Վիլլա Բորգեզե (իտալ.՝ Villa Borghese), հռոմեական լանդշաֆտային այգի անգլիական ոճով, որը զբաղեցնում է Պինչո բլուրը։ Սա մեծությամբ երրորդ հասարակական այգին է Հռոմում (80 հեկտար կամ 148 ակր), Վիլլա Դորիա Պամֆիլիի այգուց և Վիլլա Ադայից հետո։

Վիլլա Բորգեզե
Villa Borghese
Ժամանակակից կարգավիճակ`Զբոսավայր
Երկիր`Իտալիա Իտալիա, Հռոմ
Ճարտարապետական ոճ`անգլիական
Հիմնող`Շիպիոնե Բորվեզե
Ճարտարապետ`Ջովաննի Վասանզիս
Կառուցման
ժամանակաշրջան`
1613 թվական
Քարտեզ
Քարտեզ

Այգիները նախատեսված են եղել Բորգեզե պատկերասրահի (իտալ.՝ Villa Borghese Pinciana) համար, կառուցվել է ըստ ճարտարապետ Ֆլամինիո Պոնցիայի նախագծի, էսքիզները մշակվել են Շիպիոնե Բորգեզեի կողմից, որը այն ցանկանում էր օգտագործել որպես ամառանոցային տարածք Հռոմից դուրս և գեղարվեստական հավաքածուի վայր։ Այգիները, իրենց այժմյան տեսքով, վերափոխվել են XIX դարի սկզբին։

Պատմություն խմբագրել

1605 թվականին կարդինալ Շիպիոնե Բորգեզեն, Հռոմի պապ Պավել V-ի ազգականը և Լորենցո Բերնինիի հովանավորը, նախկին խաղողի այգիների վայրում, սկսում է այգի գցել, որը հրամայում է զարդարել անտիկ արձաններով[1]։ Այգին կառուցված է Հռոմեական Հանրապետության ամենահայտնի Լուկուլայի այգիների վայրում։ Զբոսաշրջիկների հատուկ հիացմունքն էր առաջացնում «Բորգեզյան ըմբշամարտիկ»-ի արձանը, որը 1807 թվականին, ուրիշ անտիկ արձանների հետ միասին, վաճառվում է Նապոլեոն Բոնապարտին։

Այն ժամանակվա առանձնատան տիրուհիներից մեկը եղել է Ելենա Բորգեզեն, ծնված Ապոնյի, ռուսական ազնվատոհմիկ Ա. Ք. Բեկենդորֆի թոռնուհին։

XIX դարում այգու մեծ մասը ձևափոխվում է անգլիական ոճով լանդշաֆտային այգու։ Վիլլա Բորգեզեի այգիները գնվում են Հռոմի կոմունայի կողմից և 1903 թվականին բացվում են այցելուների համար և այնտեղ կառուցվում են երեխաների համար ատրակցիոններ։ Դեպի Վիլլա Բորգեզե մուտք կա Իսպանական աստիճաններով և ևս մեկ մուտք Պյացա դել Պոպոլոի կողմից։ Պինչոն, որը գտնվում է այգու հարավային մասում, առաջարկում է Հռոմի ամենամեծ տեսարանը։

Այգիների ճաղաշարքը (սկսած XVII դարից) XIX դարի վերջին, 1896 թվականին, տեղափոխվում է Անգլիա և տեղադրվում Cliveden House-ի սկզբնամասում, Բեկհինգեմշիրի առանձնատանը։ Պյացա դի Սիենայում, որը գտնվում է Վիլլա Բորգեզեի տարածքում, 1960 թվականի Ամառային Օլիմպիական խաղերի շրջանակներում, տեղի են ունեցել ձիարշավի, եռամարտի ծրագրով ցատկերի մրցումներ։

Կառույցներ այգում խմբագրել

Այլ խմբագրել

  • Վիլլա Բորգեզեի այգիները պատկերված են Օտտորինո Ռեսպիգիի «Պինի դի Ռոմա» սիմֆոնիկ պոեմում։
  • Տարածքում գործում է կենդանաբանական ցուցադրություն և կենդանաբանական թանգարան։
  • 1873 թվականից Վիլլա Բորգեզեում տեղադրված է ջրային ժամացույց, որի դիզայներն է Ջան Բատիստա Էմբրիակոն։

Պատկերասրահ խմբագրել

Գրականություն խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ВТ-ЭСБЕ|Боргезе вилла
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլլա Բորգեզե» հոդվածին։