«Երկու պապերը» (անգլ.՝ The Two Popes), բրազիլացի ռեժիսոր Ֆերնանդու Մեյրելիշի՝ 2019 թվականին էկրաններ բարձրացած ֆիլմը։ Նկարահանված է Էնթոնի ՄաքՔարթենի «Հայրիկ» (2017) պիեսի հիման վրա[3]։ Գլխավոր դերերում Էնթոնի Հոփքինսն ու Ջոնաթան Փրայսն են[4]։

Երկու պապերը
անգլ.՝ The Pope
Երկիր Միացյալ Թագավորություն
 Իտալիա
 Արգենտինա
 ԱՄՆ
Ժանրդրամա, պատմական ֆիլմ և կենսագրական ֆիլմ
Թվական2019, նոյեմբերի 27, 2019, դեկտեմբերի 20, 2019 և դեկտեմբերի 12, 2019[1]
Լեզուանգլերեն, լատիներեն, իտալերեն, իսպաներեն, պորտուգալերեն, գերմաներեն և ֆրանսերեն
ՌեժիսորՖեռնանդո Մեյրելիշ
ՊրոդյուսերԴան Լին
Սցենարի հեղինակԷնթոնի ՄակՔարթեն
ԴերակատարներԷնթոնի Հոփքինս, Ջոնաթան Փրայս, Լուիս Նեկկո[2], Քրիստինա Բանեգաս[2], Ռենատո Սկարպա[2], Գերման դե Սիլվա[2], Լիբերո դե Ռիենցո[2], Վինսենթ Ռիոթա[2], Չեչիլիա Դացցի[2], Ֆրանցիսկոս[2] և Բենեդիկտոս XVI[2]
ՕպերատորՍեսար Չառլոնե
Պատմվածքի վայրՎատիկան
ԿինոընկերությունՆեթֆլիքս
Տևողություն125 րոպե
Պաշտոնական կայքէջ

Պրեմիերան կայացել է 2019 թվականի օգոստոսի 31-ին՝ Թելուրայդի կինոփառատոնի ժամանակ։ Ֆիլմը Միացյալ Նահանգներում թողարկվել է 2019 թվականի նոյեմբերի 27-ին, Մեծ Բրիտանիայում՝ նոյեմբերի 29-ին, թվային ձևաչափով ֆիլմը հասանելի է դարձել 2019 թվականի դեկտեմբերի 20-ից Նեթֆլիքսում։

Սյուժե խմբագրել

Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս կարդինալ Խորխե Մարիո Բերգոլիոն (Ջոնաթան Փրայս), չնայած պատկառելի տարիքին, կենսուրախ է, դինամիկ և հետաքրքրասեր է, նա փորձում է ժամանակին համընթաց քայլել, պայքարում է կաթոլիկ եկեղեցու փոփոխությունների և նորացման համար։ Կարդինալ-եպիսկոպոսը հաճախ մարդկանց հետ խոսում է հենց փողոցներում, պաշտում է ֆուտբոլը և որպես իսկական արգենտինացի՝ շաբաթը մեկ անգամ տանգո է պարում։ Հովհաննես Պողոս 2-րդի վախճանից հետո Բերգոլիոն հիմնական թեկնածուներից մեկն էր, սակայն պարտվում է. կարդինալների ժողովը նոր պապ է ընտրում գերմանացի կարդինալ Յոզեֆ Ռատցինգերին (Էնթոնի Հոփքինս), որը համոզված և հետևողական պահպանողական է։

Արգենտինացին և գերմանացին ամեն ինչում համակարծիք չեն, թվում է, թե իրենց դիրքորոշումների միջև շփման եզրեր ընդհանրապես չկան։ Ի վերջո, Բերգոլիոն որոշում է մեկնել Վատիկան. նա մտադիր է պաշտոնաթողության խնդրագիր ներկայացնել և իր օրերն ավարտել որպես սովորական հոգևորական ինչ-որ գավառական համայնքում։ Բայց Բերգոլիոն, արդեն Հռոմ գնացող ավիատոմսը ձեռքին, ստանում է Բենեդիկտոս 16-րդ պապի նամակը, որը կարդինալին զրույցի է կանչում։

Քրմապետը, ցուցադրաբար անտեսելով խնդրագիրը, փորձում է զրույց սկսել արգենտինացու հետ, հասկանալ այն ներքին տրամաբանությունը, որի վրա հիմնված են նրա համոզմունքները, և աստիճանաբար բացահայտում է, որ իր սեփականից բավական տարբերվող այդ տրամաբանությունն իր տեսակի մեջ ամբողջական է, հետևողական։ Չնայած լրիվ փոխադարձ անըմբռնողությանը՝ թեժ աստվածաբանական բանավեճերի ընթացքում իմաստուն ծերունիները, քննարկելով կաթոլիկ եկեղեցու խնդիրներն ու նրա ապագան, խոր հարգանք են տածում մեկը մյուսի դիրքորոշման, անկեղծ փոխադարձ համակրանքի հանդեպ։

Վերջապես, Բենեդիկտոս 16-րդն իրենց շփման ամբողջ ժամանակ, հստակ խորհրդածելով ինչ-որ շատ կարևոր բան, երկար վարանումներից հետո իր համար վերջնական եզրակացություն է անում։ Նա սպասում էր նշանի, և այն հանգամանքը, որ լատինամերիկացին անձամբ, նախքան պապի հրավերը, պատրաստվում էր թռչել Հռոմ, ցույց է տվել Աստծո կամքը։ Աշխարհի ավելի քան մեկ միլիարդ կաթոլիկների գերագույն քահանայի որոշումն ցնցում է կարդինալին մինչև հոգու խորքը։ Պարզվում է, որ ծեր տարիքի և ծանր հիվանդ քրմապետն արդեն վաղուց էր տանում աննախադեպ բան անելու գաղափարը՝ հրաժարվել Սուրբ աթոռից։ Եվ նրան կանգնեցնում է միայն մեկ, վերջին խոչընդոտը. Հռոմի պապը հասկանում էր, որ իր ամենահավանական հետնորդը կլինի իր գաղափարներին բոլորովին օտար կրող, լիբերալ և պրոգրեսիստ Բերգոլիոն։ Բայց հիմա, մի քանի օր անցկացնելով բանավեճերի մեջ և շատ ավելի լավ ճանաչելով իր զրուցակցին, դադարում է վախենալ դրանից...

Եզրափակիչ տեսարանում երկու ընկերները՝ Հռոմի պապ, «Սան Լորենսո» ակումբի հավատարիմ երկրպագու Ֆրանցիսկոսը և «pontifex emeritus» Բենեդիկտոս 16-րդը, որը մինչ այդ լիովին անտարբեր էր ֆուտբոլի հանդեպ, 2014 թվականի հուլիսի 13-ի երեկոյան միասին դիտում են աշխարհի առաջնության եզրափակիչ խաղը, որտեղ մրցում են իրենց հայրենի երկրների՝ Գերմանիայի և Արգենտինայի հավաքականները։

Դերերում խմբագրել

  • Էնթոնի Հոփքինս՝ կարդինալ Յոզեֆ Ռատցինգեր, այնուհետև՝ Հռոմի պապ Բենեդիկտոս XVI
  • Ջոնաթան Փրայս՝ կարդինալ Խորխե Մարիո Բերգոլիո, այնուհետև՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոս
  • Խուան Մինուխին՝ Խորխե Մարիո Բերգոլիոն երիտասարդ տարիքում
  • Լուիս Նիեկո՝ կարդինալ Կլաուդիու Հումես
  • Սիդնի Քոուլ՝ կարդինալ Փիթեր Թերքսոն
  • Լիսանդրո Ֆիքս՝ հայր Ֆրանսիսկո Յալիքս
  • Հերման դը Սիլվա՝ հայր Հորիո
  • Թոմաս Դ․ Վիլիամս՝ ամերիկացի լրագրող
  • Մարիա Ուսեդո՝ Էսթեր Բալեստրինո
  • Էմմա Բոնինո՝ կամեո

Վավերականություն խմբագրել

Չնայած ֆիլմի բովանդակության զգալի մասը հիմնված է պատմական իրադարձությունների վրա, այդ թվում՝ հրապարակված տեքստերի ելույթների և փիլիսոփայական բանավեճերի վրա, սակայն սյուժեի մնացած ամբողջ բովանդակությունը հորինված է. «Այն, ինչ դուք միշտ անում եք, դուք ենթադրում եք», - ասել է ՄաքՔարթենը «TheWrap»-ին տված հարցազրույցում, - «Հուսանք, որ այդ ենթադրությունները հիմնված են փաստերի և ճշմարտության վրա, և հուսով եմ՝ ամեն ինչ ճիշտ է գուշակվել», - հավելել Է նա[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. «Netflix confirms cast and production team on 'The Pope'». Screen Daily. Արխիվացված է օրիգինալից 2 вересня 2019-ին. Վերցված է 2 сентября 2019-ին.
  4. Kay2017-10-26T21:38:00+01:00, Jeremy. «Netflix confirms Argentine cast and production team on 'The Pope'». Screen (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  5. Steve Pond How ‘The Two Popes’ Screenwriter Created Those Private Conversations in the Vatican TheWrap / December 6, 2019(անգլ.)