Մասսայական ինքնասպանություն

Մասսայական ինքնասպանություն, մարդկանց խմբի միաժամանակ ինքնասպանություն։

Դրդապատճառներ խմբագրել

Ինքնասպանության նպատակները կարող են լինել տարբեր։ Զանգվածային ինքնասպանությունները երբեմն լինում են կրոնական պատճառներով։ Անխուսափելի պարտության սպառնալիք ունեցող խմբավորումները պարտությունից խուսափլու համար կարող են կատարել զանգվածային ինքնասպանություն։ Զանգվածային ինքնասպանությունները երբեմն նաև օգտագործվում են որպես քաղաքական բողոքի ձև։

Հայտնի մասսայական ինքնասպանություններ խմբագրել

  • Մ.թ.ա. 102 թվականին ներկայիս Էքս-ան-Պրովանս քաղաքի մոտակայքում ճակատամարտի ժամանակ Գայոս Մարիոսը հաղթեց կիմվրներին և տևտոններին։ Հափշտակված կանայք կատարեցին մասսայական ինքնասպանություն, որը մտավ հերոսության մասին հունագերմանական լեգենդների մեջ։ Պարտության դեպքում երեք հարյուր ամուսնացած կին պետք է փոխանցվեին հռոմեացիներին որպես գերի։ Երբ տևտոնացի կանայք լսեցին այդ մասին, առաջին հերթին խնդրեցին կոնսուլին, որ նա թույլ տա իրենց գնալ Ցերերայի և Վեներայի տաճարներում եկեղեցական ծառայության։ Այնուհետև, երբ նրանք չստացան համաձայնություն, սպանեցին իրենց երեխաներին, իսկ հաջորդ օրը առավոտյան նրանց բոլորին գտան մահացած[1]։
  • Հուդայական համայնքի սիկարիների 960 անդամ մ.թ.ա. 1–ին դարում իրականացրին ինքնասպանություն, որպեսզի չգերվեին հռոմեացիների կողմից։ Յուրաքանչյուր տղամարդ սպանում էր իր կնոջը և երեխաներին։ Հետո տղամարդիկ վիճակահանություն էին անում և սպանում էին միմյանց։ Այսինքն, ինքնասպան է լինում միայն մեկը՝ վերջին մարտիկը, իսկ մյուս 959-ը ինքնակամ սպանվում են[2]։ Համանման ոչնչացման փաստեր կան նաև Գամլա քաղաքի բնակիչների վերաբերյալ, ովքեր նետվեցին անդունդը՝ 67 թվականին հռոմեացիների կողմից ամրությունը գրավելուց հետո[3]։
  • Ջաուհարը ռաջպուտյան կանանց մասսայական ինքնայրումն է իսլամական նվաճողների հարձակման ժամանակ՝ 1303, 1535 և 1568 թվականներին։ Ինքնասպանությունը, հավանաբար, իրականցվել է գերվելուց խուսափելու և ստիպողաբար այլ հավատի չանցնելու համար։
  • 1336 թվականին, երբ Պիլենայ ամրոցը (Լիտվայում) պաշարված էր Տևտոնական միաբանության կողմից, ամրոցը պաշտպանողները՝ իշխան Մարգիրիսի գլխավորությամբ, հասկացան, որ այլևս պաշտպանվելն անհնարին է և մասսայական ինքնասպանության որոշում ընդունեցին։ Նրանք նաև հրդեհ կազմակերպեցին, որպեսզի իրենց կարողությունն անհասանելի լինի թշնամու համար[4]։
  • Մասսայական ինքնասպանությունները տարածված էին Ռուսաստանում` հնադավանների մեջ XVII-XIX դարերում, երբ հնադավանների խմբեր տարբեր ձևերով իրենց (հիմնականում ինքնայրմամբ) ինքնակամ հասնցում էին տանջալից մահվան[5]։
  • Օսմանների՝ Հունաստանն օկուպացնելու ժամանակ` հունական ազգային-ազատագրական հեղափոխությունից քիչ առաջ, Սուուլիի կանայք բարձրացան Զալոնգո լեռը, իրենց երեխաներին նետեցին անդունդը, այնուհետև իրենք նույնպես նետվեցին՝ գերությունից խուսափելու համար։
  • 1945 թվականի մայիսի 1-ին Դեմմինի (Գերմանիա) շուրջ 1000 բնակիչ մասսայական ինքնասպանություն գործեց այն բանից հետո, երբ քաղաք մտան Կարմիր բանակի զինվորները[6][7]։
  • Ճապոնիան հայտնի է ինքնասպանության իր դարավոր սովորույթներով։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կամիկաձեները ղեկավարում էին ինքնաթիռներ, որոնք մխրճվում էին ամերիկյան ռազմական նավերի մեջ։ Նույն պատերազմի ժամանակ Սայպան կղզում հարյուրավոր ճապոնացիներ հայտնվեցին պաշարման մեջ և իրագործեցին մասսայական ինքնասպանություն՝ ամերիկացիներին չհանձնվելու համար[8]։
  • Ջոնսթաունում (աղանդավորական բնակավայր Գայանայում) «Ազգերի տաճար» կազմակերպությունը, որի ղեկավարն էր Ջիմ Ջոնսը, իրականացրեց մասսայական ինքնասպանություն 1978 թվականին։ 918 մահացածներից 276-ը երեխաներ էին[9]։ Մինչև սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումները Ջոնսթաունի ողբերգությունը ԱՄՆ-ում քաղաքացիական կյանքի ամենամեծ կորսուտն էր, որը կապ չուներ որևէ տարերային աղետի հետ[10]։
  • 1994 թվականի հոկտեմբերին «Արևի տաճարի միաբանության» մասսայական ինքնասպանության ժամանակ 74 մարդ մահացավ Շվեյցարիայի երկու և Կանադայի՝ մեկ քաղաքներում։ Այդ մահերի երկու երրորդը սպանություն էր, այդ թվում՝ նորածինների ծիսական սպանություն[11]։
  • Ուգանդայի «Շարժում՝ Աստծո տասը պատվիրանների վերականգնման համար» պաշտամունքի 778 անդամ մահացավ 2000 թվականի մարտի 17-ին։ Համարվում է, որ դրանք մասսայական սպանություններ և ինքնասպանություններ էին՝ կազմակերպված պաշտամունքի ղեկավարների կողմից[12]։
  • Ստիպված մասսայական ինքնասպանություն տեղի ունեցավ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին, երբ ինքնաթիռների հարձակումից հետո Համաշխարհային Առևտրի կենտրոնի աշտարակի պատուհաններից մարդիկ սկսեցին նետվել, քանի որ ծուղակի մեջ էին ընկել։ Մոտ 200 մարդ գերադասեց այդ մահը։ Այդ մարդկանց կյանքի վերջին պահերը ֆիքսվել են բազմաթիվ լուսանկարիչների և հեռուստաալիքների օպերատորների կողմից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «German Memories — Victory of Roman Forces over Germanic Teutons & Cimbri», Rajkumar Kanagasingam, 06/07/07 Արխիվացված 2008-12-02 Wayback Machine(անգլ.)
  2. «Masada and the first Jewish revolt against Rome» Արխիվացված 2009-10-16 Wayback Machine(անգլ.)
  3. Гамла՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  4. «Gediminas. The Great Duke of Lithuania» Արխիվացված 2008-12-02 Wayback Machine (անգլ.)
  5. «Самоистребление». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  6. «Massenselbstmord in Demmin», Текст передачи FAKT от 22 сентября 2003 года, Frank Wolfgang Sonntag (գերմ.)
  7. Самое массовое самоубийство немцев Արխիվացված 2015-09-27 Wayback Machine / «Expert Online» 30 апр 2015
  8. «Cultural mass suicide» (անգլ.)
  9. «1978: Mass suicide leaves 900 dead», BBC on this day: 18 november (անգլ.)
  10. «Jonestown and City Hall slayings eerily linked in time and memory», Richard Rapaport, San Francisco Chronicle, 16 ноября 2003 (անգլ.)
  11. «How the Millennium Comes Violently: From Jonestown to Heaven’s Gate», Catherine Wessinger; Seven Bridges Press, 2000 Արխիվացված 2012-06-23 Wayback Machine, ISBN 1-889119-24-5 (անգլ.)
  12. «Mass graves found in sect house», Anna Borzello, The Guardian, 25 мая 2000 г. (անգլ.)