Արմինիա Բաբայան
Արմինիա Ավետիքի Բաբայան (Արմենուհի Բարբոնել-Բաբայան) (հունիսի 8, 1876, Վիեննա, Ավստրո-Հունգարիա - ապրիլի 11, 1971), հայ գեղանկարչուհի։
Արմինիա Բաբայան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 8, 1876 |
Ծննդավայր | Վիեննա, Ավստրո-Հունգարիա |
Վախճանվել է | ապրիլի 11, 1971 (94 տարեկան) |
Կրթություն | Ժյուլիանի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարչուհի |
Հայր | Ավետիք Բաբայան |
Մայր | Սոֆյա Բաբայան |
Ավետիք և Սոֆյա Բաբայանների դուստրը, Շուշանիկ և Մարգարիտ Բաբայանների քույրը[1]։
ԿենսագրությունԽմբագրել
Արմինիա Բաբայանը ծնվել է 1876 թվականին Վիեննայում` թիֆլիսաբնական բժիշկ, առողջաբան, մասնագիտական ձեռնարկների ու հանրամատչելի գրքերի հեղինակ Ավետիք Բաբայանի և մանկավարժ, հասարակական ու կրթական գործիչ, Թիֆլիսում առաջին հանրային ժողովրդական մանկապարտեզը բացած, Թիֆլիսի «Հայ բարեգործական ընկերության» նախագահ Սոֆյա Բաբայան-Բայանդուրյանի ընտանիքում։
Մասնագիտացել է Թիֆլիսում, Դրեզդենում, Փարիզի Ժյուլիան ակադեմիայում։ Ապրել և ստեղծագործել է Փարիզում։ Անդամակցել է ֆրանսիաբնակ հայ նկարիչներին, քանդակագործներին, ճարտարապետներին համախմբող «Անի» (1926-1931), «Հայ ազատ արվեստագետներ» (1931-1939 թվականներ և 1945-1947 թվականներ) ստեղծագործական միավորումներին[2]։
ՍտեղծագործություններԽմբագրել
Հեղինակ է դիմանկարների՝
- «Լուի Լալուա», 1926
- «Մանուել դե ֆալյա»
- «Մարգարիտ Բաբայան»
- «Արշակ Չոպանյան»
- «Սոֆի Բաբայան»
- «Արևոտ փողոց»
- «Հյուսիսային ծովափ»
Գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում («Արշակ Չոպանյան», «Սոֆի Բաբայան»)[3]։
ՑուցահանդեսներԽմբագրել
Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Փարիզում (1926,1928, 1929, 1931 թվականներ)[4]։
1926 թվականի մայիսի 3-ին Փարիզի Սուրբ Գևորգ փողոցի վրա գտնվող "Comoedia" սրահում բացվել է Բաբայանի առաջին անհատական ցուցահանդեսը, որին հետևել են երեք անհատական նկարահանդեսներ 1928, 1929, 1931 թվականներին, Փարիզի "Alban", "Carmine" մասնավոր պատկերասրահներում[2]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ studio 5165m։ «Anunner.com - Հայագիտական կայք` հայերի մասին և հայերի համար - Դուք որոնել եք - ԲԱԲԱՅԱՆ ընտանիք»։ Վերցված է 2016-06-04
- ↑ 2,0 2,1 Մի էջ ֆրանսահայ կերպարվեստի պատմությունից, ԱՐՄԻՆԻԱ ԿԱՐԲՈՆԵԼ-ԲԱԲԱՅԱՆ(չաշխատող հղում)
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ Baghdasaryan Aram։ «AV Production - Արմինիա Բաբայան»։ avproduction.am։ Վերցված է 2016-06-04
ԱղբյուրներԽմբագրել
- Եղիշե Մարտիկյան, Հայկական կերպարվեստի պատմություն, Գիրք Դ, Հայկական կերպարվեստն արտասահմանում, Ֆրանսիա, Երևան, 1987, էջ 154-160։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 185)։ |