Կոնոն դը Բեթյու (մոտ. 1150[1], Արտուա, Ֆրանսիա - 1219[1], Թրակիա, Բուլղարիա), առաջին խոշոր տրուվերը։

Կոնոն դը Բեթյու
ֆր.՝ Conon de Béthune
Ծնվել էմոտ. 1150[1]
ԾննդավայրԱրտուա, Ֆրանսիա
Մահացել է1219[1]
Մահվան վայրԹրակիա, Բուլղարիա
ՔաղաքացիությունFlag of France (XII-XIII).svg Ֆրանսիա
Մայրենի լեզուհին ֆրանսերեն
Մասնագիտությունբանաստեղծ, Տրուվեր, կոմպոզիտոր և գրող
Ծնողներհայր՝ Ռոբերխտ V վան Բեթյուն, մայր՝ Mathilda of Dendermonde? և Adelaide (?)?
Զբաղեցրած պաշտոններգահի խնամակալ
Conon de Béthune Վիքիպահեստում

Պատառիկներ կյանքիցԽմբագրել

Եղել է պիկարդցի ազնվական։ Մասնակցել է Խաչակրաց 3-րդ և 4-րդ արշավանքներին, ինչպես նաև 1204 թվականի Կոստանդնուպոլսի գրավմանը։

ՍտեղծագործությունըԽմբագրել

Կոնոն դը Բեթյուից պահպանվել է մեկ տասնյակ բանաստեղծություն, որոնց մեջ աչքի են ընկնում Խաչակրած արշավանքներին ձոնված երգերը։ Այդ գործերին հատուկ են վառ երանգավորումը, տեմպերամենտը, երբեմն նաև նուրբ քնարականությունը. հատկանիշներ, որոնցով նա կարողացել է դուրս գալ կուրտուզական պոեզիայի կաղապարներից։ Ահա Խաչակրաց արշավանքին նվիրված նրա երգերից մեկի մի տունը.

Աստված բազմել է սուրբ գահին իր տիրական,
Որ տեսնի իր գերեզմանը փրկողներին,
Որոնց հանեց խավար բանտից, երբ ինքնակամ
Ելավ խաչը, որ ավարն է պիղծ թուրքերի։
Կանարգեք այն, եթե թողնենք ոսոխներին,
Եթե ծեր չեք կամ հիվանդ ու թշվառական,
Իսկ առողջ և հարուստ մարդուն ու ջահելին
Անվայել է տանը փակվել կնոջ նման[2]։
(Թարգմ. Հենրիկ Բախչինյան)

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118669907 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. Հ.Բախչինյան (2004)։ Դրվագներ ֆրանսիական գրականության պատմության։ Երևան: Երևանի համալսարանի հրատարակչություն։ էջ 18-19