Կարմիր ծառ (դան․՝ Amalienborg Plads), նիդերլանդացի նկարիչ Պիտ Մոնդրիանի 1908-1910 թվականներին ստեղծած կտավը, որը գտնվում է Հաագայի քաղաքային թանգարանում[4]։

Կարմիր ծառ
տեսակգեղանկար
նկարիչՊիտ Մոնդրիան[1]
տարի1909
բարձրություն70 սանտիմետր[2]
լայնություն99 սանտիմետր[2]
ժանրբնանկար[1]
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էՄունիցիպալ թանգարան[3]
հավաքածուՄունիցիպալ թանգարան[1]
https://www.gemeentemuseum.nl/nl/collectie/avond-de-rode-boom կայք
Ծանոթագրություններ
 Avond (Evening): The red Tree (0332041) Վիքիպահեստում

Կտավն ունի 70 սմ բարձրություն, 99 սմ լայնություն, նյութը՝ կտավ յուղաներկ։

Նկարագրություն խմբագրել

Կտավն արտացոլում է նկարչի լումինիստական շրջանը, երբ Մոնդրիանը նկարում էր իրատեսորեն, առավել վառ գույներով և պարզեցված ուրվագծով։ Այս նկարը համարվում է երկու տարբեր ոճերի համատեղում Մոնդրիանի առավել ուղղանկյուն վերլուծական ոճի ֆոնին։ Նկարիչը կտավն ստեղծել է Զեյլանդի Դոմբուրգ առողջարանային ծովափնյա քաղաքում։ Պիտ Մոնդրիանի ծառեը ցույց են տալիս նրա անցումը դեպի վերացական կուբիզմ։

Դոմբուրգում գտնվելու ժամանակահատվածում Մոնդրիանը ստեղծել է Villa Loverendale-ի այգու խնձորենիների էսքիզներ։ Կտավն ավարտին է հասցրել իր պարբերական այցերի ժամանակ[5]։

Ցուցադրություններ խմբագրել

Մոնդրիանիի կենդանության օրոք կտավը երկու անգամ ցուցադրվել է. առաջինը 1909 թվականին Ամստերդամի քաղաքային թանգարանի «Schilderijen en teekeningen door C. Spoor, Piet Mondriaan en Jan Sluyters» ցուցահանդեսի ժամանակ, 1910 թվականին ցուցադրվել է Ամստերդամի «Սուրբ Լուկայի նկարիչներ» 20-րդ ամենամյա ցուցահանդեսի ժամանակ։ 500 գուլդենով կտավը վաճառվել է Marie Tak van Poortvliet թանգարանին[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://rkd.nl/explore/images/269727
  2. 2,0 2,1 http://www.gemeentemuseum.nl/en/collection/item/1160
  3. http://www.gemeentemuseum.nl/collection/item/1160
  4. «Կտավը Հաագայի քաղաքային թանգարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 28-ին.
  5. 5,0 5,1 Hanssen, Leon (2015 թ․ մարտի 3). De schepping van een aards paradijs: piet Mondriaan 1919-1933. Singel Uitgeverijen. ISBN 978-90-214-5811-3.

Արտաքին հղումներ խմբագրել