Դրեյկի նեղուց (Drake Strait), նեղուց Հրո Երկիր կղզիախմբի և Հարավային Շետլանդական կղզիների միջև։ Անվանվում է 1578 թվականին նեղուցով անցած Ֆրենսիս Դրեյկի պատվին։ Միացնում է Հարավային օվկիանոսի ջրերը (մինչև 2000 թվականը Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսների)։ Նեղուցի հյւսիսում գտնվում Հարավային Ամերիկայի մայրցամաքի և Ամերիկա աշխարհամասի ամենահարավային կետը՝ Հրո Երկիր կղզիախմբի Դիեգո Ռամիրես կղզիները և Հորն հրվանդանը, իսկ հարավից՝ Հարավային Շետլանդական կղզիները (Անտարկտիդա)։ Երկրագնդի ամենալայն նեղուցն է (900-950 կմ), ամենանեղ մասը՝ 820 կմ է։ Համարվում է նաև ամենախոր նեղուցը, խորությունը մինչև 5840 մ։ Հաճախակի են փոթորիկները։ Հարավային մասը ձմռանը ծածկվում է լողացող սառույցներով։ Ամռանը շատ են այսբերգները։

Դրեյկի նեղուց
Drake Passage (en)
Pasaje de Drake (es)
Նեղուցի տեսարանը Հորն հրվանդանում
ԵրկիրՀարավային օվկիանոս
Բաժանում էՀրո Երկիրը և Հարավային Շետլանդական կղզիները
Առավելագույն խորությունմոտ 5500 մ մ
Լայնություն950 կմ
Դրեյքի նեղուց (Հարավային օվկիանոս)##
Դրեյքի նեղուց (Հարավային օվկիանոս)

Անվան ծագումը խմբագրել

Նեղուցը անվանումը տվել է Կայսերական տրանսանտարկտիկական էքսպեդիցիայի ժամանակ, Շեքլտոն Էռնեստի կողմից, ի պատիվ անգլիացի ծովագնաց, հայտնի ծովահեն Ֆրենսիս Դրեյկի, ով 1578 թվականին երկրորդ շուրջերկրյա ճանապարհորդություն կատարողն էր, Մագելանից հետո, իր 300 տ ջրատարողունակությամբ «Պելիկան» ֆրեգատով (եռակայմ հետախուզանավ), որն ավելի ուշ վերանվանվեց «Ոսկե եղնիկ»։

Նեղուցի հիդրոօդերևութաբանությունը խմբագրել

Նեղուցով անցնում է Արևմտյան քամիների հոսանքը։ Նեղուցում հաճախակի են փոթորիկները, ընդ որում՝ մշտական արևմտյան քամիներն են, որոնք այստեղ համարվում են մոլորակի ամենաուժեղ քամիներից, երբեմն հասնելով 35 մ/վրկ (126 կմ/ժ), զուգակցվում են արևմուտքից դեպի արևելք, երբեմն հասնում 15 կմ/ժ, երբ 15 մետրից ավելի բարձրության ալիքներն արդեն հաճախակի են։ Դրեյկի նեղուցում, հիմնականում հարավային մասում, սառցադաշտերը շարժվում են արևմուտքից արևելք։ Ընդհանուր առմամբ, կլիման մերձարկտիկական է, սակայն փոթորիկների ժամանակ անցում է կատարում արկտիկականի։

Նավարկությունը նեղուցում խմբագրել

Պատմականորեն նեղուցը համարվում է զգալի քանակությամբ նավերի գերեզմանոց, որով փորձել են անցնել նրա հոսանքին և քամիներին հակառակ՝ սկսած Մագելանից մինչև Պանամայի ջրանցքի բացվելը։ Անվտանգ նավարկումը հնարավոր է լինում միայն համեմատաբար հանգիստ եղանակին, մեծ ջրատարողությամբ բեռնատար նավերի համար (օրինակ,« Պանամաքս» տանկերների), խոշոր ռազմական նավերի (օրինակ, հածանավերի և սավառնակակիր նավերի) և սուզանավերի համար։

Գրականությունում հիշատակված խմբագրել

Դրեյկի նեղուցը հիշատակվում է Ժյուլ Վեռնի «Տասնհինգամյա նավապետը» արկածային գրքում։

Պատկերասրահ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դրեյքի նեղուց» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 454