Նատալյա Պինեյրու Ֆելիպե Մարտին (պորտ.՝ Nathalia Pinheiro Felipe Martin, օգոստոսի 15, 1990(1990-08-15), Նիտերոյ, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա), հնդկական ծագմամբ բրազիլացի ֆոտոմոդել[2]։

Նատալյա Կաուր
պորտ.՝ Nathalia Pinheiro Felipe Martins[1]
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 15, 1990(1990-08-15) (33 տարեկան)
ԾննդավայրՆիտերոյ, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա
Քաղաքացիություն Բրազիլիա
ԿրթությունUniversidade Cândido Mendes?
Մասնագիտությունդերասանուհի, մոդել և գեղեցկության մրցույթի մասնակից
Կայքnathaliakaur.com
 Nathalia Kaur Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Նատալյան ծնվել է Ռիո դե Ժանեյրո քաղաքում՝ բրազիլական ծագմամբ բրազիլուհու և հնդիկի ընտանիքում[3]։

14 տարեկան հասակից սկսել է աշխատել որպես մոդել և շարունակել է այն Universidade Cândido Mendes-ում իրավունք ուսումնասիրելու ընթացքում, մինչև հանուն Հնդկաստանում լրիվ դրույքով մոդելի աշխատանքի հրավեր ստանալուց հետո այն թողնելը։ Նաև հայտնի է որպես օպերային երգչուհի։

Մինչ Հնդկաստան ժամանելը Նատալյան որպես մոդել աշխատել է Բրազիլիայում և ամբողջ աշխարհում։ 2012 թվականին հաղթել է Kingfisher Calendar Model Hunt մրցույթում և նույն թվականին հայտնվել է Kingfisher Calendar-ում[4]։

Որպես պարուհի առաջնաելույթը կայացել է 2012 թվականին կանադական «Dev Son of Mudde Gowda» ֆիլմում[5]։

Մինչև դրա թողարկումը ընտրվել է Ռամ Գոպալ Վարմայի կողմից՝ «Բաժին» ֆիլմում «Dan Dan» item-համարը[en] կատարելու համար։ Թեև երգը կարճ ժամանակում հայտնի է դարձել, սակայն ֆիլմը վարձույթում ձախողվել է[6]։

Ավելի վաղ Վարման ցանկացել էր, որ այդ համարում պարեր Սաննի Լեոնեն, սակայն «Ցանկության մութ կողմը 2» ֆիլմի նկարահանումների համար նա հրաժարվել էր, և ռեժիսորը որոշել էր նրան փոխարինել հենց Նատալյայով[3]։

2016 թվականին որպես դերասանուհի առաջնաելույթ է կատարել «Ռոքի գեղեցիկ» ֆիլմում։ Նրա հերոսուհին՝ Աննան, բարում թմրամոլ պարուհի էր և Մաոմիի մայրը, որը հնարավոր է հղիացել է գլխավոր հերոսից[7]։ Ֆիլմը վարձույթում ձախողվել է։

Նատալյան Էսպիրիտու Սանտու նահագի գեղեցկության մրցույթում հաղթել է, այնուհետև իր նահանգը ներկայացրել է Miss Mundo 2015 ազգային մրցույթում, որտեղ հայտնվել է թոփ-10-ում, սակայն չի հաղթել[8]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2012 ֆ Բաժին Department կամեո «Dan Dan» երգում
2013 ֆ Կոմանդոս՝ մեկ անձից բաղկացած բանակ Commando-A One Man Army կամեո «Mundgu» երգում
2013 ֆ Եղբայր Bhai ինքն իր դերում
2016 ֆ Ռոքի գեղեցիկ Rocky Handsome Աննա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://timesofindia.indiatimes.com/entertainment/kannada/movies/news/from-pinheiro-to-kaur-nathalia-cashes-in-on-the-exotic/articleshow/12110449.cms?
  2. «Only Indians worship their actors: Nathalia Kaur». Times of India (անգլերեն). 2012 թ․ հունիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 16-ին.
  3. 3,0 3,1 «From Pinheiro to Kaur: Nathalia cashes in on the exotic». Times of India (անգլերեն). 2012 թ․ հունիսի 23. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 16-ին.
  4. «Nathalia Pinheiro crowned Kingfisher Calendar Girl 2012 : What's Hot News». India Today (անգլերեն). 2011 թ․ դեկտեմբերի 15. Վերցված է 2012 թ․ մարտի 28-ին.
  5. «Nathalia used me and I used her: Indrajit Lankesh». The Times of India (անգլերեն). 2012 թ․ մարտի 8. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 28-ին.
  6. «Brazilian model Nathalia Kaur shakes her booty in RGV's 'Department' : EYECATCHERS News». India Today (անգլերեն). 2012 թ․ մարտի 3. Վերցված է 2012 թ․ մարտի 28-ին.
  7. Geety Sahgal (2014 թ․ հունիսի 27). «John to go the Won Bin way for Rocky Handsome». The Indian Express (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 12-ին.
  8. «Nathalia Pinheiro, estrela do cinema indiano, diz que abriu mão de muito trabalho e dinheiro para ser miss: 'Meu maior sonho'» (պորտուգալերեն). globo.com. 2015 թ․ հուլիսի 22.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նատալյա Կաուր» հոդվածին։