Սոֆյա Բաբայան
Սոֆյա Գևորգի Բաբայան (1855[1][2], Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - հունվարի 20, 1940, Փարիզ, Ֆրանսիա[2]), հայ մանկավարժ, հասարակական գործիչ։
Սոֆյա Բաբայան | |
---|---|
Ծնվել է | 1855[1][2] |
Ծննդավայր | Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | հունվարի 20, 1940 |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա[2] |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | ուսուցչուհի, հասարակական գործիչ և education activist |
Ամուսին | Ավետիք Բաբայան |
Երեխաներ | Մարգարիտ Բաբայան, Արմինիա Բաբայան և Շուշանիկ Բաբայան |
Կենսագրություն Խմբագրել
Թիֆլիսի գիմնազիան ավարտելուց հետո սովորել է Գերմանիայի Գոթա քաղաքի Մանկապարտիզպանուհիների և ուսուցչուհիների սեմինարիայում (1874), կատարելագործվել Վիեննայում։ 1877 թվականին Թիֆլիսում հիմնել է ընտանեկան մանկապարտեզ։ 1880 թվականին ամուսնու՝ բժիշկ և մանկավարժ Ավետիք Բաբայանի մասնակցությամբ ստեղծել է Ֆրեոբելյան ընկերությունը, որը 1882 թվականի մայիսի 14-ին Թիֆլիսում բացել է հայկական առաջին ժողովրդական մանկապարտեզը (Զրկինենց եկեղեցուն կից շենքում)։ Բաբայանը երեխայի դաստիարակության գործում կարևորել է ընտանիքի դերը, համարելով այն ուրույն հասարակական միջավայր, ուր սկզբնավորվում է երեխայի համակողմանի զարգացումը։
Ընտանիք Խմբագրել
- Ամուսին՝ Ավետիք Բաբայան, հիգենիստ
- Դուստր՝ Մարգարիտ Բաբայան, դաշնակահարուհի, երգչուհի (մեցցո-սոպրանո), երաժշտագետ, մանկավարժ։
- Դուստր՝ Արմինիա Բաբայան, նկարչուհի
- Դուստր՝ Շուշանիկ Բաբայան (Լալուա-Բաբայան), դաշնակահարուհի
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 2. — էջ 187.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Ստեփանյան Գ. Կենսագրական բառարան (հայ.) — 1973. — հատոր 1. — ISBN 978-5-550-00265-0
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 187)։ |