Տեղեկատվության չափման միավորներ

Տեղեկատվության չափման միավորներ, նախատեսված են տեղեկույթի հետ կապված տարբեր բնութագրերի չափման համար։ Առավել հաճախ տեղեկույթի չափումը վերաբերում է համակարգչի հիշողության ծավալի չափմանը՝ հիշող սարքերին և կապի թվային կանալներով փոխանցվող տվյալների ծավալի չափմանը։

Տեղեկատվության քանակի չափման միավորներ խմբագրել

Կիրառվում են տվյալների ծավալում ինֆորմացիայի քանակի չափման համար՝ տեղեկատվական էնտրոպիա։

Տեղեկույթի քանակի չափման առաջին մոտեցում

Համակարգչում ցանկացած տեղեկույթ ներկայացվում է երկուական կոդավորմամբ՝ մեկերի և զրոների հաջորդականությամբ (բիթերով)։ Այս դեպքում տեղեկույթի քանակը չափվում է զրոների և մեկերի հաջորդականության երկարությամբ, իսկ այդ հաջորդականության մեկ դիրքը համարվում է տեղեկույթի միավոր[1]։

Տեղեկույթի քանակի չափման երկրորդ մոտեցում

Տեղեկույթի բովանդակությամբ է պայմանավորված նրա քանակը։ Վերջինս կապված է տեղեկույթի ստացման արդյունքում անորոշության աստիճանի կրճատման հետ։

Տեղեկույթի այն քանակությունը, որն անորոշությունը կրճատում է երկու անգամ, ընդունվում է որպես տեղեկույթի քանակի միավոր։

Առաջնային միավոր խմբագրել

Տվյալների ծավալի առաջնային բնութագիրը հանդիսանում է հնարավոր իրավիճակների քանակը։ Տվյալների ծավալի առաջնային չափման միավորը հանդիսանում է մեկ հնարավոր իրավիճակը (արժեք, կոդ)։

Երկրորդական միավորներ խմբագրել

Տվյալների ծավալի երկրորդական բնութագրիչը հանդիսանում է կարգը։ Մեկ կարգի տարողունակությունը (ծավալը) կարող է լինել տարբեր՝ կախված կոդավորման համակարգում ընդունված հիմքից։

Երկուական, երեքական և տասական կոդավորման համակարգերում մեկ կարգի տարողունակությունը.

Մեկ երկուական կարգ` (բիթ) ունի 2 հնարավոր վիճակ (արժեք, կոդ)։

Մեկ երեքական կարգ` (տրիտ) ունի 3 հնարավոր վիճակ (արժեք, կոդ)։

Մեկ տասական կարգ` (դեցիտ, դիթ) ունի 10 հնարավոր վիճակ (արժեք, կոդ)։

Երրորդային միավորներ խմբագրել

Տվյալների ծավալի երրորդային բնութագրերն ունեն բազմաթիվ կարգեր։

Բազմաթիվ կարգերի թողունակությունը հավասար է այդ բազմաթիվ կարգերի հնարավոր իրավիճակների քանակին։ Այն որոշվում է Կոմբինատորիկայում, հավասար է կրկնողությունների տեղաբաշխմանը և հաշվվում է հետևյալ բանաձևով.

  հնարավոր իրավիճակներ (կոդեր, արժեքներ)

որտեղ

  — մեկ կարգի (ընտրված կոդավորման համակարգի հիմքը) հնարավոր իրավիճակների քանակը ,
  — կարգերի բազմությունում կարգերի քանակը։

Կարգերի բազմությունում թողունակությունն իրենից ներկայացնում է Ցուցադրական ֆունկցիա հիմքերի կարգերի քանակից` հավասար մեկ կարգերի հնարավոր իրավիճակներին։

Օրինակ՝

1 բայթը բաղկացած է 8-ական ( ) երկուական կարգերից ( ) և կարող է ընդունել

  հնարավոր իրավիճակներ (արժեքներ, կոդեր)։

Լոգարիթմական միավորներ խմբագրել

 
Տեղեկույթի չափման միավորներ

Երբ որոշ մեծություններ, այդ թվում տվյալների ծավալը, իրենցից ներկայացնում են Ցուցադրական ֆունկցիա, ապա նպատակահարմար է օգտվել ոչ թե հենց այդ մեծություններից, այլ նրանց լոգարիթմներից։

Տվյալների ծավալը նույնպես կարելի է ներկայացնել լոգարիթմական տեսքով՝ ինչպես հնարավոր իրավիճակների քանակի լոգարիթմ[2]։

Տեղեկույթի ծավալը (տվյալների ծավալը) կարող է չափվել լոգարիթմով։

Երկուական տվյալների ծավալների համար նպատակահարմար է կիրառել երկուական լոգարիթմներ.

  հնարավոր իրավիճակներ,   երկուական կարգ = 1 բիթ
  հնարավոր իրավիճակներ,   երկուական կարգ = 1 բայթ (Օկտետ)
  հնարավոր իրավիճակներ,   երկուական կարգ = 1 Կիբիբայթ (ԿիբիՕկտետ)
  հնարավոր իրավիճակներ,   երկուական կարգ = 1 Մեբիբայթ (ՄեբիՕկտետ)
  հնարավոր իրավիճակներ,   երկուական կարգ = 1 Գիբիբայթ (Գիբիօկտետ)
  հնարավոր իրավիճակներ,   երկուական կարգ = 1 Տեբիբայթ (ՏեբիՕկտետ)

Նվազագույն ամբողջ թիվը, որի լոգարիթմը դրական է՝ 2-ն է։ Նրան համապատասխան բիթ միավորը հանդիսանում է թվային տեխնիկայում տեղեկույթի հաշվարկման հիմքը։

Երեքական տվյալների համար նպատակահարմար է կիրառել երեքական լոգարիթմներ։

  հնարավոր իրավիճակներ,   երեքական կարգ (տրիտ)
  հնարավոր իրավիճակներ,   երեքական կարգ (տրիտ) = 1 Տրայտ.

3 թվին համապատասխոնող միավորը՝ տրիտը, հավասար է log23≈1,585 բիթի։

Տասական տվյալների ծավալի համար նպատակահարմար է կիրառել տասական լոգարիթմներ.

  հնարավոր իրավիճակներ,   տասական կարգ = 1 դեցիտ
  հնարավոր իրավիճակներ,   տասական կարգ = 1 կիլոդեցիտ
  հնարավոր իրավիճակներ,   տասական կարգ = 1 մեգադեցիտ
  հնարավոր իրավիճակներ,   տասական կարգ = 1 գիգադեցիտ

10 թվին համապատասխանող միավորը՝ դեցիտ, հավասար է log210≈3.322 բիթ։

Կապի մետաղալարային տեխնիկայում (հեռագիր, հեռախոս) և ռադիո, ինֆորմացիայի միավորը պատմականորեն առաջին անգամ ստացավ բոդ արժեքը։

Բիթից ստեղծված միավորներ խմբագրել

Տետրադա, կիսաբայթ, նիբբլ խմբագրել

Հիմնական նշանակություն ունեն չորս երկուական կարգերը՝ 4 բիթ տետրադա, կիսաբայթ, նիբբլ, որոնք իրենց մեջ համատեղում են մեկ հաշվարկման տասնվեցական համակարգի թվում պարունակվող ինֆորմացիայի քանակ՝

1 տետրադա (կիսաբայթ, նիբբլ)= 4 բիթ

Բայթ խմբագրել

1 բայթ=8 բիթ[3] Սկզբունքորեն, բայթը որոշվում է կոնկրետ համակարգչի հիշողության հասցեավորման համար, որպես նվազագույն քայլ։ Հին մեքենաների համար պարտադիր չէր, որ բայթը հավասար լինի 8 բիթի։

Այժմ բայթը հաճախ հաշվում են հավասար 8 բիթի։

Կիլոբայթ խմբագրել

Մեծ տարողությամբ հիշող սարքերի և մեծ քանակությամբ տեղեկատվության չափման համար կիրառում են չափման ավելի մեծ միավորներ՝ կիլոբայթ։ 1 կիլոբայթ=1024 բայթ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ինֆորմատիկա 10, ընդհանուր և հումանիտար հոսքեր». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 16-ին.
  2. «логарифм» на answers.com(անգլ.)
  3. Տեղեկատվության քանակ

Տես նաև խմբագրել