Բետյուն (ֆր.՝ Béthune), Ֆրանսիայի քաղաք, մտնում է Պա դը Կալեի գավառի և Արտուա նախկին նահանգի կազմի մեջ։ Մտնում է նաև Նոր-Պա-դը-Կալեի և Բետյուն։

Քաղաք
Բետյուն
Béthune
Զինանշան

Բետյունի գլխավոր հրապարակը
Բետյունի գլխավոր հրապարակը
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ԵրկրամասՆոր-Պա-դը-Կալե
ԳավառՊա դը Կալե
ՄէրՕլիվիե Գասկեր
2014-2020
Հիմնադրված էհունվարի 1, 2008[1] թ.
Մակերես9,43 կմ²
ԲԾՄ26 մետր
Բնակչություն25 430 մարդ (2011)
Խտություն1961 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ62400[2]
Պաշտոնական կայքbethune.fr
Բետյուն (Ֆրանսիա)##
Բետյուն (Ֆրանսիա)

Բնակչության թիվը 2011 թվականի տվյալներով կազմել է 25 հազար 430 մարդ։

Աշխարհագրություն խմբագրել

Բետյունը գտնվում է Լիլ քաղաքից 33 կմ դեպի արևմուտք և 186 կմ դեպի հյուսիս՝ մայրաքաղաք Փարիզից հեռավորության վրա, Լավ գետի և Դյուներկ Շելդա նավարկելի ջրանցքի խաչմերուկում, 3 կմ А26 «Անգլիա» Տրուա-Կալե մայրուղիններից հեռու։

Պատմություն խմբագրել

Մինչև 1248 թվականը քաղաքը կառավարել են Բետյունյան կոմսերը, որոնցից հետո քաղաքը ղեկավարվել է տրուբադուրների և խաչակիր Կոնոն դը Բեթյուի կողմից։ Բետյունների տոհմի մեկ այլ ճյուղի ներկայացուցիչներից մեկն եղել է հռչակավոր դուքս Սյուլլին։ Քաղաքի անկախությունը կորցնելուց հետո, ենթարկվեց Արտուա դքսությանը մինչև Ներվեգենյան երկրի ձևավորմանը ժամանակաշրջանում (1678), որտեղ Հաբսբուրգները զիջեցին նրան Բուրբոններին։

Տեսարժան վայրեր խմբագրել

 
Բեֆֆրուան և Սուրբ Վեդաստի եկեղեցին

Քաղաքի պատմական կենտրոնը համարվում է Գլխավոր հրապարակը (Grand-Place): Նրա կենտրոնում է, ժամանակակից քաղաքապետարանի շենքի վայրում, միջին դարերում կանգնած է եղել քաղաքի քաղաքապետարանը (ռատուշա)։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հրապարակը, բացառությամբ բեֆֆրուայի, ամբողջությամբ ոչնչացվել է և կրկին վերականգնվել է 1920-1927 թվականներին, մի խումբ ճարտարապետերի նախաձեռնությամբ, որոնց գլխավորում էր Լուի-Մարի Կորդոննիեն։ Հրապարակի ճարտարապետական ոճն է` նեո-ռեգիոնալիզմի և ար-դեկոյի համադրությունը։

Հրապարակի շինությունների մեծ մասը ավերվել են Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում, իսկ քաղաքապետարանը վերակառուցվել է 1926 թվականին։ Այն շենքը, որում գտնվում է ներկայիս քաղաքապետարանը, պահպանել է նախկին շենքի համամասնությունները և համապատասխանում է իր շենքի շրջակա ճարտարապետությանը։

Բետյունի գլխավոր խորհրդանիշը 47 մետրանոց բեֆֆրուայի զանգակատունն է, պսակավորված վիշապի կերպարով, գտնվում է հենց Գլխավոր հրապարակի կենտրոնում։ Բեֆֆրուան, որը կառուցվել է 1388 թվականին[3], ունի 36 զանգակ և նաև նա համարվում է ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության նշանակալից կառույց, մտնելով Բելգիայի և Ֆրանսիայի բեֆֆրուանների կազմի մեջ։ Հրապարակի կողքին է գտնվում նաև նեո-բյուզանդական Սուրբ Վեդաստի եկեղեցու շենքը, որը կառուցվել է 1924-1927 թվականներին, 1918 թվականին ավերված կայսր Կառլ V-ի երբեմնի եկեղեցու վայրում։

  ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 943-046
ռուս..անգլ..ֆր.

Բետյունի տեսարժան վայրերի շարքում իր ուրույն տեղն է զբաղեցնում նաև հին Սուրբ Իգնասիայի հրետանային աշտարակը, որը կառուցվել է XIV-XV դարերում։ Նա եղել է հին քաղաքային ամրոցների մասնիկը։ XVII դարում ընթացող ռազմական գործողությունների ժամանակ ամրոցները ավերվել են, կանգուն է մնացել միայն հենց աշտարակը և Սեն-Պրիի բաստիոնը։

Քաղաքը խիզախության համար պարգևատրվել է Պատվավոր Լեգեոնի շքանշանով։ Այստեղ է գտնվում նաև ամենախոշոր գերեզմանատունը, որը նվիրված է Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում զոհվածների հիշատակին։

Տնտեսություն խմբագրել

XIX դարում Բետյունը սկսել է արագ զարգանալ որպես ածխի հանածոյի կենտրոն։ Քաղաքում է գտնվում Բետյունի Ածուխի ընկերությունը (Compagnie des mines de Béthune), որը վերահսկում է մոտակայքի վայրերից մեկում տեղի ունեցող յուրաքանչյուր հանքարդյունաբերական աշխատանքները։

Բնակչության զբաղվածության կառուցվածքը.

  • գյուղատնտեսություն — 0,2 %
  • արդյունաբերություն — 17,1 %
  • շինարարություն — 3,0 %
  • առևտուր, տրանսպորտ և ծառայությունների ոլորտ — 38,8 %
  • քաղաքական և քաղաքապետարանային աշխատանքներ — 40,9 %

Անաշխատունակների մակարդակը (2011) - 20,4 % (Ամբողջ Ֆրանսիայում - 12,8 %, Պա դը Կալե գավառում - 16,2 %)։
Միջին տարեկան եկամուտը 1 անձին, եվրո (2011) - 19 483 (Ամբողջ Ֆրանսիայում - 25 140, Պա դը Կալե գավառում- 20 511)։

Ժողովրդագրություն խմբագրել

Բնակչության թվի դինամիկա, մարդ

Վարչակազմ խմբագրել

Բետյունի քաղաքապետի պաշտոնը սկսած 2014 թվականից զբաղեցրել է դեմոկրատների և անկախների Միության անդամ Օլիվիե Գասկերը (Olivier Gacquerre): 2014 թվականի ընտրությունների ժամանակ նա կարողացել է օգտվել ձախակողմյան ուժերի տարաձայնություններից և մեջբերել է միակ աջակողմյան բլոկը, որպիսզի 2-րդ տուրում հասնի հաղթանակի։

Քաղաքապետարանի ընտրությունները 2014 թվականին (2 տուր)
Թեկնածու Կուսակցություն Ձայների %
    Օլիվիե Գասկեր Աջակողմյան բլոկ 33,60
    Ստեֆան Սեն Անդրե Ձախակողմյան բլոկ 28,41
    Ժակ Մելլիկ Այլ ձախակողմյան 28,09
    Լյուդովիկ Պաժո Ազգային ճակատ 9,89
Քաղաքապետարանի ընտրությունները 2008 թվականին (2 տուր)
Թեկնածու Կուսակցություն Ձայների %
    Ստեֆան Սեն Անդրե Այլ ձախակողմյան              50,66
    Ժակ Մելլիկ Ձախակողմյան բլոկ 49,34

Հայտնի քաղաքացիներ խմբագրել

Քաղաք եղբայրներ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 2007. — ISSN 0242-6773
  2. Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  3. «La ville de Béthune - Le beffroi de Béthune». Ville-bethune.fr. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 26-ին.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բետյուն» հոդվածին։