Հաագայի քաղաքային թանգարան

Հաագայի քաղաքային թանգարան (հոլ.՝ Het Gemeentemuseum Den Haag), ժամանակակից արվեստի, դեկորատիվ-կիրառական արվեստի, նորաձևության և երաժշտական գործիքների թանգարան Հաագայում։ Համարվում է Նիդերլանդների առաջատար գեղարվեստական թանգարաններից մեկը։

Հաագայի քաղաքային թանգարան
Изображение логотипа
Տեսակպատկերասրահ
Երկիր Նիդերլանդներ[1]
ՏեղագրությունՀաագա[1]
ՎայրBuilding of the Kunstmuseum Den Haag?
Կազմված էէշերի թանգարան, Fotomuseum Den Haag?[2] և KM21?
Ղեկավարության նստավայրBuilding of the Kunstmuseum Den Haag, Հաագա, Նիդերլանդներ
ՀասցեStadhouderslaan 41[3]2517HVՍտադհոուդերսլաան (41)[3]
Հիմնադրվել էմայիսի 29, 1866[4]
ՀիմնադիրHugo Ferdinand van Zuylen van Nijevelt?[4], Jean Zacharie Mazel?, David Bles?, Louwrens Hanedoes?, Carel Vosmaer?, Henri Camp?, Agnites Vrolik? և Hendrik Enno van Gelder?[5]
Այցելուներ719 000 ± 0 մարդ (2015)[6]
ՏնօրենԲեննո Տեմպել[7] և Վիմ վան Կրիմպեն[8]
Կայքkunstmuseum.nl
Քարտեզ
Քարտեզ

Թանգարանի մաս են կազմում ժամանակակից արվեստի թանգարանը և Հաագայի լուսանկարչության թանգարանը (Fotomuseum Den Haag). գտնվում են տարբեր շենքերում և ունեն մուտքի տարբեր վճարային արժեքներ[9][10]։

Պատմություն խմբագրել

1906 թվականին քաղաքային արխիվի թանգարանապահ Հենրիկ Էննո վան Հելդերը հանդես է եկել Հաագայի պատմական հավաքածուն նոր շենք տեղափոխելու առաջարկով։ 1912 թվականին նա նշանակվել է Հաագայի քաղաքային թանգարանի տնօրեն և սկսել է զարգացնել այդ ծրագիրը։ Ըստ վան Հելդերի՝ բացի արդեն գոյություն ունեցող պատմական թանգարանը, անհրաժեշտ էր կառուցել դեկորատիվ-կիրառական հնագույն արվեստի թանգարան, ժամանակակից դեկորատիվ-կիրառական արվեստի թանգարան, նիդեռլանդական ժամանակակից արվեստի թանգարան և համաշխարհային արվեստի ժամանակակից թանգարան։ Ի լրումն այս ամենի, նա ակնկալում էր կառուցել մի մեծ ցուցահանդեսային կենտրոն ընթերցանության և հանդիսավոր արարողությունների կազմակերպման համար։ Բոլոր այդ պլանները սառեցվեցին 1914 թվականին Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով։

 
Բեռլագե տաղավարը
 
Յոհան Ալտորֆի արագիլի (Հաագայի խորհրդանիշ) հետ քանդակը

1919 թվականին Հաագայի քաղաքապետարանը որոշել է կառուցել թանգարան և տարածք է հատկացրել այն վայրում, որտեղ այժմ գտնվում է թանգարանը։ Շենքի նախագծումը հանձնարարվել է Հենդրիկ Պետրյուս Բեռլագեին, ով մշտապես խորհրդակցել է վան Հելդերի հետ։ Բեռլագեի առաջին նախագիծը մերժվել է շատ թանկ լինելու պատճառով։ Հաստատվել է 1927 թվականի նախագիծը։ Կառույցը Բեռլագեի վերջին խոշորամասշտաբ աշխատանքն է (նա մահացել է 1934 թվականին)։ Թանգարանի շինարարությունը սկսվել է 1931 թվականին և տևել է չորս տարի։ Շինարարությունն ավարտին է հասցրել Բեռլագեի փեսան՝ Էմիլ Էմանյուել Շտրասերը։ Թանգարանի հետնամասում կա տաղավար, որը կառուցվել է Բեռլագեի նախագծով և կոչվում է նրա անունով։ Հանրության համար թանգարանը բացվել է 1935 թվականի մայիսի 29-ին։

1995 և 1998 թվականներին իրականացվել են շենքի վերականգնման աշխատանքներ, որոնք իրականացրել է Architectenbureau Braaksma en Roos ճարտարապետական բյուրոն։ Միաժամանակ թանգարանը փոքր-ինչ ընդարձակվել է, մասնավորապես բակում կառուցվել է նկուղ։

1963 թվականին ճարտարապետ Շուրդ Շխամհարտի նախագծով կառուցվել է թանգարանի հարավարևելյան թևը, որը թանգարանին է միանում կենտրոնական պատկերասրահով։ Վերականգնման ժամանակ պատկերասրահն ապամոնտաժվել է։ Թանգարանի այդ հատվածում այժմ տեղակայված են լուսանկարչության թանգարանը և Ժամանակակից արվեստի թանգարանը (GEM Museum voor Actuele Kunst), պաշտոնապես համարվում է թանգարանի բաժին[11]։

Հավաքածու խմբագրել

Կերպարվեստ խմբագրել

 
Կարմիր ծառ, Պիտ Մոնդրիան, Հաագայի քաղաքային թանգարան

Թանգարանի հավաքածուն ընդգրկում է 19-րդ դարի սկզբի հոլանդացի նկարիչների արվեստի գործեր։ Առանձնակի ուշադրություն է դարձված շարժմանը և ոճին, որոնք այդ շրջանում գերիշխել են հոլանդական կերպարվեստում՝ Հաագայի դպրոց, 20-րդ դարի սկզբի սիմվոլիզմ, De Stijl, էքսպրեսիոնիզմ։ Ի թիվս այլ ստեղծագործողների թանգարանում է գտնվում նաև նիդերլանդացի նկարիչ Պիտ Մոնդրիանի աշխատանքների ամենամեծ հավաքածուն։

Բացի հոլանդական նկարիչների կտավները, թանգարանն ունի նաև 19-20-րդ դարերի համաշխարհային արվեստի համեմատաբար փոքր հավաքածու, այդ թվում՝ Կլոդ Մոնեի, Պաբլո Պիկասոյի, Ֆրենսիս Բեկոնի ստեղծագործությունները, ինչպես նաև աշխատանքներ գրաֆիկական բաժնում։

Դեկորատիվ-կիրառական արվեստ խմբագրել

Հավաքածուն ներառում է խեցեղեն, ապակի, արծաթ, կահույք։ Հավաքածուի մի մասը ներկայացված է 7 սրահներում՝ ըստ ոճերի և դարաշրջանների։

  • Ոսկու և կաշվի սրահ (մոտ 1680 թվական)
  • Գոբելենի սրահ
  • Լյուդովիկ XV (մոտ 1770 թվական)
  • Ճապոնական սրահ (1720-1770)
  • Լյուդովիկ XVI սրահ (մոտ 1790 թվական)
  • Ներքին սրահ
  • Դեյսելհոֆի սրահ (1894-1897)

Տպագրական սենյակ խմբագրել

Թանգարանն ունի 19-րդ և 20-րդ դարերի տպագրական աշխատանքների հավաքածու՝ պաստառների, նկարների շուրջ 50.000 նմուշ։ Այն ներառում է հոլանդական նկարիչների՝ Կո Ուեստերիկի, Յան Տորոպի, Ռոդոլֆ Բրեսդինի, Պաուլ Կլեեի, Անրի դը Տուլուզ-Լոտրեկի, Դոմինիկ Էնգրի, Օդիլոն Ռեդոնի գործերը[12]։

Նորաձևություն խմբագրել

Նորաձևության հավաքածուն ներառում է աքսեսուարներ, ոսկերչական իրեր, գծագրեր, տպագրական գործեր, պատմական իրեր, ինչպես նաև ժամանակակից դիզայներներ Կոկո Շանելի, Ֆրանկ Գովեսի, Յոշիկ Հիշինումայի աշխատանքներից։ Նմուշները ցուցադրվում են միայն ժամանակավոր ցուցադրություններում[13]։

Երաժշտություն խմբագրել

Երաժշտական հավաքածուն ներառում է մեծ թվով երաժշտական գործիքներ և երաժշտական գրադարան՝ շեշտադրելով եվրոպական երաժշտությունը [14]:

Տնօրեններ խմբագրել

Տնօրեն Նշանակում
Աբրահամ Յակոբուս Սերվաս վան Ռոյեն (Abraham Jacobus Servaas van Rooijen) (1839-1925) հունվարի1, 1887-1911
Հենդրիկ Օտտո վան Հեդլեր (Hendrik Enno van Gelder)[15] (1876-1960) մայիսի 4, 1912 - մարտի 27, 1941
Գերհարդուս Կնյուտե (Gerhardus Knuttel Wzn)[16] (1889-1968) ապրիլի 1, 1941 - մարտի 1, 1948
Վիկտորինե Հեֆտինգ (Victorine Hefting)[17] (1905-1993) մարտի 1, 1948 - օգոստոսի 19, 1950
Դիրկ Բալֆորտ (Dirk Balfoort)[18] (1886-1964) օգոստոգսի 19, 1950 - հունիսի 1, 1951
Լուի Վեյսենբեկ (Louis Wijsenbeek) (1912-1985) հունիսի 1, 1951 - հունիսի 1, 1977
Տեո վան Վելզեն (Theo van Velzen) (1924-1999) հունիսի 1, 1977 - հունիսի 1, 1986
Հենկ Օվերդեյն (Henk Overduin) (1943-1988) հունիսի 1, 1986 - նոյեմբեր, 1987
Ռուդի Ֆուկս (Rudi Fuchs) (1942) նոյեմբեր, 1987 - հունվարի 31, 1993
Հանս Լսեր (Hans Locher) (1938) փետրվարի 1, 1993 - օգոստոսի 31, 2000
Վիմ վան Կրիմպեն (Wim van Krimpen) (1941) սեպտեմբերի 1, 2000 - դեկտեմբերի 31,2008
Բեննո Տեմպել (Benno Tempel) (1972) հունվարի 1, 2009 -

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
  2. https://www.fotomuseumdenhaag.nl/nl/over-ons
  3. 3,0 3,1 https://whichmuseum.nl/museum/kunstmuseum-den-haag-77
  4. 4,0 4,1 https://www.vriendengemeentemuseum.nl/Ontstaansgeschiedenis.pdf
  5. https://www.kunstmuseum.nl/en/museum/about-us/museum-building
  6. Jaarverslag 2016Kunstmuseum Den Haag.
  7. Doornbusch E. Gemeentemuseum Den Haag // hedendaagsesieraden.nl — 2017.
  8. https://www.trouw.nl/nieuws/nieuwe-directeur-haags-museum~b9772a4f/
  9. «GEM Museum voor actuele kunst».
  10. «Fotomuseum Den Haag».
  11. «Jaarverslag 2012, Gemeentemuseum Den Haag» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 6-ին.
  12. «Gemeentemuseum: Print Room».
  13. «Gemeentemuseum: Fashion». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 6-ին.
  14. «Gemeentemuseum: Music».
  15. «Van Gelder in Dictionary Of Arthistorians». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 6-ին.
  16. «Knuttel in Dictionary Of Arthistorians». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 6-ին.
  17. «Hefting in Dictionary Of Arthistorians». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 6-ին.
  18. Balfoort op Huygens ING

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաագայի քաղաքային թանգարան» հոդվածին։