Հածանավ (հոլ.՝ kruiser, ծագում է հոլ.՝ kruisen բառից, որը նշանակում է «հածել», «որոշակի երթուղով նավարկել», անգլ.՝ cruiser, ռուս.՝ крейсер[1][2][3][4][5]), վերջրյա մարտական նավ՝ նախատեսված հակառակորդի նավատորմի թեթև ուժերի դեմ պայքարելու, ծովային դեսանտ իջեցնելն ապահովելու, ցամաքային զորքերի առափնյա թևերին կրակային աջակցություն ցուցաբերելու, ականային արգելափակոցներ ստեղծելու և այլ մարտական առաջադրանքներ կատարելու համար։ Հածանավը որպես ռազմանավերի դաս երևան եկավ Մեծ Բրիտանիայում, XIX դ. 60-ական թթ.։ Արդիական հածանավի գլխավոր զենքերն են ակոսավոր (102-203 մմ տրամաչափի) հրետանին և հրթիռային համալիրները։ Բացի այդ, հածանավը զինված է զենիթային հրետանիով, տորպեդներով, ականներով։ Հածանավերի մեծ մասն ունի 1-2 թեթև ինքնաթիռ կամ ուղղաթիռ, որոնք օգտագործվում են հետախուզության կամ կրակի նշանառությունը ճշտելու համար։ Հածանավերի հիմնական չափսերն են. լայնությունը՝ 20-23 մ, երկարությունը՝ 200-220 մ, ընկղմվածքը՝ մինչև 8 մ ջրատարողությունը՝ 7-9 հազար և 20-30 հազար։ Գլխավոր շարժիչներն են 44,2 - 88,4 Մվտ (60-120 հազար ձիաուժ) հզորությամբ շոգետուրբինները, անձնակազմը՝ 600-1300 հոգի, արագությունը՝ 30 - 35 հանգույց (55 - 65 կմ/ժ), նավարկության հեռավորությունը՝ 9-12 հազար մղոն (17-22 հզ. կմ)[6]։

Բրիտանական արքայական ռազմանավատորմի 1930-ական թվականների երկրորդ կեսի «Բելֆաստ» դասի երկու հածանավերից մեկը
Ֆրանսիական նավատորմի «Ժաննա դ՛Արկ» (Jeanne d'Arc) Ր97 հածանավը, ջրարկված 1961 թվականին, դուրս գրված 2010 թվականին

Աշխարհի նավատորմների հածանավերի կազմը արդի ժամանակաշրջանում խմբագրել

 
«Թիքոնդենրոգա» տիպի «Փորթ Ռոյալ» (CG-73)հրթիռային հածանավը

Արդիական հածանավը նավաշինության, հրթիռային և էլեկտրոնային տեխնոլոգիաների խիստ թանկարժեք արտադրանք է։ Այդ տիպի ռազմանավ ունենալ իրենց կարող են թույլ տալ միայն քիչ պետություններ։ Զգալի հածանավային ուժեր ունեն միայն երկու ծովային տերություններ՝ ԱՄՆ–ն և Ռուսաստանը։ Մյուս տերությունների հածանավերը կառուցված են XX դարի 50-60-ական թվականներին և արդեն հնացել են։

Աշխարհի նավատորմների հածանավերը 2007 թվականին խմբագրել

1. ԱՄՆ — 22 հածանավ ԿՀԶ՝ կառավարելի հրթիռային զենքով, «Թիքոնդենրոգա» տիպի,

2. Ռուսաստան — 7 հածանավ, այդ թվում՝

  • 2 ծանր ատոմային հրթիռային հածանավ 1144 նախագծի (Օրլան) տիպի
  • 2 հածանավ՝ կոնսերվացիայում՝ պահեստավորման վիճակում,
  • 3 հրթիռային հածանավ 1164 տիպի (նախագծի),

3. Պերու — 1 հածանավ-ուղղաթիռակիր «Ալմիրանտե Գրաու» (իսպ.՝ Almirante Grau) «Դե Ռեյտեր» տիպի։

Ներկայումս ծառայության մեջ գտնվող հածանավերը (2011–2016 թթ.) խմբագրել

 
Ռուսաստանի ռազմածովային նավատորմի 1144 նախագծի «Ֆրունզե» ատոմային բազմանպատակային հածանավը

Արդի աշխարհի ռազմական նավատորմներում շատ քիչ գործող հածանավեր են մնացել։ Դրանք թվարկված են ստորև։

  • Հունական նավատորմ (  Հունաստան) - «Գեորգիոս Ավերով» (Georgios Averof), մնում է ծառայության մեջ որպես արարողակարգային նավ, կատարելով Հունական նավատորմի դրոշակիր–հրամանատարական նավի գործառույթները՝ ելնելով իր պատմական կարևորությունից։
  • Պերուական նավատորմ (  Պերու) - «Ալմիրանտե Գրաու» (Almirante Grau), նիդերլանդական արտադրության «s» դասի «De Zeven Provinciën» հածանավ, թեպետ արդիականացված է որպես կառավարելի հրթիռային զենքով՝ ԿՀԶ հածանավ 1980–ականների վերջին, իրականում դա աշխարհի վերջին գործող հրետանային հածանավն է։
  • Ռուսաստանյան նավատորմ (  Ռուսաստան) - 3 միավոր «s» դասի «Սլավա» հրթիռային հածանավեր, դրանցից զատ՝ 1900 թվականի արտադրության «Ավրորա» հածանավը արարողակարգային նպատակներով դարձյալ շարք է մտցվել որպես Ռուսաստանի նավատորմի դրոշակիր–հրամանատարական նավ, պատմական կարևորության նկատառմամբ։
  • Ուկրաինական նավատորմ (  Ուկրաինա) - «Ուկրաինա» հածանավը, որը «s» դասի «Սլավա» ռազմանավերի շարքին է դասվում․ կառուցման ընթացքում էր, մինչև ԽՍՀՄ–ի փլուզումը, որից հետո ժառանգվեց անկախ Ուկրաինայի նավատորմի կողմից. այն կառուցված էր 95%–ով և գտնվում էր Նիկոլաև սևծովյան քաղաքի նավաշինարանում՝ սպասելով կառուցման ավարտին․ կառուցման ավարտը գնահատվել է մոտավորապես 30 միլիոն ԱՄՆ դոլար. Ռուսաստանը հետաքրքրություն է ցուցաբերել՝ գնելու այդ նավը Ուկրաինայից։
  • Ամերիկյան նավատորմ (  ԱՄՆ) - 22 «s» դասի «Թիքոնդերոգա» հածանավեր՝ կառավարվող հրթիռային զենքով՝ ԿՀԶ[7]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. gramota.ru — слово Крейсер
  2. Անգլերեն–հայերեն առցանց բառարան, cruiser. https://hy.glosbe.com/hy/en/%D5%B0%D5%A1%D5%AE%D5%A1%D5%B6%D5%A1%D5%BE
  3. Ռազմական առցանց հանրագիտարան, «Հածանավ»․ http://hanragitaran.razm.info/wiki/%D5%80%D5%A1%D5%AE%D5%A1%D5%B6%D5%A1%D5%BE(չաշխատող հղում)
  4. Հրաչեայ Աճառեան, Հայերէնի արմատական բառարան, հատոր երրորդ, երկրորդ հրատարակութիւն, Երևանի պետական համալսարանի հրատարակչութիւն, Երևան, 1926–1935 թթ․, էջ 378ա․ «յածանաւ»․ «յած» արմատից.
  5. Հայերեն առցանց բառարան․ https://bararanonline.com/%D5%B0%D5%A1%D5%AE%D5%A1%D5%B6%D5%A1%D5%BE
  6. Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 6, էջ 55։
  7. «Naval Vessel Register». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 27-ին.
  8. Իսակովի անունով է կոչվել Ռուսաստանի Դաշնության ՌԾՈւ-ի մի հածանավ։ Դպրոցական Մեծ Հանրագիտարան, Գիրք II: http://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=1194 Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 55