Բևեռային շրջաններ

Վիքիմեդիայի նախագծի բազմիմաստության փարատման էջ

Բևեռային շրջաններ, Երկրի բևեռային շրջաններ են համարվում այն տարածքները, որոնք ընկած են հարավային բևեռային շրջագծից հարավ (Անտարկտիդայի համար) և հյուսիսային բևեռային շրջագծից հյուսիս (Արկտիկայի համար)[1]։ Այս գոտիների կենտրոնները հյուսիսային և հարավային բևեռներն են, որոնք համապատասխանաբար տեղադրված են արկտիկական բևեռային գլխարկի և Անտարկտիդայի սառցադաշտային շրջաններում։

Երկրի բևեռային շրջանները

Բնորոշում խմբագրել

 
Հյուսիսային բևեռային շրջանների հավերժական ձյան գոտին

Հյուսիսային բևեռային շրջանը հաճախ սհամանվում է որպպես Արկտիկա, քանի որ ընդգրկում է հյուսիսային լայնության 66 ° 33 ' 44 "-ից հյուսիս ընկած շրջանները,որոնք համապատասխանում են Արկտիկայի տարածման շրջաններին։ Հարավային բևեռային շրջանը սովորաբար սահմանվում է որպես Անտարկտիկա, քանի որ տարածվում է հարավային լայնության 60°-ից հարավ՝ ընդգրկելով Անտարկտիկա աշխարհամասը։ Այս երկու բևեռային շրջանները տարբերվում են կլիմայական և կենսաշխարհագրական բնութագրիչներով, չնայած, որ երկուսն էլ գտնվում են ցուրտ ջերմային գոտում։

Կլիման խմբագրել

Երկրի հյուսիսային և հարավային բևեռային տարածքները ծածկող սառույցի և ձյան տարածումը

Ցուրտ ջերմային գոտում գտնվելու պատճառով, բևեռային շրջանները ստանում են ավելի քիչ լույս և ջերմություն, քանի որ Արեգակի ճառագայթների անկման անկյումը փոքր է՝ 23,5° - 0°: Արեգակի առավելագույն դիրքը՝ 23,5°, դիտվում է կարճատև ամռան ընթացքում և միայն բևեռային շրտագծերի շրջանում։ Բացի այդ, ճառագայթման շատ քիչ մասն է կլանվում մակերևույթի կողմից, քանի որ գերակշիռ մասը ցրվում կամ անդրադարձվում է սառցի սպիտակ գույնի անդրադարձնող հատկության պատճառով։ Արդյունքում, այստեղ ավելի ցուրտ է, քան երկրագնդի բարեխառն ջերմային գոտում սահմաններում։ Այս շրջաններին բնորոշ են ցածր ջերմաստիճանը, բարձր ճնշումը, ծածկույթային սառցադաշտերը, 6 ամիս պարբերականությամբ իրար հերթափոխող բևեռային ցերեկներն ու բևեռային գիշերները, տեղումները սակավ են և հիմնականում ձյան տեսքով։

Վերջին տասնամյակում, կլիմայի գլոբալ տաքացման հետևանքով, բևեռային շրջանների սառցադաշտերն սկսել են արագ հալվել՝ հանգեցնելով էկոհամակարգի հավասարակշռության խախտմանը և կլիմայական մի շարք փոփոխությունների։ WWF-ի կողմից իրականացվող մշտադիտարկումները ցույց տվեցին, որ կլիմայական փոփոխությունները զարգանում են շատ արագ՝ հանգեցնելով բևեռային շրջաններում կուտակված քաղցրահամ ջրի պաշարների արագ կրճատմանը[2]։ Այժմ բևեռային շրջանների կլիմայական փոփոխությունները կանխելը ՄԱԿ-իԿայուն Զարգացման նպատակներից է, և պահանջում է բոլոր երկրների ջանքերն ու ուշադրությունը[3]։ Այս խնդիրը կարևորելու և համայն մարդկության ուշադրությունը գրավելու նպատակով, 2007-2008 թվականները ՄԱԿ-ը հայտարարել էր Միջազգային բևեռային տարի, որի շրջանակներում իրականցվել են տարբեր ուսումնական, կրթական և տեղեկատվակամ միջոցառումներ՝ աշխարհի բոլոր երկրներում[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Polar region». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 12-ին. {{cite web}}: Text "geography" ignored (օգնություն)
  2. «Полярные районы». www.unepcom.ru. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 12-ին.
  3. Կայուն զարգացման նպատակներ
  4. «Международный Полярный Год, 2007-2008». www.wdcb.ru. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 12-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 410  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բևեռային շրջաններ» հոդվածին։