Սահմանապահ զորքեր
Սահմանապահ զորքեր (սահմանային պաշտպանություն, սահմանային պահակախումբ և այլն), պետական կազմակերպություն, զորային կազմավորում, որը նախատեսված է պետության արտաքին սահմանների պաշտպանության համար ցամաքում կամ ջրի վրա, ինչպես նաև սահմանային գոտում համապատասխան ռեժիմի պահպանման համար։
Սահմանապահ զորքերի հիմնական պարտականությունների մեջ մտնում է՝
- Պետական սահմանի վերահսկում և պաշտպանություն,
- Սահմանահատող անձանց, տրանսպորտային միջոցների և ճամփորդական փաստաթղթերի վերահսկում,
- Անօրինական ճանապարհով սահմանահատող անձանց, տրանսպորտային միջոցների, բեռների և այլ ապրանքների տեղափոխումների կանխում,
- Արգելված և սահմանափակ իրերի (զենք, զինամթերք, թունավոր նյութեր) փոխադրման վերահսկում,
- Սահմանային գոտին կամ պետական սահմանը հատող օտարերկրացիների փաստաթղթերի և մուտքի արտոնագրերի վերահսկում,
- Ֆիզիկական անձանց և բեռների սահմանային հատման իրականացումը օրենսգրքի համաձայն,
- Անհրաժեշտության դեպքում աջակցության ապահովում մաքսային ծառայությանը, հակաօդային պաշտպանության զորքերին, ազգային անվտանգության մարմիններին,
- Սահմանային ռեժիմը խախտող անձանց բացահայտում և ձերբակալում, պետական սահմանը ապօրինաբար հատելու փորձերի կանխում,
- Պետական սահմանի դեմ ուղղված հանցագործություններին/խախտումներին առնչվող դեպքերի հետաքննություն։
Սահմանապահ ծառայությունները տարբեր երկրներում
խմբագրելԵվրոպա
խմբագրել- Բելառուս – Բելառուսի Հանրապետության պետական սահմանապահ կոմիտե (ռուս.՝ Государственный пограничный комитет Республики Беларусь)
- Բուլղարիա – Սահմանապահ ոստիկանություն (բուլղար․՝ Гранична полиция)
- Մեծ Բրիտանիա – Միացյալ Թագավորության սահմանապահ ծառայություն (անգլ.՝ UK Border Agency)
- Հունգարիա - Հունգարիայի սահմանապահ ծառայություն (հունգ.՝ Vám- és Pénzügyőrség)
- Գերմանիա – Գերմանիայի դաշնային ոստիկանություն (գերմ.՝ Bundespolizei, BPOL)
- Հունաստան – Սահմանապահ ծառայություն (հուն․՝ Συνοριοφύλακες), որը մտնում է Հունաստանի ոստիկանության կազմի մեջ
- Ռուսաստան – Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայություն (ռուս.՝ Пограничная служба ФСБ России)
- Ֆինլանդիա – Ֆինլանդիայի սահմանային պահպանություն (ֆիններեն՝ Rajavartiolaitos, շվեդ.՝ Gränsbevakningsväsendet)
- Չեխիա – Օտարերկրացիների գործով ոստիկանություն և սահմանապահ ոստիկանություն (չեխ․՝ Služba cizinecké policie)
- Ուկրաինա – Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայություն (ուկրաիներեն՝ Державна прикордонна служба України)
Ասիա
խմբագրել- Հայաստան – ՀՀ Սահմանային պահպանություն[1]
- Ադրբեջան – Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայություն (ադրբ.՝ Dövlət Sərhəd Xidməti)
- Իսրայել – Մագավ (եբրայերեն՝ מִשְׁמַר הַגְּבוּל Mishmar HaGvul՝ սահմանապահ ծառայություն)
- Ղազախստան - Ղազախստանի Հանրապետության Ազգային անվտանգության կոմիտեի սահմանապահ ծառայություն (ղազ.՝ Қазақстан ұлттық қауіпсіздік комитеті шекара қызметі)
- Պակիստան – Պակիստանի սահմանապահ կորպուս (անգլ.՝ Frontier Corps, ուրդու՝ سرحد کور) և Պակիստանի սահմանապահ ոստիկանություն (անգլ.՝ Frontier Constabulary)[2]
- Թաիլանդ – Թաիլանդի սահմանապահ ոստիկանություն (թաի.՝ ตำรวจ ตระเวน ชายแดน, անգլ.՝ Border Patrol Police)
- Թուրքմենստան – Թուրքմենստանի պետական սահմանապահ ծառայություն (թուրքմ.՝ Türkmenistanyö Döwlet serhet gullugy)
Ամերիկա
խմբագրելՏես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ http://www.gov.am/am/adjunct-bodies/18/ Հայաստանի Հանրապետության Կառավարության կայք էջ, Ազգային անվտանգության ծառայություն
- ↑ [1] Abbas, Hassan, "Transforming Pakistan's Frontier Corps", article in Terrorism Monitor, Volume 5, Issue 6, a publication of the Jamestown Foundation, March 29, 2007, accessed November 7, 2007