«Ռաֆիկ Օսիպով»–ի խմբագրումների տարբերություն

հայ մանկավարժ
Content deleted Content added
Նոր էջ «{{Անձ}} '''Ռաֆիկ Ավանեսի Օսիպով''' ({{ԱԾ}}), հայ մանկավարժ: ԽՄԿԿ անդամ (1938): Հայրենական մեծ պատե...»:
(Տարբերություն չկա)

20:38, 22 Հոկտեմբերի 2020-ի տարբերակ

Ռաֆիկ Ավանեսի Օսիպով (1918, Կուսապատ, Ջևանշիրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ - անհայտ), հայ մանկավարժ: ԽՄԿԿ անդամ (1938): Հայրենական մեծ պատերազմի մասնակից:

Ռաֆիկ Օսիպով
Ծնվել է1918
ԾննդավայրԿուսապատ, Ջևանշիրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունմանկավարժ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր Աստղի շքանշան և «Մարտական ծառայությունների» մեդալ

Կենսագրություն

Ռաֆիկ Օսիպովը ծնվել է 1918 թվականին Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Կուսապատ գյուղում, ուսուցչի ընտանիքում: 1936 թվականին, ավարտելով Մարտակերտի միջնակարգ դպրոցը, մանկավարժական աշխատանքի է անցել հայրենի գյուղում: Այնուհետև ավարտել է Բաքվի հեռակա ուսուցչական ինստիտուտը և շարունակել միջնակարգ դպրոցում դասավանդել աշխարհագրություն և պատմություն: 1938 թվականին Օսիպովը ընդունվել է կուսակցության շարքերը: Կարմիր բանակ է զորակոչվել 1940 թվականին[1]:

1941 թվականին ավարտել է ռազմաքաղաքական ուսումնարանը և նշանակվել վաշտի քաղղեկ: 1942 թվականին ընտրվել է զորամասի կուսկազմակերպության բյուրոյի քարտուղար, 1943 թվականին՝ զորամասի հրամանատարի քաղգծով տեղակալ: Մեծ հայրենականի սկզբից նա գործող չորրորդ ռազմաօդային բանակի կազմում մարտերով անցել է Կովկասյան լեռներից մինչև Ռումինիա: Ցուցաբերած արիության համար Օսիպովը պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով, «Մարտական ծառայությունների համար» երկու մեդալով[1]:

Պատերազմի ավարտից հետո Օսիպովը զինվորական ծառայությունը շարունակել է պետական անվտանգության սահմանապահ զորքերում, աչքի ընկնող ծառայությունների համար պարգևատրվել է «Սահմանի պահպանման փառքի մեդալով»: 1949 թվականին Օսիպովն ավարտել է Վ. Ի. Լենինի անվան ռազմաքաղաքական ակադեմիան և սահմանապահ զորքերում վարել է մի շարք ղեկավար պաշտոններ՝ զորամասի քաղբաժնի պետ, օկրուգային կուսհանձնաժողովի պատասխանատու քարտուղար, օկրուգային քաղբաժնի պետի տեղակալ[1]:

Զորացրվելուց հետո Օսիպովն անցել է մանկավարժական աշխատանքի: Եղել է սկզբում սահմանապահների երեխաների Երևանի գիշերօթիկ դպրոցի տնօրեն, այնուհետև շուրջ տասը տարի՝ կուսպատմության և քաղաքատնտեսության ավագ դասատու Երևանի միլիցիայի հատուկ միջնակարգ մասնագիտական դպրոցում: Պաշտոնաթող գնդապետ Օսիպովը 1980 թվականից շարունակել է մանկավարժական գործունեությունը ՀԽՍՀ լուսավորության նախարարության համակարգում[1]:

Պարգևներ

  • Կարմիր աստղի շքանշան
  • «Մարտական ծառայությունների համար» կրկնակի մեդալ
  • «Սահմանի պահպանման փառքի մեդալ»

Ծանոթագրություններ