Ժանրային գեղանկարչություն

Ժանրային գեղանկարչություն (ֆր.՝ genre), առօրյա կյանքի տեսարանների գեղարվեստական պատկերում` որպես մարդկանց կենսակերպի և նրանց շրջապատող իրականության արտացոլում։ Նման պատկերն իր ստեղծողի կողմից կարող է լինել իրատեսական, երևակայական կամ ռոմանտիզացված։ Ժանրային նկարչության օրինակներ են շուկայի տեսարանների, տոների, ինտերիերի, փողոցային տեսարանների պատկերները և այլն։

«Գյուղական հարսանիք», 1568, Պիտեր Բրեյգել, Արվեստի պատմության թանգարան, Վիեննա

Պատմություն խմբագրել

Ժանրային տեսարաններ են նկարվել դեռ անտիկ ժամանակաշրջանում, ինչը վկայությունն են Պոմպեյի Ֆրեսկոները։ Միջնադարում ժանրային նկարչությունն ուներ բարոյական և այլաբանական բնույթ։ Ժամանակակից ժանրի նկարչության նախորդները (Պիտեր Բրեյգել Ավագը, Յան Բրեյգել Ավագը, Լուկաս Լեյդենցին) անդրադարձել են գյուղական և ընտանեկան կյանքի տեսարաններին[1]։ Հիմնական շարժառիթը պտտվում էր բարոյականության և մարդկային բացասական պահվածքի շուրջ՝ հարբեցողություն, վիճաբանություններ և այլն։ XVII-XVIII դարերում ժանրային գեղանկարչության զարգացման շրջադարձային կետն է դարձել բելգիացի և հոլանդացի նկարիչների անդրադարձը արտոնյալ դասի պատկերմանը։ Այդ ժամանակվանից ի վեր ընդունված է նկարում փնտրել թաքնված իմաստ[2]։

 
Antonio Rotta, Il caso senza speranza, 1871

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

  • Ամերիկյան ժանրային գեղանկարչություն
  • Շախմատը գեղանկարչության մեջ
  • Ռեալիզմ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Westfälische Wilhelms-Universität Münster, NiederlandeNet. «NiederlandeNet – Malerei des 17. Jahrhunderts - Genremalerei». Universität Münster (գերմաներեն). www.uni-muenster.de. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 19-ին.
  2. Henning Bock, Thomas W. Gaehtgens Holländische Genremalerei im 17. Jahrhundert. — Mann, Berlin, 1987. — С. 5.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժանրային գեղանկարչություն» հոդվածին։