Պարահանդես (ֆրանս.՝ Le Bal, իտալ.՝ Ballando ballando), երաժշտական կինոնկար, որը նկարահանվել է 1983 թվականին՝ Էտտորե Սկոլայի կողմից, իր հիմքում ունենալով Ժան-Կլոդ Պանշենայի «Théâtre du Campagnol» թատրոնի ներկայացումը։

Պարահանդես
ֆր.՝ Le Bal
Երկիր Ֆրանսիա
 Իտալիա
 Ալժիր
 Արգենտինա
Ժանրերաժշտական ֆիլմ, պատմական ֆիլմ և դրամա
ԹեմաԱրգենտինական տանգո
Թվական1983 և փետրվարի 24, 1984[1]
ՌեժիսորԷտտորե Սկոլա
ՊրոդյուսերMohammed Lakhdar-Hamina? և Giorgio Silvagni?
Սցենարի հեղինակՌուջերո Մակկարի, Ֆուրիո Սկարպելի, Էտտորե Սկոլա և Jean-Claude Penchenat?
ԴերակատարներFrancesco De Rosa?, Rossana Di Lorenzo?, Monica Scattini?, Մարկ Բերման, Geneviève Rey-Penchenat?, Christophe Allwright?, Jean-Claude Penchenat? և Jean-François Perrier?
ՕպերատորՌիկարդո Արոնովիչ
ԵրաժշտությունՎլադիմիր Կոսմա
ՄոնտաժՌայմոնդո Կրոսչիանի
Տևողություն110 րոպե

Սյուժե խմբագրել

Ֆիլմի՝ գրեթե 50 տարիների տևողությամբ բոլոր գործողություններն ընթանում են Փարիզում գտնվող նույն պարասրահում[2]։ Նկարագրվում են Ֆրանսիայի պատմության դեպքերը՝ 1930-ականներից մինչև 1980-ական թվականներն ընկած ժամանակահատվածում։ Նորաձևության և սովորույթների հերթափոխը ցուցադրվում է բացառապես երաժշտության, պարի, դիմախաղի և մարմնաշարժումների լեզվով։ Որևէ խոսք կամ արտահայտություն ֆիլմում չի հնչում։

Կինոնկարը կազմված է անցյալի վեց դրվագներից, որոնք ներկայացնում են 1936, 1940, 1944, 1946, 1956 և 1968 թվականները։ Դրանք եզրապատված են 1983 թվականին վերաբերող նախաբանով ու վերջաբանով։ Յուրաքանչյուր դրվագում զուգահեռաբար խաղարկվում են մի քանի դրամատիկ մանրաերկ։ Ֆիլմում այն նույն դերասաններն են, ովքեր այս պատմությունը խաղացել են բեմի վրա՝ 24 դերակատարներ ներկայացնում են 140 կերպարների։

Պատմական դրվագներում իրենց արտացոլանքն են գտել Ֆրանսիայի ժողովրդական ճակատի հաղթանակը և Ֆրանսիայում ֆաշիստական շարժման դեմ պայքարը, Փարիզի զավթումն ու ազատագրումը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, 1950-ական թվականների գաղութատիրական պատերազմները, 1960-ականների ուսանողական հուզումները, երաժշտության, հագուստի, պահվածքների և վարվելաձևերի նորաձևությունների հերթափոխը։ Կերպարները դրվագից դրվագ ենթարկվում են բնավորությունների ու փոխհարաբերությունների էվոլյուցիայի, մի մասը երևում են միայն մեկ դրվագում, իսկ մյուս մասը կարծես «հավերժ» են։ Ֆիլմում բազմաթիվ են ռեմինիսցենցիաները, որոնք հանդիսատեսին ուղղորդում են դեպի ֆրանսիական կինոյի ու էստրադայի դասականներին։

Տեսարաններ խմբագրել

  • 1983 - Նախաբան
  • 1936 - Ժողովրդական ճակատի հաղթանակը
  • 1940 - Պատերազմ
  • 1944 - Զավթում և ազատագրում
  • 1946 - Jazz de Paris
  • 1956 - Հայրեր և որդիներ
  • 1968 - Սորբոնը բարիկադների վրա
  • 1983 - Վերջաբան

Դերասանական կազմ խմբագրել

Դերակատար Կերպար
Ֆրանչեսկո դե Ռոզա պարասրահի սեփականատեր
Մարտին Շովեն կարմիր ծաղիկով գլխարկավոր աղջիկ, կանաչ թավշյա բլուզով աղջիկ, գորշ անձրևանոցով ուսանողուհի և այլն
Ժենեվևա Ռեյ-Պանշենա գործարար տիկին, տոհմական արծաթներով տիկին, կլոր ակնոցներով աղջիկ և այլն
Մոնիկա Սկատինի աղջիկ, որին ոչ ոք պարելու չի հրավիրում, կարճատես աղջիկ և այլն
Ռոսանա դի Լորենցո զուգարանի պահապան
Միշել Տոտի արտիստ, Դիմադրության հերոս, կոմունիստ բանվոր և այլն
Ազիզ Արբիա ակնոցավոր ուսանող, երիտասարդ արաբ, գորշ անձրևանոցով ուսանող և այլն
Ժան-Կլոդ Պանշենա ֆաշիստ «Հրե խաչեր»-ից, ծեր պրոֆեսոր, սև բաճկոնով ուսանող և այլն
Մարկ Բերման սեռագար, թիկունքի առնետ, սպեկուլյանտ և այլն
Ժան-Ֆրանսուա Պերյե ամաչկոտ, գերմանացի սպա, ձախողակ սիրահետող և այլն
Միշել վան Սպեյբրուկ գլխարկով տղամարդ, կոմիսար Մեգրե և այլն

Նկարահանող խումբ խմբագրել

Կինոգործիչ Ներդրումը
Ժան-Կլոդ Պանշենա, Ռուջերո Մակարի, Ֆուրիո Սկարպելլի, Էտտորե Սկոլա սցենարիստ
Էտտորե Սկոլա ռեժիսոր
Ջորջո Սիլվանի պրոդյուսեր
Ռիկարդո Արոնովիչ օպերատոր
Վլադիմիր Կոսմա կոմպոզիտոր

Մրցանակներ[3][4][5] խմբագրել

  • 1984 - Արժանացել է Բեռլինի կինոփառատոնի «Արծաթե արջ» և ընթերցասերների ժյուրիի «Berliner Morgenpost» մրցանակներին։
  • 1984 - Արժանացել է «Սեզար» կինոմրցանակին («Լավագույն ռեժիսուրա», «Լավագույն ֆիլմ» և «Լավագույն երաժշտություն» անվանակարգերում)։
  • 1984 - Արժանացել է «Դավիդ դի Դոնաթելլո» («Լավագույն ռեժիսուրա», «Լավագույն մոնտաժ» և «Լավագույն երաժշտություն» անվանակարգերում) և ԱլԻտալիայի մրցանակին։
  • 1984 - Առաջադրվել է «Օսկար» մրցանակի՝ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.insidekino.com/DJahr/D1984.htm
  2. Deanne Schultz Filmography of World History -- 2007 Page 12 0313326819 The Ball / Le bal (1982) Ettore Scola; Algeria/France/Italy; no dialogue; Color; 109 m; Warner Home Video (VHS);
  3. «The 56th Academy Awards (1984) Nominees and Winners». oscars.org. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 27-ին.
  4. «Berlinale: 1984 Prize Winners». berlinale.de. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 26-ին.
  5. «Awards». IMDB. Վերցված է 2017 թ․ հունիսի 4-ին.