Ջրանցույց
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջրանցույց (այլ կիրառումներ)
Ջրանցույց, կամուրջ-ջրատար կամ ակվեդուկ (լատին․՝ Aquae ductus), հեղեղատի, ձորի, գետի, ճանապարհի վրայով ջրատար անցկացնելու համար կամրջի կամ ուղանցի տեսքով կառույց։ Ջրանցույցները կառուցում են բետոնից, երկաթբետոնից, փայտից, քարից և մետաղից[1][2]։
Տեսակներ
խմբագրելՏարբերվում են ջրանցույցների երկու տեսակ՝
- Վաքի կամ խողովակի պատերը կամ հատակը կամրջի հենամիջային կրող կոնստրուկցիաներն են։
ՀՍՀ* Վաքը հենվում է հենամիջային շինության վրա կամ կախվում է հենամիջային շինությունից[2]։
Պատմություն
խմբագրելՋրանցույցներ կառուցվել են դեռևս մ. թ. ա. 2-րդ հազարամյակում՝ Հին Արևելքի երկրներում, ինչպես նաև մ. թ. ա. 7-րդ դարում Հին Հունաստանում։ Հիմնականում լավ պահպանվել են և գործում են առ այսօր Հին Հռոմի և հռոմեական շրջանների ջրանցույցները։ Այդ ջրատար գծերի ընդհանուր երկարությունը 436 կմ է, որից 55 կմ կամրջային կառույցներ[2]։
Ջրանցույցներ Հայաստանում
խմբագրելՄիջնադարյան Հայաստանի կամուրջներից ջրանցույցի դեր է կատարել Ջրափի գյուղի կամուրջը, որի երթևեկելի հատվածի տակ տեղադրված խողովակաշարով Ախուրյանի աջ ափից ջուրը փոխադրվում էր աջ ափ։ Խորհրդային տարիներին ջրանցույցներ են կառուցվել Ախուրյան, Աղստև, Հրազդան գետ, Արփա, Որոտան գետերի ջրանցքների վրա։ Տեխնիկական և ճարտարապետական առումով ժամանակակից լավագույն ջրանցույցը Երևանում Հրազդան գետի վրայի ջրանցույցն է[2]։
-
Շիրակի ջրանցքի ջրատար, Մայիսյան
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Encyclopedia». 1998 թ․ մայիսի 6. էջ 1409. doi:10.1001/jama.279.17.1409-jbk0506-6-1. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Հայկական Սովետական Հանրագիտարան, Երևան, 1983, հատոր 9, էէջ 536
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջրանցույց» հոդվածին։ |