Տերաբայթ
Տերաբայթ (միջազգային անվանումը՝ Tbyte, TB)[1] , ինֆորմացիայի քանակի չափման միավոր, հավասար 1024 Գիգաբայթի կամ 240 բայթի։ Թույլատրվում է գրառման հետևյալ ձևերը՝ Տբայթ կամ ՏԲ (հայերեն), Тбайт կամ ТБ (ռուսերեն), Tbyte կամ TB (անգլերեն)։ Միջազգային ստանդարտներով Տերա- նախածանցը նշանակում է 1012 = 1 000 000 000 000 բայթ=1000 գիգաբայթ։ Կիրառվում է էլեկտրոնային սարքավորումների հիշողությունների ծավալների չափման համար։
Հետաքրքիր փաստեր
խմբագրել- Առաջին առևտրային կոշտ սկավառակը 1 ՏԲ ծավալով ներկայացվել է Hitachi ընկերության կողմից 2007 թվականին[2]։
- Kingston ընկերությունն աշխարհում առաջինն է ստեղծել 1 ՏԲ ծավալով (DataTraveler HyperX Predator 3.0) Ֆլեշ (Flash)ը։
- 2014 թվականի ապրիլին Հաբլ տիեզերական աստղադիտակը հավաքեց ավելի քան 100 տերաբայթ տվյալներ[3]
Տարբեր հիշող սարքերի հիշողության ծավալներ
խմբագրելՏերաբայթերով չափվում են համակարգիչների կոշտ սկավառակները, ֆլեշ հիշասարքերը։
Կոշտ սկավառակն (վինչեստր)[4] իր արագագործությամբ և ինֆորմացիայի պահպանման ծավալով գերազանցում է լազերային սկավառակներին, ինչպես նաև ֆլեշ հիշասարքերին։ Ժամանակակից կոշտ սկավառակները կարող են պահել 1 Տբայթ և ավելի ինֆորմացիա։
Ֆլեշ (Flash) հիշողության դյուրակիր սարքը կարող է պահել ինֆորմացիան և՛ մեգաբայթերով, և՛ գիգաբայթերով, և՛ տերաբայթերով։ Ներկայումս կիրառում են Kingston ընկերության 1 տբայթ ծավալի ֆլեշներ։
Արտահամակարգային միավոր
խմբագրելՄիավորների միջազգային (ՍԻ) համակարգի տասնապատիկ և բաժնեմասային միավորների անվանումները։
Արտահամակարգային միավոր[5]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ ГОСТ 8.417-2002. Единицы величин. Приложение А (ռուս.)
- ↑ Hitachi выпустила винчестер объемом 1 терабайт Արխիվացված 2019-04-02 Wayback Machine(ռուս.)
- ↑ NASA official site(անգլ.)
- ↑ «վինչեստր». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ Մեծությունների միավորների հայերեն անվանումը