Ելենա Կլարա Անտոնիա Կառարա Մաֆֆեի կամ Կյարինա Մաֆֆեի (իտալ.՝ Clara Maffei, մարտի 13, 1814(1814-03-13)[1][2], Բերգամո, Լոմբարդիա[2] - հուլիսի 13, 1886(1886-07-13)[3][2], Միլան, Իտալիայի թագավորություն[2]), իտալացի կոմսուհի, աշխարհիկ տիկին, գրական սալոնի սիրուհի։

Կլարա Մաֆֆեի
իտալ.՝ Clara Maffei
Դիմանկար
Ծնվել էմարտի 13, 1814(1814-03-13)[1][2]
ԾննդավայրԲերգամո, Լոմբարդիա[2]
Մահացել էհուլիսի 13, 1886(1886-07-13)[3][2] (72 տարեկան)
Մահվան վայրՄիլան, Իտալիայի թագավորություն[2]
ԳերեզմանՄիլանի մոնումենտալ գերեզմանատուն
Քաղաքացիություն Իտալիայի թագավորություն
Մասնագիտությունգրական սալոնի տեր
ԱմուսինAndrea Maffei?
Ծնողներհայր՝ Giambattista Carrara Spinelli?[4]
 Clara Maffei Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

17 տարեկանում Կլարան ամուսնացել է բանաստեղծ և լիբրետիստ Անդրեա Մաֆֆեիի հետ։ 1846 թվականին զույգը բաժանվել է փոխադարձ համաձայնությամբ։ Կլարան երկար ժամանակ սերտ կապեր է ունեցել քննադատ Կարլո Թենկի հետ։

 
 
Կոմսուհի Կ. Մաֆֆեին ծեր հասակում
 
Հուշատախտակը այն դղյակում, որտեղ եղել է «Salotto Maffei»-ը

Եղել է նշանավոր գեղեցկուհի։ Լավ կրթված երիտասարդ կինն իր շուրջն է հավաքել աշխարհիկ մարդկանց։ Նա հովանավորել է գրողներին, արվեստագետներին և երաժիշտներին, որոնք ակտիվորեն մասնակցել են երկրի մշակութային կյանքին։

1834 թվականից նա Միլանում գտնվող «Salotto Maffei» սալոնի տիրուհի էր, որի հյուրերն էին Ռիսորջիմենտոյի, իտալական մշակույթի և գիտության բազմաթիվ գործիչներ, այդ թվում՝ Ալեսանդրո Մանձոնին, Անտոնիո Ռոզմինի-Սերբատին, Վինչենցո Մոնտին, Ջովաննի Պրատին, Մարիո Ռապիսարդին, Ֆրանչեսկո Հայեցը (որը նկարել է Կլարայի դիմանկարը)։ Սրահի հյուրերից են եղել Ֆերենց Լիստը և Ստենդալը։

Բալզակը նրան նվիրել է իր «Երևակայական սիրուհի» պատմվածքը։ Կ.Մաֆֆեին ընկերություն է արել շատ նշանակալի մարդկանց հետ, հատկապես Ջուզեպպե Վերդիի, որի հետ նույն հայացքներն է ունեցել Իտալիայի ապագայի վերաբերյալ, և բանաստեղծուհի Ջանինա Միլլիի։

Եղեկ է կրքոտ հայրենասեր, որը կապեր է ունեցել կարբոնարների և հեղափոխականների հետ։ Նրա սալոնը ոչ միայն գրական և երաժշտական էր, այլև քաղաքական։

Մրցակցել է կոմսուհի Յուլիա Սամոյլովայի հետ` Կառլ Բրյուլովի հետ սերտ մտերմության համար։

Մահացել է մենինգիտից։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլարա Մաֆֆեի» հոդվածին։