Գեզա Անդա (հունգ.՝ Anda Géza, նոյեմբերի 19, 1921(1921-11-19)[1][2][3][…], Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն[4] - հունիսի 13, 1976(1976-06-13)[1][5][2], Ցյուրիխ, Շվեյցարիա[5]), հունգարացի դաշնակահար[8]։

Գեզա Անդա
Բնօրինակ անունհունգ.՝ Anda Géza
Ծնվել էնոյեմբերի 19, 1921(1921-11-19)[1][2][3][…]
Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն[4]
Երկիր Հունգարիա և  Շվեյցարիա
Մահացել էհունիսի 13, 1976(1976-06-13)[1][5][2] (54 տարեկան)
Ցյուրիխ, Շվեյցարիա[5]
ԳերեզմանCemetery Rüschlikon[6]
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունդասական դաշնակահար, դիրիժոր և կոմպոզիտոր
Գործիքներդաշնամուր
ԼեյբլԳերմանական գրամոֆոն
ԿրթությունՖերենց Լիստի երաժշտական ակադեմիա (1941)
ԱմուսինHortense Anda-Bührle?[7]
Պարգևներ
Արվեստների և գրականության շքանշանի ասպետ
 Géza Anda Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սովորել է Ֆերենց Լիստի երաժշտական ակադեմիայում՝ Էռնեստ ֆոն Դոնանիի և Զոլտանա Կոդայի մոտ։ 1939 թվականին՝ ավարտելուց հետո, առաջին անգամ հանդես է եկել Բուդապեշտում Բրամսի Երկրորդ կոնցերտով։ Ուսումը շարունակել է Բեռլինում։

1943 թվականին գնացել է Շվեյցարիա, որտեղ մնացել է մինչև կյանքի վերջ (1954 թվականին ստացել է Շվեյցարիայի քաղաքացիություն[9]1951 թվականին մասնակցել է Զալցբուրգի փառատոնին։ 1959-1968 թվականներին Լյուցերնի կոնսերվատորիայում դաշնամուրի դասեր է տվել։ 1969 թվականից կուրսեր է անցկացնում Ցյուրիխում։

Կենդանության օրոք բացառիկ ճանաչում է ունեցել։ Հյուրախաղեր է ունեցել Եվրոպայում, Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում, Ավստրալիայում։ 1953-1958 թվականներին Կլարա Հասկիլի հետ դաշնամուրային դուետով է հանդես եկել։

Վիլհելմ Ֆուրտվենգլերը նրան անվանել է «ստեղնաշարի աշուղ»։ Հատկապես գնահատվել են Մոցարտի (նա կատարել է նրա բոլոր 27 դաշնամուրային կոնցերտները), Շումանի, Բրամսի, Բարտոկի ստեղծագործությունների նրա մեկնաբանությունները։

Հաճախ հանդես է եկել նաև որպես դիրիժոր։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • Անդա Գեզա // Գրիգորիև, Պլատեկ Ժամանակակից դաշնակահարներ. — М.: Խորհրդային կոմպոզիտոր, 1990.
  • Գեզա Անդա(անգլ.) Allmusic կայքում
  • «Գեզա Անդա» (անգլերեն). Encyclopædia Britannica, Inc. Վերցված է 2014 թ․ ապրիլի 4-ին.(չաշխատող հղում)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեզա Անդա» հոդվածին։