Աննա Ավստրիացի (գերմ.՝ Anna von Österreich, լեհ.՝ Anna Habsburżanka, շվեդ.՝ Anna av Österrike, օգոստոսի 16, 1573(1573-08-16)[1][2], Գրաց, Շտիրիա[3][4] - փետրվարի 10, 1598(1598-02-10)[1][2], Վարշավա, Ռեչ Պոսպոլիտա[4]), Հաբսբուրգների արքայատոհմի ավստրիացի էրցհերցոգ, Լեհաստանի թագավոր և Լիտվայի մեծ իշխան Սիգիզմունդ III Վազայի առաջին կինը։

Աննա Ավստրիացի
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 16, 1573(1573-08-16)[1][2]
ԾննդավայրԳրաց, Շտիրիա[3][4]
Մահացել էփետրվարի 10, 1598(1598-02-10)[1][2] (24 տարեկան)
Մահվան վայրՎարշավա, Ռեչ Պոսպոլիտա[4]
ԳերեզմանՎավելյան տաճարի արքայական գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռեչ Պոսպոլիտա
Կրոնկաթոլիկություն
ԱմուսինՍիգիզմունդ III Վազա[4]
Ծնողներհայր՝ Կառլոս II[4], մայր՝ Մարիա Աննա Բավարիացի
Զբաղեցրած պաշտոններQueen Consort of Poland? և Q66201365?
ԵրեխաներWładysław IV Vasa?[4] և Anne Marie Vasa?[4]
 Anna of Austria, Queen of Poland and Sweden Վիքիպահեստում
1595 թվականի դիմանկար, նկարիչ Մարտին Կոբեր

Կենսագրություն խմբագրել

Աննան եղել է Կառլ II թագավորի (1540—1590) և Մարիա Աննայի (1551—1608) ավագ դուստրը։ Վերջինս եղել է Բավարիայի դուքս Ալբրեխտ V-ի դուստրը։ 1592 թվականի մայիսի 31-ին Կրակովում նա ամուսնացել է Լեհաստանի, ավելի ուշ Շվեդիայի թագավոր Սիգիզմունդ III Վազայի (1566—1632) հետ։ Նա եղել է Շվեդիայի թագավոր Յուհան III-ի և Ռեչ Պոսպոլիտայի կառավարիչ Սիգիզմունդ II Օգոստոսի քրոջ՝ Կատարինա Յագելոնկայի միակ որդին։ Աննա Ավստրիացին եղել է կաթոլիկ։

Աննան մահացել է վերջին երեխայի ծննդից հետո առաջացած բարդությունների պատճառով։ Նրան թաղել են Կրակովի Վավելյան Մայր տաճարում։ Սարկաֆագի արձանագրության համաձայն՝ նա ծնվել է 1567 թվականին՝ ծնողների ամուսնությունից 4 տարի անց։ Աննայի մահից հետո Սիգիզմունդ III-ը ամուսնացել է նրա քրոջ՝ Կոնստանցիա Ավստրիացու հետ։

Երեխաներ խմբագրել

Սիգիզմունդ III Վազայի հետ ամուսնությունից ունեցել է 5 երեխաներ, որոնցից միայն մեկն է հասել չափահասության։

  • Աննա Մարիա (1593—1600)
  • Կատարինա (1594)
  • Վլադիսլավ IV Վազա (1595—1648), Լեհաստանի և Ռուսաստանի թագավոր։ Առաջին անգամ ամուսնացել է 1637 թվականին՝ էրցհերցոգ Ցեցիլիա Ռենատե Ավստրացու (1611—1644) հետ։ Երկրորդ անգամ ամուսնացել է 1645 թվականին՝ արքայադուստր Մարիա Լուիզա Գոնզագայի հետ։
  • Կատարինա (1596—1597)
  • Քրիստոֆեր (1598)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Anna (շվեդերեն) — 1917.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 Wurzbach D. C. v. Habsburg, Anna von Oesterreich (Königin von Polen) (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 6. — S. 151.
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 Anna, drottning (Anna av Österrike) 1573-08-16 — 1598-01-31 Drottning av Sverige och Polen

Գրականություն խմբագրել

  • Wilhelm Binder: Allgemeine Realencyclopädie oder Conversationslexicon für das katholische Deutschland, Band 12, S. 965
  • Constantin von Wurzbach: Habsburg, Anna von Oesterreich (Königin von Polen). Nr. 27. В: Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich. Band 6. Verlag L. C. Zamarski, Wien 1856—1891, S. 151

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Ավստրիացի (1573-1598)» հոդվածին։