Վլադիմիր Գրանատ

ռուս ֆուտբոլիստ

Վլադիմիր Վասիլևիչ Գրանատ (ռուս.՝ Владимир Васильевич Гранат, մայիսի 22, 1987(1987-05-22)[1], Ուլան-Ուդե, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, Կազանի «Ռուբին» ակումբի և Ռուսաստանի հավաքականի պաշտպան։ Հանդես է գալիս կենտրոնական և ձախ պաշտպանի դիրքում։

Վլադիմիր Գրանատ
ռուս.՝ Влади́мир Грана́т
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ մայիսի 22, 1987(1987-05-22)[1] (36 տարեկան)
Ծննդավայր Ուլան-Ուդե, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 184 սանտիմետր
Քաշ 75 կիլոգրամ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռուսաստան Ռուբին
Համար 14
Պատանեկան կարիերա
1994-2003 Ռուսաստան Լոկոմոտիվ (Ուլան Ուդե)
2003-2004 Ռուսաստան Զվեզդա (Իրկուտսկ)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2004 Ռուսաստան Զվեզդա (Իրկուտսկ) 5 (0)
2005-2015 Ռուսաստան Դինամո (Մոսկվա) 190 (4)
2006  Ռուսաստան Սիբիր 7 (0)
2015  Ռուսաստան Ռոստով 0 (0)
2015-2016 Ռուսաստան Սպարտակ (Մոսկվա) 14 (0)
2016  ՌուսաստանՍպարտակ-2 9 (1)
2016-2017 Ռուսաստան Ռոստով 12 (0)
2017—այժմ Ռուսաստան Ռուբին 27 (0)
Ազգային հավաքական
2007-2009 Ռուսաստան Ռուսաստան (երիտ.) 6 (0)
2011-2012 Ռուսաստան Ռուսաստան-2 3 (0)
2013—այժմ Ռուսաստան Ռուսաստան 13 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

 
Գրանատը «Դինամո» ակումբի կազմում

Ակումբային խմբագրել

Վլադիմիր Գրանատն իր ֆուտբոլային կարիերան սկսել է 7 տարեկան հասակում։ Նա Ուլան Ուդեի «Լոկոմոտիվ» ֆուտբոլային դպրոցի սան է։ Նրա առաջին մարզիչը եղել է Վլադիմիր Վիկտորովիչ Բելոբորոդովը[2]։ 2003 թվականին Գրանատը հրավիրվել է Իրկուտսկի «Զվեզդա» ակումբ[3]։ 2004 թվականին նա «Զվեզդայի» կազմում անցկացրել է 5 խաղ երկրորդ դիվիզիոնի «Արևելք» տարածաշրջանում։ 2005-2006 թվականներին հանդես է եկել մոսկովյան «Դինամո» ակումբում (44 խաղ և 2 գոլ), 2006 թվականին վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է երկրորդ դիվիզիոնի «Սիբիր» ակումբ։ 2007 թվականի մարտի 18-ին նշել է իր նորամուտը մոսկովյան «Դինամոյի» հիմնական կազմում՝ Պրեմիեր լիգայում։ Շուտով Գրանատը դարձել է թիմի հիմնական խաղացող և սկսել է պարբերաբար խաղադաշտ դուրս գալ կենտրոնական կամ եզրային պաշտպանի դիրքում։ 2013 թվականին Գրանատը դարձել է «սպիտակ-երկնագույնների» ավագ, բայց 2014 թվականին տեղափոխվել է ակումբի երկրորդ կազմ[4]։ Այդ ժամանակ լրացել է ակումբի հետ Գրանատի կնքած պայմանագրի ժամկետը[5], նրանով սկսել են հետաքրքրվել ռուսական ակումբները[6][7], բայց նրա գործակալն սկսել է ֆուտբոլիստի համար ակումբ փնտրել Իտալիայում[8]։ 2015 թվականի ձմռանը ֆուտբոլիստը չի մասնակցել «Դինամոյի» ոչ մի հավաքի և կարող էր մնալ առանց խաղային պրակտիկայի մինչև պայմանագրի ժամկետի ավարտը 2015 թվականի ամռանը[9]։ Բայց ձմեռային տրանսֆերային պատուհանի վերջին օրը նա մինչև 2014/15 մրցաշրջանի ավարտը վարձավճարով տեղափոխվել է «Ռոստով» ակումբ[10]։ 2015 թվականի մարտի 3-ին հայտարարվել է, որ Գրանատը 2014-2015 թվականների մրցաշրջանի ավարտին տեղափոխվելու է Մոսկվայի «Սպարտակ» ազատ գործակալի կարգավիճակով․ պայմանագիրը նախատեսվել է մինչև 2019 թվականի հուլիս[11]։ Մոսկովյան «Սպարտակ» ակումբում Գրանատը հաջողություն չի ունեցել։ Սկզբում նա ապաքինվել է վանսվածքից և խաղային պրակտիկա չի ունեցել, հետո թիմում իր տեղը որոշակիորեն ամրապնդելուց հետո կորցրել է գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչևի վստահությունը և 2015/16 մրցաշրջանի ավարտին ներկայացվել է տրանսֆերի[12][13]։ 2016-2017 թվականների մրցաշրջանի սկզբին Գրանատն ընդգրկվել է ՖԱԼ-ում հանդես եկող «Սպարտակ-2» ակումբում, որի կազմում անցկացրել մի քանի խաղ, որոնցից մեկում՝ իր նախկին ակումբ «Դինամոյի» հետ խաղում դարձել է գոլի հեղինակ։ 2016 թվականի օգոստոսի 31-ին, չնայած «Սպարտակ» ակումբի հիմնական կազմ վերադառնալու ցանկությանը[14], Վլադիմիր Գրանատն ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրը «Սպարտակի» երկու այլ խաղացողների՝ Պավել Յակովլևի և Սերգեյ Պարշիվլյուկի հետ հեռացել է ակումբից երկկողմանի համաձայնությամբ։ Նույն տարում նա պայմանագիր է կնքել «Ռոստով» ակումբի հետ[15]։

Նույն տարվա մարտին «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի հետ խաղի ժամանակ նա ստացել է անրակի կոտրվածք և չի խաղացել մինչև մրցաշրջանի ավարտը։

2017 թվականի հունիսին տեղափոխվել է «Ռուբին» ակումբ[16]։

Հավաքականի կազում խմբագրել

 

Գրանատը հանդես է եկել Ռուսաստանի պատանեկան և երիտասարդական հավաքականներում։ 2011 թվականի օգոստոսի 19-ին հրավիրվել է Ռուսաստանի երկրորդ հավաքական՝ մասնակցելու Բելառուսիայի օլիմպիական հավաքականի դեմ խաղին[17]։

2012 թվականի մայիսի 11-ին ընդգրկվել է Ռուսաստանի հավաքականի ընդլայնված հայտացուցակում՝ մասնակցելու Եվրո 2012-ի շրջանակներում և հետագայում ընդգրկվել է վերջնական հայտացուցակում։

2013 թվականի սեպտեմբերի 6-ին Գրանատը կատարելէ իր նորամուտը Ռուսաստանի |ազգային հավաքականում՝ մասնակցելով 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի՝ Լյուքսեմբուրգի հավաքականի դեմ խաղին, որն ավարտվել է ռուսների հաղթանակով (4:1)[18]։

2014 թվականի սեպտեմբերի 3-ին խփել է իր առաջին գոլը Ռուսաստանի հավաքականի կազմում՝ Ալեքսանդր Սամեդովի փոխանցումից հետո գրավելով Ադրբեջանի հավաքականի դարպասը ընկերական խաղի ժամանակ։

2017 թվականի հոկտեմբերին Վլադիմիր Գրանատը երկար ընդմիջումից հետո հրավիրվել է Ռուսաստանի հավաքական՝ մասնակցելու Հարավային Կորեայի և Իրանի հավաքականների դեմ ընկերական խաղերին, բայց երկուսում էլ մնացել է պահեստայինների նստարանին։

2018 թվականի հունիսի 3-ին ընդգրկվել է հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությանը[19]։ Նա մասկանցել է 1/8 եզրափակչի՝ Իսպանիայի դեմ խաղին՝ փոխարինելով Յուրի Ժիրկովին։ Այդ խաղում Ռուսաստանի հավաքականը հաղթել է Իսպանիային տասնմեկ մետրանոց հարվածաշարի արդյունքում։

Վիճակագրություն խմբագրել

Ակումբային խմբագրել

2016 թվականի ապրիլի 11-ի դրությամբ
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Եվրագավաթ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Զվեզդա (Իրկուտսկ) 2004 5 0 0 0 5 0
Ընդհանուր 5 0 0 0 5 0
Դինամո (Մոսկվա) 2005 0 0 0 0 0 0
2007 27 0 5 0 32 0
2008 11 0 0 0 11 0
2009 28 0 2 0 4 0 34 0
2010 22 1 2 0 24 1
2011/12 39 0 6 0 0 0 45 0
2012/13 25 1 3 0 2 0 30 1
2013/14 29 2 0 0 29 2
2014/15 9 0 1 0 4 0 14 0
Ընհանուր 190 4 19 0 10 0 219 4
 Սիբիր 2006 7 0 1 0 8 0
Ընհանուր 7 0 1 0 8 0
Ռոստով 2014/15 0 0 0 0 0 0 0 0
Ընհանուր 0 0 0 0 0 0 0 0
Սպարտակ (Մոսկվա) 2015/16 14 0 1 0 0 0 15 0
Ընհանուր 14 0 1 0 0 0 15 0
Ընդհանուր կարիերայում 214 4 21 0 10 0 245 4

Հավաքականում խմբագրել

2018 թվականի հուլիսի 1-ի դրությամբ

Ընդհանուր՝ 13 խաղ / 1 գոլ, 7 հաղթանակ, 3 ոչ-ոքի, 3 պարտություն

Ձեռքբերումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

  «Դինամո» (Մոսկվա)

  •   Բրենզե մեդալակիր (1) – 2008
  • Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից – 2011-2012

Անձնական խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  2. Профиль Владимира Граната на сайте болельщиков футбольного клуба «Динамо»(Москва)
  3. Пресс-конференция с участием Владимира Граната в Улан-Удэ / Sports.ru, 13 декабря 2011 года.
  4. «Динамо» отправило Граната и Нобоа в дубль
  5. «Динамо» не ведёт переговоров с Гранатом о продлении контракта
  6. Гранат может зимой перейти в «Локомотив»
  7. «Зенит» может рассмотреть кандидатуру Граната в случае ухода Нету
  8. Агент Трабукки: ищу Гранату клуб в Италии
  9. Гранат может остаться без игровой практики до лета
  10. ФК "Ростов" арендовал у "Динамо" защитника сборной России Граната
  11. Белоусов. «ГРАНАТ ПЕРЕХОДИТ В «СПАРТАК»».
  12. «Аленичев подтвердил, что Паршивлюк и Гранат покинут «Спартак»». matchtv.ru. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 31-ին.
  13. ««На Паршивлюка и Граната больше не рассчитываем», сообщает Дмитрий Аленичев - Футбол - Sports.ru». Վերցված է 2016 թ․ օգոստոսի 31-ին.
  14. «Гранат: после отставки Аленичева хотелось бы вернуться в основу "Спартака"». www.championat.com. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 31-ին.
  15. «"Ростов" объявил о подписании контрактов с Григорьевым и Гранатом». www.championat.com. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 4-ին.
  16. «Владимир Гранат: «Ростов» останется в моем сердце». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 29-ին.
  17. «Тренерский штаб второй сборной России назвал состав на товарищеский матч с олимпийской сборной Белоруссии» (ռուսերեն). RFS.com. 19 августа 2011. Վերցված է 19 августа 2011-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում)
  18. Казань принесла успех
  19. Заявка сборной России на Чемпионат мира FIFA 2018

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Գրանատ» հոդվածին։