Տադեուշ Այդուկևիչ (լեհ.՝ Tadeusz Ajdukiewicz, 1852[1][2][3][…], Վելիչկա, Lesser Poland Voivodeship, Լեհաստան և Բոխնիա, Lesser Poland Voivodeship, Լեհաստան - հունվարի 9, 1916(1916-01-09)[4], Կրակով, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա), լեհ նկարիչ։

Տադեուշ Այդուկևիչ
Ծնվել է1852[1][2][3][…]
ԾննդավայրՎելիչկա, Lesser Poland Voivodeship, Լեհաստան և Բոխնիա, Lesser Poland Voivodeship, Լեհաստան
Վախճանվել էհունվարի 9, 1916(1916-01-09)[4]
Մահվան վայրԿրակով, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա
Քաղաքացիություն Ավստրո-Հունգարիա
ԿրթությունԿրակովի արվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
Ոճռեալիզմ
Թեմաներգեղանկարչություն
 Tadeusz Ajdukiewicz Վիքիպահեստում

Նույնազգի նկարիչ Զիգմունթ Այդուկևիչի ազգականը։

Կենսագրություն խմբագրել

Տադեուշ Այդուկևիչը ծնվել է 1852 թվականին Լեհաստանի Վելիչկա քաղաքում։ Նկարչություն սովորել է Կրակովի նկարիչների ակադեմիայում՝ աշակերտելով լեհ նկարիչ Վլադիսլավ Լուշկևիչին, ապա ուսումը շարունակել Մյունխենում և Վիեննայում։

1914 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի առաջին իսկ օրերին, նա զինվորագրվել է Պիլսուդսկու նախաձեռնությամբ կազմավորված լեհական լեգեոնին, որը մտնում էր Ավստրո-հունգարական բանակի կազմի մեջ։

1884 թվականին Այդուկևիչը մեկնել է Կոստանդնուպոլիս, հյուրընկալվելլ սուլթան Աբդուլ Համիդ II-ին, որը ձգտում էր քաղաքակիրթ միապետի տպավորություն ստեղծել եվրոպացիների մոտ։

Ստեղծագործություններ խմբագրել

Տադեուշ Այդուկևիչը հիմնականում ստեղծել է դիմանկարներ և ռազմական պատկերներ։ Նա երիտասարդ հասակում ճամփորդել է շատ երկրներում, այդ թվում նաև արևելքի երկրներում։ Այդ շրջագայությունները օգնել են նրան ստեղծագործական կյանքում։

Նա նաև նկարել է պատվերներով դիմանկարներ։ 1883 թվականին Լոնդոնում նկարել է Ուելսի արքայազնին[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Tadeusz Ajdukiewicz
  2. 2,0 2,1 Tadeusz Ajdukiewicz (ֆր.)
  3. 3,0 3,1 RKDartists (նիդերլ.)
  4. 4,0 4,1 4,2 Առցանց լեհական կենսագրական բառարան (польск.)
  5. «Tadeusz Ajdukiewicz». Biography and painting. Muzeum Narodowe w Krakowie (National Museum in Krakow). 2010. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տադեուշ Այդուկևիչ» հոդվածին։