Կոնստանցիա Ավստրիացի (Լեհաստանի թագուհի)
Կոստանցիա Ավստրիացի (Լեհաստանի թագուհի) (գերմ.՝ Constanze von Österreich, լեհ.՝ Konstancja Habsburżanka, լիտ.՝ Konstancija Habsburgaitė; 24 декабря 1588[2][3], Գրաց, Ավստրիայի էրցհերցոգություն — 10 հուլիսի 1631[2][3], Վարշավա, Ռեչ Պոսպոլիտա), Հաբսբուրգների տան արքայադուստր, էրցհերցոգուհի, Ավստրիացի Կառլ II էրցհերցոգի դուստրը, Լեհաստանի թագավոր և Լիտվայի մեծ իշխան Սիգիզմունդ III-ի երկրորդ կինը։ Ուշադրություն էր ցուցաբերում ամուսնու և լեհա-լիտվական քաղաքականության նկատմամբ։ Կողմնակից էր հակառեֆորմացիային, պարգևատրվել է Կարմիր վարդով[4]։
Կոնստանցիա Ավստրիացի (Լեհաստանի թագուհի) գերմ.՝ Constanze von Österreich լեհ.՝ Konstancja Habsburżanka լիտ.՝ Konstancija Habsburgaitė | |
![]() | |
Դավանանք | կաթոլիկություն |
---|---|
Ծննդյան օր | դեկտեմբերի 24, 1588[1] |
Ծննդավայր | Գրաց, Շտիրիա |
Վախճանի օր | հուլիսի 10, 1631[1] (42 տարեկան) |
Վախճանի վայր | Վարշավա, Ռեչ Պոսպոլիտա |
Թաղված | Սուրբ Ստանիսլավի և Վացլավի տաճառ |
Դինաստիա | Վազա |
Քաղաքացիություն | ![]() |
Հայր | Կառլոս II |
Մայր | Մարիա Աննա Բավարիացի |
Ամուսին | Սիգիզմունդ III Վազա |
Զավակներ | տղաներ։ Յան Կազմիր, Յան Օլբրախտ, թագավոր Ֆերդինանդ Վազա, Ալեքսանդր Չարլզ Վազա աղջիկներ։ Աննա Կոնստանցիա,Աննա Եկատերինա Կոնստանցիա Վազա |
Ինքնագիր | |
ԿենսագրությունԽմբագրել
Վաղ տարիներԽմբագրել
Կոնստանցիան ծնվել է Գրացիայում 1588 թվականի դեկտեմբերի 24-ին։ Նա եղել է 13-րդ երեխան և ութերորդ աղջիկը Կառլ II-ի բազմազավակ ընտանիքում (Ավստրիայի էրցհերցոգի և Մարիա Աննա Բավարացու, Վիտտելսբախների տան արքայադուստրերից)[5]։ Հայրական գծով Ֆերդինանդ I-ի թոռնուհին է[6]։
Կոնստանցիան ստացել է լավ կրթություն։ Նա տիրապետել է լատիներենին, գերմաներենին, իսպաներենին և իտալերենին[7]։
Ամուսնություն և երեխաներԽմբագրել
Նրա ավագ քույրը եղել է Սիգիզմունդ III Վազայի կինը։ Քրոջ մահից հետո, 1605 թվականի դեկտեմբերի 11-ին Կոնստանցիան ամուսնացել է Սիգիզմունդի հետ։ Նրանք ունեցել են յոթ երեխաներ։
- Ջոն Կասիմիր (25 դեկտեմբերի 1607 – 14 հունվարի 1608).
- Ջոն II Կասիմիր Վասա (22 մարտ 1609 – 16 դեկտեմբեր 1672), որը գահակալել է 1648–1668 թվականներին որպես II Կասիմիր․
- Ջոն Ալբերտ Վասա (25 հունիս 1612 – 29 դեկտեմբեր 1634).
- Չարլզ Ֆերդինանդ (13 հոկտեմբեր 1613 – 9 մայիս 1655).
- Ալեքսանդր Չարլզ (4 նոյեմբեր 1614 – 19 նոյեմբեր 1634).
- Աննա Կոնստանցիա (26 հունվար 1616 – 24 մայիս 1616).
- Աննա Կատերինա Կոնստանցիա (7 օգոստոս 1619 – 8 հոկտեմբեր 1651).
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Internetowy Polski Słownik Biograficzny (польск.)
- ↑ 2,0 2,1 Hunter, 1860, էջ 73
- ↑ 3,0 3,1 Wurzbach, 1860, էջ 159
- ↑ «Gwiazdka Cieszyńska — Złota Róża» (լեհերեն)։ www.histmag.org։ Վերցված է 21.04.2017
- ↑ Lundy, Darryl։ «Constance Erzherzogin von Österreich» (անգլերեն)։ www.thepeerage.com։ Վերցված է 21.04.2017
- ↑ Behr K. von Genealogie der in Europa regierenden Fürstenhäuser: nebst der Reihenfolge sämmtlicher Päpste und einem Anhange umfassend die Häuser Capet, Habsburg, Romanow und eine Übersicht der Kaiser und Könige von Italien und Deutschland. — Leipzig: Tauchnitz, 1870. — P. 207. — 218 p.
- ↑ «Konstancja Habsburżanka»։ Gubernatorki (լեհերեն)։ www.smolec.pl։ Վերցված է 21.04.2017
Արտաքին հղումներԽմբագրել
- The Stockholm Roll Archived 2017-12-14 at the Wayback Machine., Entry of the Wedding Procession of Constance of Austria and Sigismund III into Kraków in 1605.