Մարգարիտ Բաբայան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարգարիտ Բաբայան (այլ կիրառումներ)
Մարգարիտ Ավետիքի Բաբայան (դեկտեմբերի 24, 1874[1], Գոթա, Գերմանական կայսրություն[1] - հոկտեմբերի 18, 1968[1], Փարիզ, Փարիզի շրջան[1]), հայ դաշնակահարուհի, երգչուհի (մեցցո-սոպրանո), երաժշտագետ, մանկավարժ։
Մարգարիտ Բաբայան | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | դեկտեմբերի 24, 1874[1] Գոթա, Գերմանական կայսրություն[1] |
Մահացել է | հոկտեմբերի 18, 1968[1] (93 տարեկան) Փարիզ, Փարիզի շրջան[1] |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | դաշնակահարուհի, երգչուհի, երաժշտագետ և երաժշտության ուսուցիչ |
Երգչաձայն | մեցցո-սոպրանո[1] |
Գործիքներ | դաշնամուր և վոկալ |
Աշխատավայր | Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա[1] |
Կրթություն | Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա (1904)[1] |
Ավետիք և Սոֆյա Բաբայանների դուստրը։
Կենսագրություն Խմբագրել
Մարգարիտ Բաբայանը ծնվել է Գերմանիայի Գոթա քաղաքում։ 1901-1904 թվականներին սովորել է Թիֆլիսի երաժշտական ուսումնարանում, որտեղ դաշնամուրի դասեր է առել Մ. Իպպոլիտով-Իվանովից, Կ. Ալիխանովից, համերգներ տվել Անդրկովկասի քաղաքներում, առանձին գրքույկով հրատարակել է Վ. Վիլդերի «Լյուդվիգ վան Բեթհովեն» աշխատության հայերեն վերապատումը (1896), աշխատակցել մամուլին։ Ձայնը մշակել է Փարիզում` Պոյին Վիարդոյի և Արտո դը Պադիլլայի մոտ։ 1901 թվականից մեներգեցողություն է դասավանդել Թիֆլիսի երաժշտական ուսումնարանում։ 1904 թվականից ընտանիքով մշտապես բնակվել է Փարիզում, հանդես եկել համերգներով եվրոպական երկրներում։
Երգացանկն ընդգրկել է հին վարպետների, 19-րդ դարի եվրոպական, ռուսական, հայկական դասականների, ինչպես և ժամանակակից կոմպոզիտորների գործերը։ Ունեցել է հարուստ ու ճկուն ձայն, նուրբ և գեղարվեստորեն պարզ կատարում, ստեղծագործության բնույթի և ոճի ճիշտ զգացում։ Կոմիտասի և Արշակ Չոպանյանի հետ հանդես է եկել համերգ-դասախոսություններով։
1911 թվականին Փարիզում հիմնել է մեներգեցողության վարժարան։ 1951 թվականին արժանացել է համաֆրանսիական ստուգատեսի մրցանակին։ Եղել է Կոլոնն-Լամուրյո համերգային ընկերության մենակատար, Ֆրանսիական երգի վարպետների միության և Երաժշտագետների ընկերության անդամ, ֆրանսիական ռադիոյի պաշտոնական մեկնաբան, աշխատակցել է «Լարուս» հանրագիտարանին[2]։
Մտերիմ է եղել Ա. Չոպանյանի, Կոմիտասի հետ, հավաքել վերջինիս ձեռագրերը, հրատարակել որոշ գործեր։
Կոմիտասը Մարգարիտ Բաբայանի հուշերում Խմբագրել
1895 թվականին ծանոթացել է Կոմիտասի հետ, դարձել մերձավոր բարեկամը, 1906 և 1914 թվականներին Փարիզում մասնակցել է նրա համերգներին։ Եռանդուն աջակցել է կոմիտասյան խնամատար հանձնաժողովին։ Հավաքել է Կոմիտասի ձեռագրերը, հրատարակել որոշ գործեր, նրա մասին գրել հոդվածաշար։
Ընտանիք Խմբագրել
- Հայր՝ Ավետիք Բաբայան, հիգիենիստ
- Մայրը՝ Սոֆյա Բաբայան, մանկավարժ
- Քույր՝ Շուշանիկ Բաբայան, դաշնակահարուհի
- Քույր՝ Արմինիա Բաբայան, նկարչուհի
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 2. — էջ 187.
- ↑ «Մարգարիտ Բաբայան»։ Արխիվացված է օրիգինալից 2021-11-14-ին։ Վերցված է 2021-11-14
Արտաքին հղումներ Խմբագրել
- Կոմիտասի նամակը Մարգարիտ Բաբայանին 1906, 6 դեկտեմբերի, Փարիզ
- Կոմիտասի նամակը Մարգարիտ Բաբայանին 1909, Ս. Էջմիածին
- Կոմիտասի նամակը Մարգարիտ Բաբայանին 1912, 12 մայիսի, Կ. Պոլիս
- Կոմիտասի նամակը Մարգարիտ Բաբայանին 1913, 7 օգոստոսի, Ս. Էջմիածին
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 187)։ |