Չանյե-4 ( չինարեն հեշտ. 嫦娥四号 , պինին: Cháng'é sìhào, պալլ.: Չանյե սի-հաո), չինական ավտոմատ միջմոլորակային կայան՝ Լուսնի և տիեզերական տարածության հետազոտման համար։ «Չանյե-4»-ը հանդիսանում է վայրէջք կատարող սարքավորում, որը կազմված է ստացիոնար լուսնային կայանից և այլ մոլորակի մակերևույթի վրա շարժվող սարքից։ 

«Չանյե-4»-ի վայրէջքի տեղը՝ Լուսնի հակառակ կողմում

«Չանյե-4»-ը հանդիսանում է Չինաստանի լուսնային ծրագրի մասը՝ «Չանյե-3»-ի շարունակությունն ու փոխարինողը։

Առաքելության նպատակներ խմբագրել

Պլանավորված են՝ վայրէջք Կարման խառնարանի վրա, որն իր հերթին մտնում է Հարավային բևեռի ավազանի Էյտկենի մեջ, ինչպես նաև նախատեսվում են ռեգոլիտի[1] հետազոտման օրինակներ։ Մասնագետները հույս ունեն այդ շրջանում գտնելու լուսնային մակերևույթի վերին շերտերից ջարդված նյութեր, ինչը կօգնի լույս սփռելու նրա երկրաբանական պատմության վրա[2]։

Բացի գիտական առաջադրանքներից, առաքելությունը Չինաստանին թույլ կտա հետագա տիեզերական կապի համակարգի իրականացումը բողոքարկելու, ինչպես նաև կամրապնդի ՉԺՀ-ի՝ ԱՄՆ-ից հետո տիեզերական երկրորդ գերտերությունը[3] լինելու կարգավիճակը։

Կառուցվածք խմբագրել

Լուսնագնաց խմբագրել

4-տոննայանոց վայրէջք կատարող սարքավորում՝ 140-կիլոգրամանոց, մետրը մետրի վրա չափսերով լուսնագնացով[4]։

Սնման աղբյուր խմբագրել

Առաքելությունն իրականացնող սարքավորման էներգամատակարարումն իրականացվում է ջերմային բլոկներով, որոնք ջերմության և իզոտոպային գեներատորների աղբյուրներից են ճառագայթվում՝ օգտագործելով «Պլուտոն-238»[5] ալֆա-քայքայման իզոտոպի էներգիան։ Ջերմային բլոկների կորպուսները պատրաստված են «НИИграфит» ընկերության մասնագետների կողմից։ Այս բլոկների միջուկը մշակվել է ՌԴ դաշնային միջուկային կենտրոնում։ Սնման աղբյուրի տվյալները միակն են, որոնք չինական տիեզերագնացության գործակալությունն ընդունել է Ռուսաստանից[6]։

Առաքելության ընթացք խմբագրել

Առաքելության նախապատրաստում խմբագրել

Արձակումը և փափուկ վայրէջքն իսկզբանե նախատեսված էին 2015 թվականին[7]։

Քանի որ Լուսնի հակառակ կողմից բացակայում է ուղիղ տեսանելիությունը, սարքավորումների հետ կապը կազմակերպելու համար օգտագործվելու է վերաշարժահաղորդ «Ցյուեցյայո» արբանյակը, որը «Չանժչեն 4C» կրող հրթիռով 2018 թվականի մայիսի 20-ին Սիչան տիեզերակայանից բաց է թողնվել դեպի L2[8]: Ինչպես նաև, Ցյուեցյայոյի հետ միաժամանակ, Խարբինսկի պոլիտեխնիկական համալսարանի կողմից արձակվեցին 2 փոքր սարքավորումներ՝ «Լունցզյան-1»-ը և «Լունցզյան-2»-ը[9]։


Արձակում, թռիչք և վայրէջք Լուսնի վրա խմբագրել

«Չանյե-4»-ը հաջողությամբ երկրից բաց է թողնվել 2018 թվականի դեկտեմբերի 7-ին Սիչան տիեզերակայանից[10]։

2018 թվականի դեկտեմբերի 12-ին ժամը 11:39 սարքավորումը դուրս եկավ Լուսնի[11] շուրջը գտնվող ձվածրաձև արբանյակի վրա։

2018 թվականի դեկտեմբերի 19-ին «չանյե-4»-ը կապ հաստատեց Queqiao շար-ահաղորդչի արբանյակի հետ՝ դրա միջոցով կապ հաստատելով Երկրի հետ[12]։

2018 թվականի դեկտեմբերի 30-ին չինական ժամանակով 08:55 «Չանյե-4»-ը 100 կմ շրջագծով անցավ անցավ Լուսնի շուրջը գտնվող ձվածրաձև արբանյակը[13]։

2019 թվականի հունվարի 3-ին Երևանի ժամանակով 06:26 տեղի ունեցավ փափուկ վայրէջք՝ Լուսնի հակառակ կողմի վրա[14][15][16]։

Աշխատանքը Լուսնի մակերևույթին խմբագրել

2019 թվականի հունվարի 3-ին Երևանի ժամանակով 07:40-ին սարքավորումը կատարեց աշխարհում առաջին լուսանկարը Լուսնի հակառակ կողմից, որն արված է մոտ հեռավորությունից, և այն Ցյուեցյայո արբանյակ-շարժահաղորդչի միջոցով փոխանցեց Երկիր[17]։

Այդ նույն օրը Մոսկվայի ժամանակով 17:22 տիեզերագնաց Յույտու-2-ը վայրէջքի կայանից անցավ Լուսնի[18][19] մակերևույթի վրա։ Հունվարի 4-ից մինչև հունվարի 10-ը Յույտու-2-ը գտնվում էր «քնի» ռեժիմում։ Չանյե-4-ի վայրէջքի կայանն այդ ընթացքում անցնում էր բարձր ջերմաստիճանային փորձությունների միջով։ Հունվարի 10-ին Չինաստանի ժամանակով 17:14 (Մոսկվայի ժամանակով 12:14) Յույտու-2- հաջողությամբ դուրս եկավ «քնի» ռեժիմից և արեց առաջին լուսանկարները[20]։ «Յույտու-2»-ը գիտահետազոտական աշխատանք է կատարել մինչև հունվարի 12-ը՝ միայն ցերեկային ժամերին[21][22]։

Բուսաբանական գիտափորձ խմբագրել

Սարքավորման մեջ գտնվում է 198 մմ բարձրությամբ, 173 մմ տրամագծով բեռնարկղ (կոնտեյներ), որը փակ կենսոլորտ ձևավորելու համար է։ Կենտեյները, բացի ջրից, հողից և օդից, պարունակում էր 6 բուսաբանական տեսակներ՝ բամբակաբույսի, հանճրակի, կարտոֆիլի, ծնկածաղիկի (լատին․՝ Arabidopsis) սերմեր, նաև պտղատու մեղվի ձվեր և խմորման սնկեր, ինչպես նաև փոքրիկ տեսախցիկներ և 25 °C ջերմաստիճանի ապահովումը վերահսկող համակարգ[23][24]։ Լուսնի վրա վայրէջքից 2 ամիս առաջ հատուկ տեխնոլոգիաների կիրառմամբ՝ սերմերն ու ձվերը դարձել էին «չգործող»։ Հունվարի 3-ին՝ Լուսնի վրա վայրէջք կատարելուց հետո, սերմերի վրա ջուր լցվեց։ Հունվարի 15-ին կայացած կոնֆերանսի ժամանակ հայտարարվեց, որ տեսախցիկների կողմից ֆիքսվել է բամբակի սերմերից մեկի ծլումը[25][26]։

The Guardian-ի կողմից 2019 թվականի հունվարի 17-ին տարածվեց տեղեկություն այն մասին, որ Լուսնի հակառակ կողմի վրա պատմական վայրէջք կատարած չինական Chang’e-4 ավտոմատ միջմոլորակային կայանի վրա օրեր առաջ ծիլ տված բամբակի սերմը չորացել է[27][28][29]։ Աղբյուրը մանրամասնում է, որ մի քանի օր առաջ բամբակի ծլած սերմը գիտնականներին հույս էր տվել այն հարցում, որ ապագայում մարդիկ Լուսնի վրա մթերք աճեցնելու հնարավորություն կունենան։ Հայտնի է, որ բույսը սնվում էր Լուսնի մակերևույթի վրա ընկած Արևի լույսով, սակայն երբ գիշերը եկել է, ջերմաստիճանն ընկել է Ցելսիուսի սանդղակով 170 աստիճանի։ Դրա հետևանքով բամբակի սերմի կյանքն ավարտվել է։ Նշվում է, որ Չանյե-4 սարքը «քնի» ռեժիմում է գտնվում կիրակի օրվանից, երբ վայրէջքից հետո սկսվել է առաջին լուսնային գիշերը։ Աղբյուրը մանրամասնում է, որ Լուսնի վրա գիշերը տևում է մոտ երկու շաբաթ։ Դրանից հետո կայանը կրկին կարթնանա։ Կայանին կից Yutu-2 լուսնագնացը ցերեկվա ժամերին, երբ Արևը կիզիչ է, ու ջերմաստիճանը հասնում է Ցելսիուսի սանդղակով 120 աստիճանի, ևս «քնի» ռեժիմում է գտնվել։ Այժմ առաջին գիտափորձը համարվում է ավարտված[23][30]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. China's Journey to the Lunar Far Side: A Missed Opportunity? Paul D. Spudis, Air & Space Smithsonian. 14 июня 2017.
  2. «Чанъэ-4» вышел на орбиту вокруг Луны. « ВСЕЛЕННАЯ, ПРОСТРАНСТВО, ВРЕМЯ», интернет-портал. 2018-12-13.
  3. Андрей Борисов. «Красный спутник». Lenta.ru. 2018-12-12. «...а также закрепит за КНР статус второй после США космической сверхдержавы»
  4. Steven Jiang. This is the rover China will send to the 'dark side' of the moon // CNN News, 16 August 2018 Արխիվացված 2018-08-31 Wayback Machine
  5. "Росатом" поставил ядерные источники энергии для китайской лунной миссии. РИА Новости. 2018-12-12.
  6. «Росатом разработал одну из систем китайской лунной миссии "Чанъэ-4"». ТАСС. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 14-ին.
  7. China’s Moon rover awake but immobile(անգլ.)
  8. Китай запустит спутник на «тёмную сторону» Луны на этих выходных
  9. Китай свяжет Луну и Землю «Мостом из сорок»: лунная программа Поднебесной
  10. «Китай запустил зонд для первой посадки на обратной стороне Луны». Новое Время. 7 декабря 2018. Վերցված է 7 декабря 2018-ին.
  11. «Китайский аппарат "Чанъэ-4" вышел на эллиптическую орбиту вокруг Луны» (ռուսերեն). РИА Новости. 20181212T1418+0300Z. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 14-ին.
  12. Chang'e-4 lander связывается со спутником реле Queqiao с лунной орбиты по Эндрю Джонс Արխիվացված 2019-01-03 Wayback Machine, 19 декабря 2018
  13. 中国探月工程
  14. Jones, Andrew (5 December 2018). «China to launch Chang'e-4 lunar far side landing mission on December 7» Արխիվացված 2019-04-15 Wayback Machine. GBTIMES.
  15. В Китае запустили аппарат для исследования обратной стороны Луны
  16. Stephen Clark. China launches historic mission to land on far side of the moon // Spaceflight Now, 7 December 2018
  17. «Китайский космический аппарат "Чанъэ-4" прислал первый снимок с обратной стороны Луны». ТАСС. Վերցված է 2019 թ․ հունվարի 3-ին.
  18. «嫦娥四号着陆器与巡视器顺利分离 玉兔二号在月背留下人类探测器的第一道印迹-国家航天局». www.cnsa.gov.cn. Վերցված է 2019 թ․ հունվարի 3-ին.
  19. Китайский луноход «Юйту-2» отделился от посадочного аппарата «Chang’e-4»
  20. «Юйту-2» вышел из спячки на обратной стороне Луны и сделал первые фотографии
  21. Китайский луноход на обратной стороне Луны «заснёт» до 10 января
  22. Луноход «Юйту-2» продолжает исследование обратной стороны Луны
  23. 23,0 23,1 «China Focus: Moon sees first cotton-seed sprout». Xinhua. 15 января 2019. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 17-ին.
  24. «Китайский космический аппарат "Чанъэ-4" доставил на Луну образцы для создания биосферы». ТАСС. 3 января 2019.
  25. Լուսնի վրա առաջին անգամ երկրային բույսեր են աճել
  26. «What does the first plant on the moon look like?». CGTN. 14 января 2019.
  27. «Լուսնի վրա ծլած առաջին բույսը չորացել է». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 17-ին.
  28. Լուսնի վրա առաջին անգամ ծիլ տված բույսը ոչնչացել է
  29. Լուսնի վրա ծիլ տված պատմության մեջ առաջին բույսը չորացել Է
  30. «СМИ: аппарат "Чанъэ-4" завершил первый биологический эксперимент на Луне». ТАСС. 15 января 2019.

Արտաքին հղումներ խմբագրել