսանդորավնայից (1858—1938, աղջկական ազգանունը` Սապոժնիկովա)։ Նրա մոտ նկարը հայտնվեց համաձայն կտակի, վաճառական-միլիոնատեր, բարերար հորից` Ա.Ա Սապոժնիկովից (պատկերասրահի սեփականատեր Ա.Պ. Սապոժնիկովի որդին )։ Ընտանիքում պատմվում էր ավանդություն, ըստ որի իբրև նկարը գնվել է Աստրախանում` թափառական իտալացի երաժիշտներից , որտեղ Սապոժնիկովները ունեին խոշոր ձկնաբուծարան։ Կտավի հետագա ճակատագրի մասին մինչև XX դարը այլ տեսակետներ չեն եղել։

 
Ալեքսանդր Ալեքսանդրվիչ Սապոժնիկով` Մարի Բենուայի հայրը /նկարը` Վասիլիյ Տրոպինի /

1908 թվականին Է.Կ. Լիպգարտը գրում էր[2].

  Նկարը ընդգրկված էր իշխան Կուրակինների հնագույն հավաքածուի մեջ, իսկ այժմ պատկանում է Մ.Ա. Բենուային` նշանավոր ճարտարապետի կնոջը  

:

Մի քանի տար անց նա ուղղում է իրեն[2].

  Պարոն Բենուան գնել է նկարը իտալացի թափառաշրջիկներից` Աստրախանով անցնելու ժամանակ  

:

Այս տարբերակը լայնորեն արծարծվում է նաև այլ հեղինակների մոտ։ Հաճախ, առանց որևէ հղման աղբյուրները ավելացնում էին, որ աշխատանքը ինչ–որ ժամանակ գտնվել է իշխանական տան` Կոնովնիցինների մոտ։

Միայն 1974 թվականին հրապարակվեցին փաստական նյութեր այն մասին, թե ինչ հանգամանքներում է «Տիրամայրը ծաղիկներով» կտավը հայտնվել Սապոժնիկովների մոտ։ Աստրախանի Պետական արխիվում հայտնաբերվեց «1827 թվականին Ալեքսանդր Պետրովիչ Սապոժնիկովի ցանկը»։

Նկարագրության մեջ առաջինը նշվում է «Մարիամ Աստվածածինը` աջ կողմում գրկին Մշտամանուկ Հիսուսը . վերևում կլորակի մեջ Վարպետ Լեոնարդո դա Վինչին` գեներալ Կորսակովի հավաքածույից։ Այսպես` բացահայտվեց, որ կտավը վերցված է սենատոր և կոլեկցիոներ Ալեքսեյ Իվանովիչ Կորսակովի (1751/53-1821) հավաքածուից։

XIX դարում «Տիրամայրը ծաղիկնեորվ» կտավը հաջողությամբ ենթարկվեց ռեստավրացիայի, որի մասին կա հիշատակություն «1827 թվականին Ալեքսանդր Պետրովիչ Սապոժնիկովի ցանկի» մեջ[2]։

  Սկզբում այն արվել էր փայտի վրա, սակայն նրա մակերևույթը տեղափոխվեց կտավի վրա 1824 թվականին ակադեմիկ Կորոտկովի կողմից։ Կտավի վրա տեղափոխման ժամանակ նկարի վրա երևաց շրջանաձև ուրվագիծ. մանուկն ունի երեք ձեռք, որը հեռացվում է լիտոգրաֆիկ նկարչությամբ  

:

Ենթադրվում է , որ տեղափոխումը կատարել է Թագավորական Էրմիտաժի աշխատակից և Նկարչական Ակադեմիայի նախկին շրջանավարտ Եվգրաֆ Կարճը։ Հայտնի չէ այդ պահին նկարը գտնվում էր գեներալ Կորսակովի հավաքածույի մեջ, թե արդեն գնվել էր Սապոժնիկովի կողմից։

1912 թվականին Բենուաները որոշեցին վաճառել «Տիրամայրը ծաղիկներով» կտավը, և փորձաքննության նպատակով տարան այն Եվրոպա, որտեղ լոնդոնցի հնաոճ իրերի մասնագետ Ջոզեֆ Դյուվինը գնահատեց այն 500 հազար ֆրանկ։ Կտավը Լեոնարդոյին պատկանելու փաստը հաստատեց նաև այդ ժամանակվա խոշոր հեղինակություններից մեկը` Բերնարդ Բերենսոնը.

  Մի դժբախտ օր ինձ հրավիրեցին փաստել «Տիրամայր Բենուայի» իսկությունը։ Ինձ նայում էր ճաղատ ճակատով երիտասարդ կին` այտուցված այտերով, անատամ, կարճատես , կնճռոտ պարանոցով։ Անդուրեկան պառավի ուրվականը խաղում էր երեխայի հետ` որի դեմքը հիշեցնում էր դատարկ դիմակ, դրան գումարած կեղտոտ մարմին ու վերջույթներ։ Խեղճ ձեռքեր, մաշկի ծալքեր` գույնով նման շիճուկի։ Եվ այնուամենայնիվ, ես ստիպված էի ընդունել, որ այս ահավոր արարումը պատկանում է Լեոնարդո դա Վինչիին[4]...  
 
Փոստային նամականիշ ԽՍՀՄ 1971 թիվ

Հասարակությունն ուզում էր, որ նկարը մնա Ռուսաստանում։ Մ.Ա. Բենուան ևս դա էր ցանկանում, և այդ պատճառով էլ զիջեց «Տիրամորը» Էրմիտաժին` 150 հազար ռուբլիով։ Գումարը վճարվում էր մաս-մաս և վերջին վճարումները կատարվեցին Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 https://www.hermitagemuseum.org/wps/portal/hermitage/digital-collection/01.+Paintings/29908/
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Все цитаты приведены по изданию О. Г. Махо. Леонардо да Винчи. «Мадонна с цветком». — СПб.: Государственный Эрмитаж, 2007. — 20 с. — ISBN 5-93572-246-1.
  3. «Мадонна Бенуа на офиц. сайте Эрмитажа». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 11-ին.
  4. ↑ Ernest Samuels, Jayne Samuels. Bernard Berenson, The Making of a Legend. 2nd edition. Harvard University Press, 1987. ISBN 9780674067790. Page 216.

Գրականություն խմբագրել

  • Махо О. Г. Леонардо да Винчи. «Мадонна с цветком». — СПб.: Государственный Эрмитаж, 2007. — 20 с. — ISBN 5-93572-246-1
  • Банников А. П. Астраханская коллекция А. П. Сапожникова // Панорама искусств. М., 1988. Вып. 11.
  • Кустодиева Т.К. "Мадонна Бенуа" Леонардо да Винчи : [К 500-летию картины]. — Л.: Аврора (издательство), 1979. — 31 с.
  • Врангель Н. Н. «Мадонна Бенуа» Леонардо да Винчи. СПб., 1914.
  • «Новое время». 1913. 5, 11, 27 ноября.
  • Константинова А.А. Мадонны Леонардо да Винчи. — СПб.: Тип. "Сириус", 1908. — 100 с.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիրամայր Բենուա» հոդվածին։