Բուրջ ալ-Արաբ (արաբ․՝ برج العرب‎‎, բառացի՝ «Արաբական աշտարակ»), հյուրանոց Դուբայում՝ Արաբական Միացյալ Էմիրությունների ամենախոշոր քաղաքում[2]։ Շենքը տեղակայված է ծովում՝ ափից 100 մ հեռավորության վրա գտնվող արհեստական կղզում, որը ցամաքին միացված է 280 մ կամրջի օգնությամբ (կամուրջը ընթանում է 100 մ ծովի վրայով, ապա 180 մ շարունակվում է դեպի գլխավր ճանապարհ)։ Բարձրությունը 321 մ է։ Այն եղել է աշխարհի ամենաբարձր հյուրանոցը, նախքան 333 մ բարձրությամբ «Վարդի աշտարակ»-ի կառուցումը, որը բացվել է 2008 թվականի ապրիլին։ Ներկայումս Բուրջ ալ-Արաբը աշխարհի ամենաբարձր հյուրանոցների շարքում գտնվում է 5-րդ հորիզոնականում, չնայած նրա բարձրության 39%-ը չզբաղեցված տարածություն է[3][4][5]։ 2015 թվականի դրությամբ Բուրջ ալ-Արաբը զբաղեցնում էր Ասիայի ամենաբարձր շենքերի ցանկում 56-րդ, իսկ աշխարհի՝ 70-րդ հորիզոնականը։

«Բուրջ ալ-Արաբ»
برج العرب
Տեղագրություն ԱՄԷ Արաբական Միացյալ Էմիրություններ, Դուբայ
Կառուցման ժամանակ 1994—1999
Օգտագործում Հյուրանոց, ռեստորան
Բարձրություն
Տանիք 321 մ
Վերջին հարկ 197,5 մ[1]
Տեխնիկական պարամետրներ
Հարկերի թիվ 56 (3 հարկ ստորգետնյա)
Վերելակների թիվ 18[1]
Բուրջ ալ-Արաբ (Մերձավոր Արևելք)##
Բուրջ ալ-Արաբ (Մերձավոր Արևելք)
Բուրջ ալ-Արաբ (Արաբական Միացյալ Էմիրություններ)##
Բուրջ ալ-Արաբ (Արաբական Միացյալ Էմիրություններ)

Տեղեկություններ Emporis կայքում

Տեղեկություններ SkyscraperPage կայքում
Վիքիպահեստում

Հյուրանոցի շինարարությունը սկսվել է 1994 թվականին, իսկ այցելուների համար բացվել է 1999 թվականի դեկտեմբերի 1-ին։ Հյուրանոցը կառուցվել է արաբական առագաստանավի ձևով։ 210 մ բարձրության վրա գտնվում է ուղղաթիռի հրապարակը, իսկ մյուս կողմում՝ «Էլ-Մունտահա» (արաբերենից՝ «Բարձրագույն») ռեստորանը։

Տեղագրություն խմբագրել

Այն տարածքը, որտեղ գտնվում են Բուրջ ալ-Արաբ և Ջումեյրա Բիչ հյուրանոցները, նախկինում կոչվում էին Ջումեյրա[6]։ Հյուրանոցը գտնվում է արհեստական կղզու վրա՝ ափին գտնվող նախկին Չիկագո Բիչ հյուրանոցից 280 մ հեռավորության վրա[7]։ Տեղանունը վերցված է «Chicago Bridge & Iron Company» ընկերությունից, որը մի ժամանակ նավթի պահեստավորման համար կառուցում էր հսկայական լողացող պահեստներ[6]։

Նախագծում խմբագրել

Բուրջ ալ-Արաբը նախագծել է «Atkins» բազմատեսակ խորհրդատվական ընկերությունը՝ ճարտարապետ Թոմ Ռայթի գլխավորությամբ, որն այնուհետև դարձավ «WKK Architects»-ի համահիմնադիրը։ Նախագծի մշակումը և շինարարական աշխատանքներն իրականացրել է «WS Atkins» ընկերության կանադացի ինժեներ Ռիկ Գրիգորին։ Բուրջ ալ-Արաբը շատ նման է Վասկո դա Գամա աշտարակին, որը գտնվում է Լիսաբոնում։

Կզղու շինարարական աշխատանքները սկսվել են 1994 թվականին, որին մասնակցում էր 2000 շինարար։ Այն կառուցվել է, որպեսզի աշտարակը հիշեցնի J դասի նավի վրա վեր խոյացող առագաստը[8]։ Երկու «թևերը» ձգվում են V տառի տեսքով՝ կազմելով հսկայական «կայմ», իսկ նրանց միջև ընկած տարածությունը զանգվածային խոռոչի դեր է տանում։ Ճարտարապետ Թոմ Ռայթն ասել է[9]

  Հաճախորդը ցանկանում էր այնպիսի շենք, որը կդառնա Դուբայի նշանավոր կամ խորհրդանշական կառույցը, ինչպես՝ Սիդնեյն իր օպերային թատրոնով, Լոնդոնը՝ Բիգ Բենով, կամ Փարիզը՝ Էյֆելյան աշտարակով։ Այն պետք է լիներ մի շինություն, որը կդառնար քաղաքի անվան խորհրդանիշը[10]։  

Նախնական շինարարական փուլում Նոր Զելանդիաի «Fletcher Construction» ընկերությունը եղել է գլխավոր գործընկերը[11]։ Հյուրանոցը կառուցվել է հարավաֆրիկյան շինարար կապալառու «Murray & Roberts»-ի և «Al Habtoor Engineering»-ի կողմից, իսկ ներքին հարդարման աշխատանքներն իրականացվել են ԱՄԷ-ի «Depa» կազմակերպության կողմից[12][13]։

Շենքը բացվել է 1999 թվականի դեկտեմբերին[14]։

Ուղղաթիռային հրապարակը կառուցվել է իռլանդացի ճարտարապետ Ռեբեկա Գերնոնի նախագծով, որն աշխատում էր «Atkins» խմբում, իսկ հետո բացել է իր սեփական ճարտարապետական և ինտերիերի կահավորման ընկերությունը (Serendipity By Design)։ Վերջինիս գլխավոր գրասենյակը գտնվում է Դուբայում, գրասենյակներ կան նաև Մանիլայում և Դուբլինում[15]։

Նկարագրություն խմբագրել

Հյուրանոցի նախասրահը կազմված է երկու հարկից։ Առաջին հարկում իրականացվում է հաճախորդների գրանցումը հյուրանոցում, իսկ երկրորդ հարկում կան խանութներ և սրճարաններ, ինչպես նաև միջանցք և գերարագ վերելակներ։ Միջանցքի նախասրահի հատակին կա յուրահատուկ խճանկար։ Երկրորդ հարկ բարձրանալու համար պետք է օգտվել նախասրահի աջ մասում գտնվող շարժասանդուղքներից։ Շարժասանդուղքի կողքին տեղադրված են ակվարիումներ, իսկ նրանց միջև գտնվում է աստիճանաձև լուսային ցայտաղբյուր։

Բուրջ ալ-Արաբում է գտնվում աշխարհի ամենաբարձր գավիթային նախասրահը (180 մ)։ Այս հյուրանոցում չկան սովորական սենյակներ. այն բաժանվում է 202 երկհարկանի համարների։ Ամենափոքրը զբաղեցնում է 169 մ², իսկ ամենամեծը՝ 780 մ² տարածք։ Սա աշխարհի ամենաթանկ հյուրանոցներից մեկն է։ Ստանդարտ և բարելավված համարի գինը մեկ գիշերվա համար կազմում է 1000-15000 ԱՄՆ դոլար, իսկ «Royal Suite»-ում` մոտավորապես 28000 դոլար։ Տեղեկությունը, թե որքան է ծախսվել հյուրանոցի շինարարության վրա, չի բարձրաձայնվում։

Հյուրանոցն իրեն նկարագրում է որպես յոթաստղանի, բայց դա չափազանցված է, քանի որ հյուրանոցների վարկանիշային բոլոր համակարգերը գնահատվում են 5 աստղային սանդղակով։ Պաշտոնական կայքէջի համաձայն՝ Բուրջ ալ-Արաբը հինգաստղանի դելյուքս հյուրանոց է։

Բուրջ ալ-Արաբի կահավորման մեջ օգտագործվել է մոտավորապես 8000 մ² 22 կարատանոց ոսկյա նրբաթերթ։ Բոլոր համարները համալրված են ժամանակակից տեխնիկայով և առաջարկում են հարմարավետության բարձր մակարդակ։ Հյուրանոցի բոլոր համարներն ունեն ամբողջ պատի երկայնքով ձգվող ապակիներով պատուհաններ՝ դեպի ծով բացվող տեսարանով։

Հյուրանոցի ռեստորաններից մեկը՝ «Էլ-Մունտախան», գտնվում է Պարսից ծոցում՝ 200 մ բարձրության վրա, որտեղից բացվում է տեսարան դեպի Դուբայ քաղաքը։ Այնտեղ բարձրանում են ապակյա վերելակով։ Մեկ այլ ռեստորանում՝ «Էլ-Մախարայում», որտեղ հաճախորդներին սպասարկում են արտաքինից ստորջրյա նավակների նման սպասքով, կա հսկայական ակվարիում, որի մեջ ավելի քան մեկ միլիոն լիտր ծովային ջուր է տեղավորվում։ Ակվարիումի պատերը պատրաստված են օրգանական ապակուց, որի հաստությունը մոտավորապես 18 սանտիմետր է։ «Conde Nast traveler» ամսագրի գնահատմամբ այս ռեստորանը աշխարհի լավագույն ռեստորաններից մեկն է։

Համաշխարհային մշակույթում խմբագրել

  • Բուրջ ալ-Արաբը ցուցադրվում է «Կյանքը մարդկանցից հետո» վերնագրով վավերագրական ֆիլմում, որտեղ այն քանդվում է ուժեղ խոնավության պատճառով։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.skyscrapercenter.com/building/burj-al-arab/402
  2. Eytan, Declan. «Milan: Inside the World's Only Certified 7 Star Hotel». Forbes (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 5-ին.
  3. «Vanity Height: the Use-less Space in Today's Tallest». CTBUH. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 25-ին.
  4. «Study: Skyscrapers Topped by Wasted Space». World Property Channel. 2013 թ․ սեպտեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 25-ին.
  5. Solon, Olivia (2013 թ․ սեպտեմբերի 6). «Report names and shames vanity skyscrapers with unnecessary spires». Wired. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 25-ին.
  6. 6,0 6,1 Krane, Jim City of Gold: Dubai and the Dream of Capitalism, page 103, St. Martin’s Press (September 15, 2009)
  7. «Dubai's Chicago Beach Hotel». Dubai As It Used To Be. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 25-ին.
  8. «Burj Al Arab – Atkins».
  9. «Burj Al Arab». Galinsky. Վերցված է 2008 թ․ հունիսի 8-ին.
  10. «Dubai's Dream Palace – Burj Al-Arab Hotel». Megastructures. Սերիա 70. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 14-ին.
  11. «Dubai Chicago Beach Hotel – Fletcher Construction Company». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 21-ին.
  12. https://www.thenational.ae/business/property/depa-announces-strong-growth-1.539070
  13. «Murphy & Roberts». Forbes Traveler. Murray & Roberts. 2006 թ․ հունիսի 21. Վերցված է 2007 թ․ հունվարի 24-ին.
  14. «Media Fact File of Burj Al Arab» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
  15. constructionweekonline.com

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուրջ ալ-Արաբ» հոդվածին։