Նոստալգիա (ֆիլմ)

Անդրեյ Տարկովսկու 1983 թվականին նկարահանած ֆիլմ

«Նոստալգիա» (իտալ.՝ Nostalghia), հեղինակ Անդրեյ Տարկովսկու գեղարվեստական ֆիլմը, որը նկարահանվել է 1983 թվականին։

Նոստալգիա
իտալ.՝ Nostalghia[1]
Երկիր Իտալիա
 ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թեմանոստալգիա[2], homesickness?[2] և արտագաղթ[2]
Թվականմայիս 1983[3], հունվարի 20, 1984[4], մայիսի 17, 1983[5], հունիսի 2, 1983[5], հոկտեմբերի 5, 1983[5] և հունվարի 8, 1984[5]
Լեզուիտալերեն և ռուսերեն
ՌեժիսորԱնդրեյ Տարկովսկի
ՊրոդյուսերԴանիել Տոսկան դյու Պլանտիե
Սցենարի հեղինակՏոնինո Գուերա և Անդրեյ Տարկովսկի
ԴերակատարներՕլեգ Յանկովսկի, Էրլանդ Յուզեֆսոն, Ջորդանո Դոմիցիանա, Delia Boccardo?, Միլենա Վուկոտիչ, Լաուրա դե Մարկի, Rate Furlan?, Elena Magoia?, Պիերո Վիդա, Ռաֆայել դի Մարիո և Maria Cumani Quasimodo?[6]
ՕպերատորՋուզեպե Լանչի[7]
ԵրաժշտությունԿլոդ Դեբյուսի
ՄոնտաժԱմեդեո Սալֆա
Պատմվածքի վայրՀռոմ[8] և Բանյո Վինյոնի[8]
Տևողություն121 րոպե
Բյուջե500 000 £

Սյուժե խմբագրել

Ռուս գրող Անդրեյ Գորչակովը ժամանում է Իտալիա՝ 18-րդ դարի ռուս երգահան Պավել Սոսնովսկու (նույն ինքը՝ Մաքսիմ Բերեզովսկի) կենսագրությունն ուսումնասիրելու համար։ Նա ու նրա թարգմանիչ Էուջենիան ժամանում են Տոսկանայում գտնվող մի վանք։ Այնտեղ նա տեսնում է Պյերո դելա Ֆրանչեսկի որմնանկարները։ Անդրեյը մնում է մեքենայի մեջ։ Նրա շուրջ գտնվում էր Վալ դ'Օրչան։ Նա ուզում է վերադառնալ Ռուսաստան։ Բայց ֆիլմում տեղ չգտած հանգամանքները խանգարում էին նրան։ Հետո նրանք գնում են հյուրանոց։

Եկատերինա Սիենսկու անվան տեղի ջրաբուժարանում Անդրեյը ծանոթանում է խելագար Դոմենիկոյի հետ։ Դոմենիկոյի հանդուգն միտքն է անցնել

վառված մոմով հանքային աղբյուրի միջով ու այդպիսով փրկել ամբողջ աշխարհը։ Անդրեյն իմանում է, որ այդ մարդն ապրում էր հոգեկան հիվանդների բուժարանում։ Նա կարողացավ այնտեղից դուրս գալ ֆաշիզմի տապալումից հետո։ Եվ ապա կողպեց իր ընտանիքին տանը, որպեսզի փրկի նրանց աշխարհի վերջից։ Բայց հետո նրանց տնից հանեց տեղի ոստիկանությունը, ու հիմա նա ապրում է մի կիսաքանդ տանը։

Անդրեյը ցանկանում է ծանոթանալ նրա հետ և ուղևորվում է այնտեղ, որտեղ նա ապրում է։ Կատարելով Բեթհովենի Իններորդ Սիմֆոնիան, Դոմենիկոն ասում է, որ մաթեմատիկոսները սխալվում են, ու 1+1 մեկից շատ է, բայց երկու չէ։ Նա ապացուցում է դա ձիթայուղի երկու կաթիլի միջոցով։ Հերոսները մտերմանում են, որովհետև երկուսն էլ զգում են միայնություն ու փոխըմբռնման պակաս շրջապատողների կողմից։

Էուջենիան փորձում է գայթակղել Անդրեյին, սակայն վերջինս հրաժարվում է քնել նրա հետ, ինչից հետո Էուջենիան վիրավորում է Անդրեին, կշտամբելով նրան թուլակամության համար ու պնդելով, որ ավելի լավ սիրական ունի։ Աբստրակտ երազի ժամանակ Անդրեյը տեսնում է իր կնոջը, Մադոննային ու թարգմանչին միասին։ Նա ավարտում է հետազոտություններն ու ուզում է վերադառնալ Ռուսաստան։ Էուջենիան ուղևորվում է Հռոմ։ Հետո նա այնտեղից զանգում է Անդրեյին, ասելով, որ նա պատահաբար հանդիպել է Դոմենիկոյին, որը ելույթ ունեցավ ինչ-որ միտինգի ժամանակ։ Նա հետաքրքրվում էր, կատարել է Անդրեյն իր խոստումը, թե՝ ոչ։ Թարգմանիչը հայտնվում է կադրում իր ամուսնու՝ Վիտորիոյի հետ, որը, կարծես թե, անգամ հետաքրքրված չէ նրանով։ Անդրեյը գալիս է ցամաքած լողավազանի մոտ, ու դրա հետ մեկտեղ Դոմենիկոն ելույթ է ունենում ձիու արձանի վրա, խոսելով մարդկանց համաշխարհային եղբայրության ու բնության հանդեպ սիրո մասին։ Նա ասում է, որ պետք է վերադառնալ այն ժամանակահատվածին, որից հետո մարդկությունը շեղվել է ճշմարիտ ճանապարհից։

Ելույթի վերջում պետք է կատարվեր Իններորդ Սիմֆոնիան, հռետորը պատրաստվում է ինքնահրկիզում անել։ Երաժշտության հետ առաջանում են թերություններ, ու սիմֆոնիան սկսում է կատարվել այն պահին, երբ Դոմենիկոն ինքնահրկիզվում է։

Դրանից հետո Անդրեյը փորձում է անցնել վառված մոմը ձեռքերում լողավազանի մեկ ծայրից դեպի մյուսը։ Դա ավելի դժվար էր, քան Անդրեյը մտածում էր։ Մի քանի փորձից նա կարողանում է դա անել, բայց հերոսը վատանում է սրտի հետ խնդիրների պատճառով։ Եզրափակիչ տեսարանում մենք տեսնում ենք Անդրեյին իր շան հետ։ Նրանց ֆոնը կազմում են փայտե տունն ու հին հռոմեական ակվեդուկը։

Գեղարվեստական առանձնահատկություններ խմբագրել

Մի քանի տեսարանների էրոտիզմը հղում է կատարում դեպի Սալվադոր Դալիի ու Դանթե Ռոսսետտիի պատկերները։ Գլխավոր հերոսուհու պրեռաֆաէլիտական մազերը հանդիպվում են Տարկովսկու «Հայելու» մեջ։ Տեսարանների մեծամասնությունը ստատիկ ու համաչափ են։ Եկատերինա Սիենսկու մասունքները գտնվում են Սանտա-Մարիա-սոպրա-Միներվայի հռոմեական բազիլիկայում, ինչի մոտ էլ գտնվում է Բերնինիի փիղի հուշարձանը, որը Դալիի «Սուրբ Անտոնի գայթակղումներ» պատկերի մի մասն է։

«Օսկար» մրցանակին հինգ անգամ առաջադրված ֆրանսիացի օպերատոր Բրունո Դելբոննելը կարծում է, որ այս ֆիլմում Ջուզեպպե Լանչի կատարած աշխատանքը, որպես օպերատոր, ամբողջ պատմության մեջ մեծագույնն է[9]։

Դերերում խմբագրել

  • Օլեգ Յանկովսկի՝ Անդրեյ Գորչակով
  • Էրլանդ Յուզեֆսոն՝ Դոմենիկո
  • Դոմիցիանա Ջորդանո՝ Էուջենիա
  • Պատրիսիա Թերրենո՝ Գորչակովի կին
  • Լաուրա դե Մարկի՝ սպասովորուհի
  • Դելիա Բոկկարդո՝ Դոմենիկոյի կին
  • Միլենա Վուկոտիչ և ուրիշներ

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակներ՝ Անդրեյ Տարկովսկի, Տոնինո Գուերրա
  • Բեմադրող ռեժիսոր՝ Անդրեյ Տարկովսկի
  • Բեմադրող օպերատոր՝ Ջուզեպպե Լանչի
  • Բեմադրող նկարիչ՝ Անդրեա Քրիզանտի
  • Ձայնային ռեժիսոր՝ Եվգենիա Պոտոցկայա

Երաժշտություն խմբագրել

  • Ֆիլմում օգտագործվում է Վերդիի (Ռեքվիեմ) ու Բեթհովենի (Սիմֆոնիա № 9) երաժշտությունները։ Ռուսական ժողովրդական մեղեդին կատարում է Օլգա Սերգեևան։

Պարգևներ խմբագրել

Տես նաև խմբագրել

  • Բանյո-Վինյոլի՝ լողավազանի մոտ տեսարան
  • Չիտադուկալե՝ ողողված եկեղեցու մեջ տեսարան
  • Ճամփորդությունների ժամանակ՝ Տարկովսկու ու Գուերրայի վավերագրական ֆիլմ, որը նվիրված է «Նոստալգիա» ֆիլմի համար միայն բնօրինակի որոնմանը

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 russiancinema.ru
  3. https://web.archive.org/web/20160604110828/https://worldcinemaspa.org/2014/09/06/nostalghia-1983-cinematic-poetry/
  4. https://www.filmdienst.de/film/details/33132/nostalghia
  5. 5,0 5,1 5,2 5,3 Internet Movie Database — 1990.
  6. ČSFD (չեխերեն) — 2001.
  7. FilmAffinity — 2002.
  8. 8,0 8,1 Nostalghia (իտալ.) — 1983.
  9. «TOP CINEMATOGRAPHERS REVEAL THEIR FAVOURITE MOVIE MOMENTS» (անգլերեն). Empire. Վերցված է 2014 թ․ փետրվարի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել