Կրեատին

քիմիական միացություն

Կրեատին (ֆր.՝ creatine, հուն․՝ χρεας՝ միս), N—մեթիլ-գուանիդինքացախաթթու, օրգանական նյութ։ Մոլային զանգվածը՝ 131, 44, հալման ջերմաստիճանը՝ 315 °C։ Լուծվում է տաք ջրում, քիչ քանակությամբ նաև սպիրտում, չի լուծվում եթերում։ Հանքային թթուների ազդեցության տակ վեր է ածվում լակտամի՝ կրեատինինի։ Հիմնային միջավայրում կրեատինը քայքայվում է միզանյութի և մեթիլգլիցինի։ Կրեատինը բացահայտել է (1835 թվական) ֆրանսիացի գիտնական Մ. Շևրյոլը՝ կծկվող մկանների մզվածքում։ Պարունակվում է բոլոր ողնաշարավոր կենդանիների մկաններում, քիչ քանակությամբ՝ նաև նյարդային հյուսվածքներում, արյան մեջ, լյարդում, երիկամներում։ Օրգանիզմում կրեատինիի կենսասինթեզն իրականանում է գլիցին, արգինին և մեթիոնին ամինաթթուներից։

Կրեատին
Изображение химической структуры
Քիմիական բանաձևC₄H₉N₃O₂
Մոլային զանգված2,2E−25 կիլոգրամ[1] գ/մոլ
Քիմիական հատկություններ
Դասակարգում
CAS համար57-00-1
PubChem586
EINECS համար200-306-6
SMILESCN(CC(=O)O)C(=N)N
ЕС200-306-6
RTECSMB7706000
ChEBI566
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)
Կրեատինի լրացակեր

Ծանոթագրություններ խմբագրել

2. Կրեատինի ազդեցությունն օրգանիզմի վրա


 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրեատին» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 683