Դրվագ (թատրոն)
Դրվագ (էպիզոդ) (հուն.` έπεσόδιος - առանձին դեպք, միջադեպ, դիպված, երևումն, ներդրվածք), թատերագրության, ներկայացման, վեպի, կինոնկարի մեջ` գեղարվեստական ամբողջ հյուսվածքի առավել կամ պակաս չափով ավարտված, համեմատաբար ինքնուրույն բաղկացուցիչ մասը։
Դրվագը կապված է ստեղծագործության հիմնական թեմայի հետ, սակայն ավարտված է ինքն իր մեջ և կարող է առանձնացվել որպես ինքնուրույն պատմվածք։
Տես նաև
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- Լևոն Հախվերդյան, «Թատերագիտական բառարան», Երևան, «Հայաստան», 1986 թ., 208 էջ։