Փափուկ վայրէջք, տիեզերական սարքավորման (կամ նրա մի մասի) վայրէջք, որի ժամանակ մակերևույթի հետ հպվելու պահին արագությունն այնքան փոքր է, որ չի հանգեցնում կառուցվածքային և համակարգային ավերածությունների. պահպանվում է հետագա գործարկման հնարավորությունը։ Ինչպես նաև այսպիսի ընկալումը վերաբերում է քաղաքացիական օդային նավատորմից բեռի դեսանտավորված վայրէջքին, ինչը տեղի է ունենում ռեակտիվ-օդապարիկային համակարգերի[1][2] օգնությամբ։

ԽՍՀՄ փոստային նամականիշ, 1972 թվական: Մարս-3 կայանի իջեցվող ապարատ, որը Մարսի վրա իրականացրեց առաջին փափուկ վայրէջքը:
ԽՍՀՄ փոստային նամականիշ, 1972 թվական: Մարս-3 կայանի իջեցվող ապարատ, որը Մարսի վրա իրականացրեց առաջին փափուկ վայրէջքը:
Սփեյս Շաթլ տիեզերանավն իրականացնում է փափուկ վայրէջք
Արտաքին տեսաֆայլեր
Двигатель мягкой посадки Роскосмос-ի հեռուստաստուդիա


Գոյություն ունի փափուկ վայրէջք իրականացնելու մի քանի տարբերակ։ Կայուն մթնոլորտ ունեցող մոլորակի, օրինակ՝ Վեներայի վրա, սարքավորման վայրէջքի համար կիրառվում են օդապարիկներ. մասնավորապես՝ այդ կերպ է տեղի ունեցել «Վեներա-4» իջեցվող սարքավորման վայրէջքը։ Բացի այդ, որպես օդապարիկների լրացում՝ արագության փոքրացման նպատակով, կարող են կիրառվել հատուկ ռեակտիվ շարժիչներ՝ փափուկ վայրէջքի շարժիչներ։ Օրինակ՝ դրանք կիրառվում են Երկիր վերադառնալիս՝ «Սոյուզ» տիեզերանավի ու խոշոր ծավալաչափի բեռների դեսանտավորման ժամանակ։

Թևավոր սարքավորման փափուկ վայրէջքն ապահովում է թևի բարձրացնող ուժը, որն առաջանում է մակերևույթի վրայով հորիզոնական շարժման դեպքում։

Մակերևույթ չունեցող երկնային մարմինների վրա փափուկ վայրէջքի համար կիրառվում էին հրթիռային շարժիչներ, օրինակ՝ «Սերվեյոր» ծրագրում։

Առանց մակերևույթի մարմնի վրա փափուկ վայրէջքի համար այլ սարքավորում է հանդիսանում փչովի կառուցվածքը. մասնավորապես՝ այն կիրառվել է «Լունա» և «Mars Pathfinder» տիեզերակայանների կազմության մեջ։

Ոչ հողահին մարմնի վրա առաջին փափուկ վայրէջքն իրականացվել է խորհրդային «Լունա-9» կայանի կողմից 1966 թվականի փետրվարի 3-ին։

Մեկ այլ մոլորակի վրա առաջին փափուկ վայրէջքը տեղի է ունեցել 1970 թվականի օգոստոսի 17-ին՝ խորհրդային «Վեներա-7» կայանի կողմից։

2019 թվականի հունվարի 3-ին Մոսկվայի ժամանակով 05:26 տեղի ունեցավ «Չանյե-4»-ի փափուկ վայրէջքը՝ Լուսնի հակառակ կողմի վրա[3][4][5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Сост. А. М. Плехов Словарь военных терминов. — М.: Воениздат, 1988. — С. 168. — 336 с. — 65 000 экз. — ISBN 5-203-00175-8
  2. Гл. ред. В. П. Глушко Космонавтика. Энциклопедия. — М.: Советская энциклопедия, 1985. — С. 255. — 528 с. — 75 000 экз.
  3. Jones, Andrew (5 December 2018). «China to launch Chang'e-4 lunar far side landing mission on December 7» Արխիվացված 2019-04-15 Wayback Machine. GBTIMES.
  4. В Китае запустили аппарат для исследования обратной стороны Луны
  5. Stephen Clark. China launches historic mission to land on far side of the moon // Spaceflight Now, 7 December 2018

Արտաքին հղումներ խմբագրել