Հարավային բևեռային շրջագիծ

անտարկտիկական շրջան

Հարավային բևեռային շրջագիծ, երկու բևեռային շրջագծերից մեկն է և աշխարհագրական քարտեզների վրա նշված հինգ ընդգծված զուգահեռականներից ամենահարավայինը։ Ամենահարավային լայնությունն է, որտեղ կեսօրին արեգակնային սկավառակի կենտրոնը տեսանելի է միայն հունիսյան արևադարձի ժամանակ:Այն նաև ամենահյուսիսային լայնությունն է, որտեղ արևի սկավառակի կենտրոնը կեսգիշերին տեսանելի է միայն դեկտեմբերյան արևադարձի ժամանակ:Այս շրջագծից հարավ դիտվում են բևեռային ցերեկներ և գիշերներ[1]։ Հարավային բևեռային շրջագիծը գտնվում է Անտարկտիկայում 66 ° 33′44 ″ (66.5622 °) սահմաններում, հվ լ 60 °-ից ցածր լայնություններում:Հարավային բևեռային շրջագծից հյուսիս գտնվում է հարավային բարեխառն կլիմայական գոտին։ Համապատասխան զուգահեռականը հյուսիսային կիսագնդում կոչվում է հյուսիսային բևեռային շրջագիծ։ Հարավային բևեռային շրջագիծը հատում է Հարավային օվկիանոսը, Անտարկտիդայի տարածքը,անցնում է Անտարկտիկական թերակղզու վրայով, այնուհետև ՝ Ուեդդելի ծովի, Լազարևի ծովի, Ռիսեր-Լարսեն ծովի, Տիեզերագնացների ծովի , Ամունդսենի ծովի, Համագործակցության ծովի, Էնդերբիի երկրի, Արքայադուստր Էլիզաբեթի երկրի, Դեյվիսի ծով, Նոքսի ափի, Ճշմարտության ափի, Մոուսոնի ծովում Վինչենցի ծոցի տարածքով։ Այնուհետև այն անցնում է օվկիանոսով ,ինչպես նաև Վիլկես,Նոկս,Բադդ,Բանզառե,Կլարա երկրների ափերով:Այնուհետև հարավային բևեռային շրջագիծը Անտարկտիդա մայրցամաքից հեռանում է ֆրանսիական «Դումոնտ-Դուրվիլ» կայանի մոտակայքում ՝ Հարավային Օվկիանոսի Խաղաղ օվկիանոսի հատվածում[2]։ Հարավային բևեռային շրջագծի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 16 հազար կմ[2]։

Երկրի քարտեզի վրա գտնվող հարավային բևեռային շրջան (կարմիր գիծ)
Հարավային բևեռային շրջագիծը նշված է կապույտ գույնով

Հարավային բևեռային շրջագիծը ցույց է տալիս բևեռային ցերեկների և բևեռային գիշերների հյուսիսային սահմանը։ Հարավային բևեռային շրջագծից հարավ գտնվող ցանկացած վայրում, արևը 24 ժամվա ընթացքում հորիզոնից վեր է գտնվում առնվազն տարին մեկ անգամ , և առնվազն տարին մեկ անգամ 24 ժամվա ընթացքում հորիզոնի վրա չի երևում։ Հարավային բևեռային շրջագծի վերևում այս իրադարձությունները տեղի են ունենում տարին մեկ անգամ ՝ համապատասխանաբար դեկտեմբերին և հունիսին։ Հարավային բևեռային շրջագիծը Անտարկտիկայի կլիմայական սահմանն է։

Անտարկտիկական կլիմայի խստության պատճառով Հարավային բևեռային շրջագծից հարավ մշտական բնակիչներ չկան։ Ամբողջ բնակչությունն աշխատում է Անտարկտիդայի գիտական կայաններում։

Հարավային բևեռային շրջագծի տարածքում գտնվող երկրներ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. William M. Marsh; Martin M. Kaufman (2012). Physical Geography: Great Systems and Global Environments. Cambridge University Press. ISBN 978-0-521-76428-5.
  2. 2,0 2,1 Nuttall Mark (2004). Encyclopedia of the Arctic Volumes 1, 2 and 3. Routledge. p. 115. ISBN 978-1579584368

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարավային բևեռային շրջագիծ» հոդվածին։