«Հովհան Եկեղեցացի»–ի խմբագրումների տարբերություն

հայ թարգմանիչ
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Հոգևորական | Ավազանի անունը = Հովհան Եկեղեցացի | Պատկեր = | անվանումը = | Եկեղեցի = {{դրոշավորում|Հայ առաքելական եկեղեցի}} | Անուն1= | Տիտղոս = | Կառավարման սկիզբ = | Կառավարման ավարտ = | Նախորդող = | Հաջորդող = | Ծննդյան ամսաթիվ = | Ծննդավայր = | Մահացել է = | Վ...»:
(Տարբերություն չկա)

22:23, 22 Հուլիսի 2021-ի տարբերակ


Հովհան Եկեղեցացի (4-րդ դար, Եկեղյաց, Բարձր Հայք, Մեծ Հայք - 5-րդ դար), հայ հոգևորական, թարգմանիչ, Մեսրոպ Մաշտոցի աշակերտը[1][2][3]։

Հովհան Եկեղեցացի
Ընդհանուր տեղեկություններ
Ավազանի անունը Հովհան Եկեղեցացի
Եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի

Կենսագրություն

Հովհան Եկեղեցացին Մեծ Հայքի Բարձր Հայք աշխարհի Եկեղյաց գավառից էր, եղել է Մեսրոպ Մաշտոցի աշակերտը։ 405 թվականին, Մեսրոպ Մաշտոցի նախաձեռնությամբ և Հովսեփ Պաղնացու հետ մասնակցել «Առակաց գրքի» հայերեն թարգամանությանը[3]։ Դրանից հետո անցել են Հին կտակարանի 22 հայտնի գրքերը հայերեն թարգմանելուն[3]։ 424 թվականին, Արձան Արծրունու հետ ուղարկվել է Կեսարիա և ապա Բյուզանդիոն՝ հունարեն սովորելու և թարգմանությամբ պարապելու[1]։

Հովհան Եկեղեցացու գերեզմանը գտնվում է Մշո Առաքելոց վանքում[1][2]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 3, Ցուցակ 1, Էջ 539.
  2. 2,0 2,1 «Հնոց եւ նորոց․ Պատմութիւն վասն Դաւթի եւ Մովսէսի Խորենացւոյ», Գարեգին Սրվանձտյան, 1874, Կ․Պոլիս, էջ 13․
  3. 3,0 3,1 3,2 «Վարք Մեսրոպ Մաշտոցի», Կորյուն, աշխ․՝ Արտաշես Մաթևոսյան, Երևան, 1994, էջ 42, .