Ֆրենսիս Դրեյք (անգլ.՝ Sir Francis Drake, հուլիսի 13, 1540[1], Տավիստոկ, Դևոն, Դևոն, Անգլիա[2] - հունվարի 28, 1596(1596-01-28)[3][4], Portobelo, Կոլոն, Պանամա[5]), անգլիացի ծովագնաց, «Եղիսաբեթ I-ի ծովահեններից», Անգլիայի փոխծովակալ (158816-րդ դարի անգլո-իսպանական գաղութային նվաճման գործուն մասնակից էր։ Ծովահենական հարձակումներ է գործել Իսպանիայի տիրույթների վրա Վեստ Ինդիայում։ 1577-1580 թվականներին կատարել է շուրջերկրյա երկրորդ ճանապարհորդությունը Ֆեռնան Մագելանից հետո։

Ֆրենսիս Դրեյք
անգլ.՝ Francis Drake
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 13, 1540[1]
ԾննդավայրՏավիստոկ, Դևոն, Դևոն, Անգլիա[2]
Մահացել էհունվարի 28, 1596(1596-01-28)[3][4] (55 տարեկան)
Մահվան վայրPortobelo, Կոլոն, Պանամա[5]
ԳերեզմանՕվկիանոս
Քաղաքացիություն Անգլիայի թագավորություն[4]
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող, ծովագնաց, ռազմական գործիչ, Կապերություն, քաղաքական գործիչ և ճարտարագետ
ԱմուսինՄերի Նյումեն և Էլիզաբեթ Սայդենհեմ
Ծնողներհայր՝ Edmund Drake?[3]
Զբաղեցրած պաշտոններԱնգլիայի Ազգային ժողովի անդամ, 1572-83 թվականների Պառլամենտի անդամ, 1584-85 թվականների Պառլամենտի անդամ և 1593 թվականի Պառլամենտի անդամ
Պարգևներ և
մրցանակներ
Ասպետ-բակալավր
Ստորագրություն
Изображение автографа
 Francis Drake Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ֆրենսիս Դրեյքը ծնվել է Դեվոնշիրում (Անգլիա) մոտավ. 1540 թվականին, ֆերմերի ընտանիքում (հայրը հետագայում քահանա է դառնում)։ 1549 թվականին ընտանիքը տեղափոխվում է Քենթ։ Դրեյքը 13 տարեկանից ծովային է դառնում, 16 տարեկանից` փոքր նավի կապիտան։ Առաջին նավարկությունը դեպի Հյուսիսային ծով էր։ 1567 թվականին իր ազգականի՝ Ջոն Հոկինսի ստրուկներ հավաքող էքսպեդիցիայի նավերից մեկը գլխավորելով՝ նավարկում է Գվինեա և Վեստ-Ինդիա։ Անգլիական նավերը ենթարկվում են իսպանացիների հարձակմանը, չի խորտակվում միայն Դրեյքի նավը։

1572 թվականին կազմակերպում է սեփական էքսպեդիցիան դեպի Վեստ-Ինդիաի իսպանական տիրույթները։ Գրավում է Պանամայի պարանոցի Նոմբրե դե Դիաս քաղաքը, Կարտախենայի նավահանգստի նավերը, այրում է Պորտոբելլո քաղաքը։ Մի քանի անգամ կտրում է Պանամայի պարանոցը և թալանում իսպանական «Արծաթե քարավան»-ը։ 1573 թվականի օգոստոսի 9-ին Դրեյքի նավերը վերադառնում են Պլիմուտ։

1577 նոյեմբերի 17-ին Եղիսաբեթ I թագուհին Դրեյքին 5 նավով ուղարկում է Ամերիկայի Խաղաղ օվկիանոսյան ափերը։ Էքսպեդիցիայի նպատակը հայտարարված էր որպես նոր հողերի հայտնագործում, բայց իրական նպատակը իսպանական ոսկու կողոպուտն էր։ Դրեյքը, չմտնելով Մագելանի նեղուց, շրջանցում է Հրո Երկիրը և հասնում մինչև Սան Ֆրանցիսկո։ Դրեյքի միայնակ մնացած նավը կտրում է Խաղաղ օվկիանոսը և 1580 թվականի սեպտեմբերի 26-ին վերադառնում է Անգլիա (սա շուրջերկրյա ճանապարհորդություն էր)՝ իր հետ բերելով 600000 ֆունտ թանկարժեք մետաղ։ Այս էքսպեդիցիայի համար Դրեյքին շնորհվում է ասպետի կոչում։

1588 թվականին Դրեյքի և մի քանի այլ ադմիրալների ղեկավարությամբ անգլիական նավերը ջախջախում են իսպանական նավատորմը՝ «Անպարտելի Արմադան»։ Սրանից հետո Դրեյքը առաջարկում է Եղիսաբեթ I-ին հարձակվել Լիսաբոնի վրա։ Սակայն Լիսաբոնը գրավել չի հաջողվում, և Դրեյքը կորցնում է թագուհու բարեհաճությունը։

Ֆրենսիս Դրեյք մահացել է 1596 թվականի հունվարի 28-ին։

Դրեյքը և աշխարհի քարտեզը խմբագրել

Դրեյքի անունով անվանված է Հրո երկիր և Հարավային Շոտլանդական կղզիների միջև նեղուցը՝ «Դրեյքի նեղուց» (Drake Strait)։ Միացնում է Հարավային օվկիանոսի ջրերը (մինչև 2000 թվականը Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսների)

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Cummins, John, Francis Drake։ The Lives of a Hero, 1996, Palgrave Macmillan. ISBN 0-312-16365-7 (անգլ.)
  • Turner, Michael. (2005). In Drake's Wake - The Early Voyages, Paul Mould Publishing. ISBN 978-1-904959-21-2 (անգլ.)
  • Thomson,George Malcolm(1972), ‘Sir Francis Drake’, William Morrow & Company Inc. ISBN 978-0-436-52049-5 (անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 454