Կորնել Մակուշինսկի (լեհ.՝ Kornel Makuszyński, հունվարի 8, 1884(1884-01-08)[1][2], Ստրի, Q11825756?, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա - հուլիսի 31, 1953(1953-07-31)[1][2], Զակոպանե, Լեհաստան), լեհ գրող, բանաստեղծ, սյունակագիր, թատերագետ, լրագրող։ Լեհաստանի գրականության ակադեմիայի անդամ։

Կորնել Մակուշինսկի
լեհ.՝ Kornel Makuszyński
Ծնվել էհունվարի 8, 1884(1884-01-08)[1][2]
ԾննդավայրՍտրի, Q11825756?, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա
Վախճանվել էհուլիսի 31, 1953(1953-07-31)[1][2] (69 տարեկան)
Վախճանի վայրԶակոպանե, Լեհաստան
ԳերեզմանPęksowy Brzyzek National Cemetery in Zakopane
Մասնագիտությունմանկագիր, գրող և բանաստեղծ
Լեզուլեհերեն
Քաղաքացիություն Լեհաստան
ԿրթությունFaculty of Philology of the University of Lviv?
Ուշագրավ աշխատանքներQ11830020?
ԱնդամակցությունԼեհաստանի գրականության ակադեմիա
Պարգևներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ Լեհաստանի վերածննդի շքանշանի կոմանդոր Լեհաստանի վերածննդի շքանշանի սպա և Ակադեմիական ոսկե դափնի
Изображение автографа
Կորնել Մակուշինսկի Վիքիքաղվածքում
 Kornel Makuszyński Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Կորնել Մակուշինսկին ծնվել է 1884 թվականին Ստրի քաղաքում։ Նրա ընտանիքը տեղափոխվել է Լվով, որտեղ նա հաճախել է Յան Դլուգոշի անվան անվան դպրոց, սակայն շուտով արտաքսվել է դպրոցից՝ քահանային դատապարտող բանաստեղծություն գրելու համար։ Սովորել է Պշեմիսլի գիմնազիայում, որն ավարտելուց հետո ընդունվել է Լվովի պետական համալսարանի լեհ գրականության և ռոմանական լեզուների ֆակուլտետ։ Կրթությունը շարունակել է Սորբոնի համալսարանում, որտեղ ուսանել է ֆրանսիական գրականություն։

Ապագա լեհ հայտնի գրողներ Լեոպոլդ Ստաֆի, Յան կասպրովիչի և Վլադիսլավ Օրկանի հետ ճանապարհորդել է Իտալիայում։ Ուսումն ավարտելուց հետո ղեկավարել է Լվովի քաղաքային թատրոնը։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին նրան ուղարկել են Ռուսաստանի խորքերը, բայց կարողացել է մնալ Կիևում, որտեղ աշխատել է լեհական թատրոնում, համագործակցել է լեհ գրողների և ժուռնալիստների ընկերության հետ, մի որոշ ժամանակ նույնիսկ եղել է ընկերության նախագահը։ 1918 թվականին վերադարձել է Լեհաստան, մի քանի ամիս ապրել է Լվովում, ապա տեղափոխվել Վարշավա։

1930-ական թվականներին սկսել է գրել ստեղծագործություններ երեխաների և երիտասարդների համար, ինչը նան ժողովրդականություն է բերել։ Աշխատել է նաև որպես լրագրող։ Հրապարակել է ակնարկներ։ Ժամանակի ընթացքում դարձել է Վարշավայի սոցիալ-մշակութային կյանքի նշանավոր ներկայացուցիչներից մեկը։ Դարձել է Լեհաստանի գրականության ակադեմիայի անդամ[3]։

Պարգևներ, մրցանակներ խմբագրել

1926 թվականին ստացել է գրական մրցանակ, ապա Գրականության ակադեմիայի Ոսկե փետուր մրցանակ, եղել է Զակոպանե քաղաքի պատվավոր քաղաքացի (այնտեղ բնակվել է 1945 թվականից)։ 1938 թվականին պարգևատրվել է Լեհաստանի վերածննդի շքանշանի խաչով։

Ստեղծագործություններ խմբագրել

 
Մակուշենսկու հեքիաթի հերոսին նվիրված հուշարձան Պացանուվում (Լեհաստան)

Գրել է բազմաթիվ վիպակներ պատանիների համար։ Նրա ստեղծագործությունների հիմնական թեման կազմում է սնոբիզմի ամեն տեսակի արտահայտությունների դեմ մղվող պայքարը։ Մակուշինսկին իր ստեղծագործություններում գրեթե աննկատելի, բայց միաժամանակ համառորեն նշում է այն ուղին, որ կարող է օգնել մարդուն՝ հաղթահարելու իր հոգու խորքում թաքնված ամեն մի ծիծաղաշարժ երևույթ։ Նրա հումորիստական նովելներում արժեքավոր է այն, որ նա իր ընթերցողին ցույց է տալիս, որ լավ կյանքի համար անհրաժեշտ է պայքարել։ Նրա վիպակները պատանի ընթերցողի մեջ դաստիարակում են բարոյական կայունություն, ուժեղ կամք՝ հաղթահարելու ամեն տեսակի զրկանքներ ու դժվարություններ հանուն լավ ապագայի[4]։

  • Połów Gwiazd
  • W kalejdoskopie (1910)
  • Romantyczne historie (1910)
  • Rzeczy wesołe (1910)
  • Zabawa w szczęście (1911)
  • Szewc Kopytko i kaczor Kwak (1912)
  • Awantury arabskie (1913)
  • Straszliwe przygody (1914)
  • Perły i wieprze (1915)
  • Bardzo dziwne bajki (Bajka o królewnie Marysi, o czarnym łabędziu i o lodowej górze, Szewc Kopytko i kaczor Kwak, O tym jak krawiec Niteczka został królem, Dzielny Janek i jego pies) (1916)
  • Po mlecznej drodze (1917)
  • Piosenki żołnierskie (1919)
  • Słońce w herbie (1919)
  • Bezgrzeszne lata (1925)
  • O dwóch takich, co ukradli księżyc (էկրանավորվել է «Լուսինը գողացողների մասին») (1928)
  • Listy zebrane (1929)
  • Przyjaciel wesołego diabła (էկրանավորվել է) (1930)
  • Panna z mokrą głową (էկրանավորվել է) (1932)
  • Skrzydlaty chłopiec (1933)
  • Mały chłopiec (1933)
  • Uśmiech Lwowa (1934)
  • Wyprawa pod psem (1935)
  • Wielka brama (1935)
  • Złamany miecz (1936)
  • Awantura o Basię (էկրանավորվել է) (1937)
  • Nowe bajki tego roku (1937)
  • Szatan z siódmej klasy (էկրանավորվել է) (1937)
  • Za króla Piasta Polska wyrasta (1939)
  • Kartki z kalendarza (1939)
  • List z tamtego świata (1946)
  • Szaleństwa panny Ewy (powieść napisana w 1940); na jej podstawie nakręcono film kinowy i serial telewizyjny (1957) и другие

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Առցանց լեհական կենսագրական բառարան (польск.)
  3. Dorota Piasecka. Proza Kornela Makuszyńskiego dla młodego odbiorcy: zarys problematyki. PWN. 1984. pp. 11, 34.
  4. Լեհական նովելներ, Հայպետհրատ, Երևան, 1955
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կորնել Մակուշինսկի» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կորնել Մակուշինսկի» հոդվածին։