Սիլվանո Տոտիի անվան «Գլոբուս» թատրոն
Սիլվանո Տոտիի անվան «Գլոբուս» թատրոնը (իտալ.՝ Il Silvano Toti Globe Theatre), թատրոն է Հռոմում, որը կառուցվել է Լոնդոնի շեքսպիրյան «Գլոբուս» թատրոնի նմանությամբ։ Այն գտնվում է «Վիլլա Բորգեզե» այգում։
Սիլվանո Տոտիի անվան «Գլոբուս» թատրոն | |
---|---|
Տեսակ | թատրոն |
Երկիր | Իտալիա |
Գտնվելու վայրը | Հռոմ |
Հիմնադրման ամսաթիվ | 2003 |
Անվանված է | Գլոբուս |
Կայք | globetheatreroma.com(իտալ.) |
Villa Borghese (Rome) - Silvano Toti Globe Theatre Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելԹատրոնը կառուցվել է 2003 թվականին՝ ընդամենը երեք ամսվա ընթացքում։ Դրա մտահղացման հեղինակը հռոմեացի դերասան և ռեժիսոր Ջիջի Պրոյետի, պատվիրատուն` քաղաքապետարանը։ Այն անվանակոչվել է բարերար և ձեռնարկատեր Սիլվանո Տոտիի պատվին, ում անվան ֆոնդը ֆինանսավորել է շենքի շինարարությունը[1]։
10 մետր բարձրությամբ թատրոնը կառուցվել է Արդեններից բերված կաղնու փայտով։ Օղակաձև է, արտաքին տրամագիծը 33 մետր է, ներքինը` 23։ Բեմը կառուցվել է առանձին տանիքով տախտակամածի տեսքով, որը հենված է երկու սյուների վրա։ Դահլիճի կենտրոնական մասի վերևում տանիքը տեղաշարժվող է։ Հատակը` հողային է, պատված տուֆե սալերով։ Թատրոնը կարող է տեղավորել 1200 հանդիսատես, որոնցից 400-ը կանգնած կամ պարտերում գետնին նստած, իսկ մնացածը` երեք թատերաշարքերի վրա տեղավորված նստարաններին, որոնք ևս կաղնու փայտից են[2]։
Թատրոնում բեմադրվում են Վիլյամ Շեքսպիրի պիեսները Ջիջի Պրոյետիի, Դանիելե Սալվոյի, Ռիկարդո Կավալոյի և այլոց բեմադրմամբ։ Թատրոնի գեղարվեստական ղեկավարն է Ջիջի Պրոյետին[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 24-ին.