Մանուէլ Սուրենի[3] Պետրոսյան (1998, մայիսի 6, Ստեփանակերտ, Արցախի Հանրապետություն), հայ շախմատիստ, գրոսմայստեր (2017)։ Մինչև 18 տարեկանների 2016 թվականի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն։ Հայաստանի չեմպիոն (2022)[4]։

Մանուել Պետրոսյան
Պետություն(ներ) Հայաստան
Ծննդյան ամսաթիվմայիսի 6, 1998(1998-05-06)[1] (25 տարեկան)
ԾննդավայրՍտեփանակերտ
Կոչումմիջազգային վարպետ[2], գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի վարպետ և Վարպետության թեկնածու
Առավելագույն վարկանիշ2592 (հուլիս, 2019)
Ներկայիս վարկանիշ2616
ՖԻԴԵ համար13300857
365chessManuel_Petrosyan
Chesstempo համար162827
ICCF համար162827

Կենսագրություն խմբագրել

Մանուէլ Պետրոսյանի մանկությունն անցել է Ստեփանակերտում։ Շախմատ խաղալ սովորել է պապիկից` 3-4 տարեկանում։ Ծննդավայրում սկսել է հաճախել շախմատի դպրոց, իսկ 6 տարեկանից արդեն մարզվել է լուրջ մարզչի մոտ։ 11 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան, քանի որ Արցախում չկային բարձրակարգ մարզիչներ, ինչպես նաև մրցաշարերին մասնակցելը հարմար չէր[5]։ Երևանում Մանուէլը սկսել է պարապել շախմատի ակադեմիայում` գրոսմայստեր Արսեն Եղիազարյանի մոտ[6]։

Մանուէլն ավարտել է Երևանի թիվ 127 ավագ դպրոցը։ Այնուհետև ընդունվել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի շախմատի բաժին[6]։ Զինվորական ծառայությունն անցել է Բանակի կենտրոնական մարզական ակումբում[5]։

Մարզական արդյունքներ խմբագրել

2010 թվականին Մանուէլը 3-րդ տեղն է զբաղեցրել Հենրիկ Գասպարյանի հուշամրցաշարի մինչև 14 տարեկանների մրցաշարում[7]։ Նույն թվականին նա դարձել է մինչև 12 տարեկանների Հայաստանի առաջնության հաղթող` 9 հնարավորից վաստակելով 8½ միավոր[8]։

2012 թվականին Մանուէլը կրկնել է հաջողությունը` այս անգամ դառնալով մինչև 14 տարեկանների երկրի չեմպիոն (7½ 9-ից)[9]։ Նույն թվականին նա մասնակցել է Եվրոպայի մինչև 14 տարեկանների առաջնությանը և 9 հնարավորից 7 միավորով դարձել աշխարհամասի փոխչեմպիոն[10]։

2013 թվականին Մանուէլը, 9 հնարավորից վաստակելով 8 միավոր, հռչակվել է մինչև 16 տարեկանների Հայաստանի չեմպիոն[11]։ Նույն թվականին Բրազիլիայում կայացած Գիմնազիադայի շախմատի մրցաշարում Պետրոսյանը 6 պարտիայում վաստակել է 4½ միավոր և դարձել հաղթող[6][12]։

2014 թվականին Մանուէլը դարձել է մինչև 16 տարեկանների Հայաստանի կրկնակի չեմպիոն` գրանցելով 100-տոկոսանոց արդյունք (9-ից 9 միավոր)[13]։

2014 թվականին Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությունում հայ շախմատիստը 6½ միավորով (9-ից) զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը[14]։

2016 թվականի հունիսին Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությունում (Պրահա) 9 տուրում վաստակելով 7½ միավոր Մանուէլը հռչակվել է աշխարհամասի հաղթող[15]։ Երկու ամիս անց Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում Մանուէլը կրկնել է հաջողությունը` հռչակվելով նույն տարիքային խմբի աշխարհի չեմպիոն (9 11-ից)[16]։

Հաջորդ տարի իտալական Տարվիզիո քաղաքում կայացած աշխարհի պատանեկան առաջնությունում Մանուէլը մինչև 20 տարեկանների մրցաշարում 11 հնարավորից վաստակելով 8½ միավոր` ևս երկու մասնակցի հետ բաժանել է 1-3-րդ տեղերը, սակայն լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրել է 2-րդ տեղը[17]։

Մանուէլ Պետրոսյանը 2018 թվականի Հայաստանի արագ շախմատի չեմպիոն է[18]։

2022 թվականի հունվարին, 11 հնարավորից վաստակելով 8 միավոր, Մանուէլը հռչակվեց Հայաստանի բարձրագույն խմբի 82-րդ առաջնության հաղթող[19]։

Միջազգային կոչումներ խմբագրել

Թվական Քաղաք Մրցաշար + = Արդյունք Տեղ
2010 Երևան Համահայկական շախմատային օլիմպիադա 5 3 1 5½ 9-ից [21]
2012 Մոսկվա «Moscow Open 2012 A» 5 3 1 5½ 9-ից [22]
2014 Երևան Եվրոպայի առաջնություն 3 3 3 4½ 9-ից [23]
Պերմ «International tournament Perm-2014» 1 0 8 5 9-ից [24]
2016 Ջյակովիցա Եվրոպայի 17-րդ առաջնություն 2 0 9 6½ 11-ից [25]
Խանտի-Մանսիյսկ «World Youth Chess Championship 2016 O18» 7 0 4 9 11-ից [26]
2017 Սևան «Սևանա լիճ 2017» 3 2 4 5 9-ից [27]

Վարկանիշի փոփոխության գրաֆիկ խմբագրել

Էլոյի վարկանիշի փոփոխություններ[28][29]
Տարի Հնվ Փտր Մրտ Ապր Մայ Հուն Հուլ Օգս Սեպ Հոկ Նոյ Դեկտ Տարվա
լավագույն
Տարվա
վատագույն
2008 1780 1780 1780 1780 1780 1780
2009 1777 1777 1822 1822 1890 1890 1777
2010 1887 1887 1887 1920 1990 2023 2023 1887
2011 2070 2146 2125 2188 2207 2227 2227 2070
2012 2205 2291 2291 2307 2286 2302 2281 2281 2288 2307 2205
2013 2288 2291 2316 2316 2312 2341 2312 2312 2312 2340 2294 2294 2341 2288
2014 2296 2296 2336 2353 2353 2378 2393 2397 2397 2406 2407 2407 2407 2296
2015 2413 2427 2427 2427 2449 2449 2449 2443 2443 2452 2466 2466 2466 2413
2016 2466 2484 2484 2480 2480 2518 2507 2512 2530 2530 2551 2550 2551 2466
2017 2550 2549 2549 2546 2546 2546 2553 2565 2559 2554 2554 2570 2570 2546
2018 2570 2569 2569 2560 2551 2551 2560 2567 2581 2574 2574 2565 2581 2551
2019 2579 2564 2564 2573 2573 2573 2592 2592 2613 2611 2613 2613 2613 2564
2020 2590 2590 2607 2607 2607 2607 2607 2628 2628 2628 2628 2628 2628 2590
2021 2628 2628 2628 2625 2632 2620 2611 2605 2599 2620 2632 2599
2022 2637 2638 2610 2609 2621 2638 2609
2023 2632 2634 2629 2627 2610 2604 2619 2634 2604
2024 2620 2620 2620


Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://ratings.fide.com/apps/241476.PDF
  2. FIDE Ratings and Statistics
  3. «Chess Academy of Armenia». www.chessacademy.am. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 26-ին.
  4. «Մանուէլ Պետրոսյանը դարձավ շախմատի Հայաստանի չեմպիոն - Armsport.am». armsport.am. Վերցված է 2022 թ․ հունվարի 23-ին.
  5. 5,0 5,1 «Որոշիչ և լարված պարտիաները հենց վերջիններն էին. Մանուէլ Պետրոսյան». Վերցված է 2018 Հուլիս 17-ին.
  6. 6,0 6,1 6,2 «Մանուէլ Պետրոսյան. «ՊԵՏՔ Է ՄԻՇՏ ՍԻՐՈՎ ԽԱՂԱԼ, ԱՅԼԱՊԵՍ ՀԱՂԹԵԼՆ ԱՆՀՆԱՐ Է»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2018 Հուլիս 17-ին.
  7. «G.Kasparian Memorial Boys U-14». Վերցված է 2018 Հուլիս 17-ին.
  8. «Armenian Boy's Championship U-12». Վերցված է 2018 Հուլիս 17-ին.
  9. «ARM B&G Ch-2012. Boys U-14». Վերցված է 2018 Հուլիս 17-ին.
  10. «European Youth Chess Championship B14 Prague 2012 - Boys Under 14». Վերցված է 2018 Հուլիս 17-ին.
  11. «Armenian Youth Chess Championship-2013 Under-16 Boys». Վերցված է 2018 Հուլիս 17-ին.
  12. «Gymnasiade 2013 Absoluto». Վերցված է 2018 Հուլիս 17-ին.
  13. «Armenian Youth Championship-2014. B-16». Վերցված է 2018 Հուլիս 17-ին.
  14. «25th European Youth Chess Championship 2015 U18 - Open». Վերցված է 2018 Հուլիս 17-ին.
  15. «European Youth Chess Championship B18 Prague 2016 - Boys Under 18». Վերցված է 2018 Հուլիս 17-ին.
  16. «World Youth Chess Championship 2016 O18». Վերցված է 2018 Հուլիս 17-ին.
  17. «World Junior under 20 Championship 2017 (150309)». Վերցված է 2018 Հուլիս 17-ին.
  18. «Armenian Rapid Ch. 2018». Վերցված է 2018 Հուլիս 17-ին.
  19. «Chess-Results Server Chess-results.com - 82nd Armenian Ch. The Highest League». chess-results.com. Վերցված է 2022 թ․ հունվարի 23-ին.
  20. «Petrosyan, Manuel. FIDE Chess Profile. FIDE Titles (year)». Վերցված է 2018 Հուլիս 17-ին.
  21. Միջազգային վարպետի 1-ին նորմ
  22. Միջազգային վարպետի 2-րդ նորմ
  23. Միջազգային վարպետի 3-րդ նորմ
  24. Միջազգային վարպետի նորմ
  25. Գրոսմայստերի 1-ին նորմ
  26. Գրոսմայստերի 2-րդ նորմ
  27. Գրոսմայստերի 3-րդ նորմ
  28. Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
  29. Տեխնիկական խնդիրների պատճառով աղյուսակը ժամանակավորապես չի աշխատում։

Արտաքին հղումներ խմբագրել