Գիգաբայթ (միջազգային անվանումը՝ Gigabyte, Gbyte, GB)[1], ինֆորմացիայի քանակի չափման միավոր, հավասար 1024 Մեգաբայթի կամ 230 բայթի։ Թույլատրվում է գրառման հետևյալ ձևերը՝ Գբայթ կամ ԳԲ (հայերեն), Гбайт կամ ГБ (ռուսերեն), Gbyte կամ GB (անգլերեն)։ Միջազգային ստանդարտներով Գիգաբայթ (Giga լատ.) - նշանակում է 109 = 1 000 000 000 բայթ։ Կոշտ սկավառակների արտադրողներն իրենց արտադրանքների պիտակավորման ժամանակ սովորաբար գիգաբայթը հասկանում են 1 000 000 000 բայթ (օպերատիվ հիշող սարքերի արտադրողները գիգաբայթի արժեքը կիրառում են ինչպես 2-ների աստիճաններ)` 230 = 1 073 741 824 բայթ։

Տարբեր հիշող սարքերի հիշողության ծավալներԽմբագրել

Ինֆորմացիայի չափման միավորներն օգտագործվում են համակարգիչների հիշողության ծավալը չափելիս։ Վերջինս բնորոշվում է պահվող ինֆորմացիայի ծավալով և չափվում բայթով, կիլոբայթով, մեգաբայթով, գիգաբայթով և այլն[2]։ Գիգաբայթերով չափվում են համակարգիչների օպերատիվ հիշողությունը, կոշտ սկավառակը, DVD լազերային սկավառակները, ֆլեշ հիշասարքերը և այլն։ Նախկինում օգտագործվում էին այնպիսի օպերատիվ հիշողություններ (ОЗУ, RAM), որոնց ծավալը չափվում էր մեգաբայթերով։

Ներկայումս լայն կիրառություն են գտել մի քանի գիգաբայթ հիշողության ծավալ ունեցող օպերատիվ հիշող սարքերը։

Ֆլեշ (Flash) հիշողության դյուրակիր սարքը կարող է պահել ինֆորմացիան և՛ մեգաբայթերով, և՛ գիգաբայթերով։ Ներկայումս կիրառում են 64 Գբայթ և ավելի մեծ ծավալի ֆլեշներ։

Լազերային սկավառակները` DVD-երը, ինֆորմացիայի պահպանման արագագործ և հուսալի միջոցներ են։ Նրանք կարող են պահել 8 Գբայթ և ավելի ինֆորմացիա։

Կոշտ սկավառակն (վինչեստր)[3] իր արագագործությամբ և ինֆորմացիայի պահպանման ծավալով գերազանցում է լազերային սկավառակներին, ինչպես նաև ֆլեշ հիշասարքերին։ Ժամանակակից կոշտ սկավառակները կարող են պահել 5000 Գբայթ և ավելի ինֆորմացիա։

Ինֆորմացիայի քանակի միավորների միջպետական ստանդարտԽմբագրել

Միջպետական ստանդարտ[1]

Արտահամակարգային միավորԽմբագրել

Միավորների միջազգային (ՍԻ) համակարգի տասնապատիկ և բաժնեմասային միավորների անվանումները։

Արտահամակարգային միավոր[4]

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 ГОСТ 8.417-2002. Единицы величин. Приложение А (ռուս.)
  2. Ս. Մկրտչյան, Ինֆորմատիկա 7, Զանգակ հրատարակչություն, Երևան, 2007 թ., էջ 19
  3. «վինչեստր»։ Արխիվացված է օրիգինալից 2017-02-02-ին։ Վերցված է 2015-06-17 
  4. Մեծությունների միավորների հայերեն անվանումը

Տես նաևԽմբագրել