Գոթա (գերմ.՝ Gotha), քաղաք Գերմանիայում։ Մտնում է Գոթայի շրջանի կազմի մեջ։

Բնակավայր
Գոթա
գերմ.՝ Gotha
Զինանշան

ԵրկիրԳերմանիա Գերմանիա
Մակերես69,58 կմ²
ԲԾՄ300 մետր
Բնակչություն46 019 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ03621
Փոստային դասիչ99867
Ավտոմոբիլային կոդGTH
Պաշտոնական կայքgotha.de(գերմ.)
Գոթա (Գերմանիա)##
Գոթա (Գերմանիա)

Քաղաքի բնակչությունը՝ 45 733 մարդ (2019 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ)։ Զբաղեցնում է 69,52 կմ² տարածք։ Քաղաքը բաժանված է 7 քաղաքային շրջանների։ Պաշտոնական կոդ՝ 16 0 67 029:

Գոթան Գերմանիայի ամենահին քաղաքներից է, հանդիսանում է Թյուրինգիայի մշակութային և պատմական կենտրոնը։ Քաղաքի խորհրդանիշը Ֆրիդենշտայն ամրոցն է, որը կառուցվել է 1567 թվականին բարոկկո ոճով։

Պատմություն խմբագրել

Այս քաղաքի մասին առաջին գրավոր հիշատակումը թվագրված է 775 թվականի հոկտեմբերով հայտնի Թյուրինգյան անտառի մոտ։ Հենց այդ ժամանակ էր, որ Կարլ Մեծ կայսրը Հերսֆելդի վանքին նվիրեց անտառապատ տարածքներ և դաշտեր Gothaha վիլլայի մոտ։ Քաղաքը հիմնված է երկու ճանապարհների հատման կետում, ինչի շնորհիվ երկար ժամանակ առևտրային կարևոր կենտրոն է եղել։ Տեղական առևտրականներին պատկառելի շահույթ բերող գլխավոր ապրանքը գինին էր։

Քաղաքի պատմական տեսարժան վայրերից մեկը 1369 թվականին անցկացված Լեյնի 12 կիլոմետրանոց ջրանցքն է։ Այն կառուցվել է կոմս Բալթազարի կարգադրությամբ՝ Գոթային ջուր մատակարարելու համար, և օգտագործվում է այդ նպատակով մինչ օրս։

XVII դարում քաղաքը դարձել է բողոքական Սաքսեն-Կոբուրգ-Գոթայի դքսության նստավայրը։ Այդ կարգավիճակում է մնացել մինչև 1918 թվականը։ Ինչպես նշում են պատմաբանները, հերցոգները Գոթան վերածել են օրինակելի, ցուցադրական քաղաքի՝ ինչպես վարչական, այնպես էլ ֆինանսատնտեսական առումով։

Լուսավորյալ կառավարիչները ոչ պակաս ուշադրություն են դարձրել գիտության և մշակույթի զարգացմանը։ Այդ իսկ պատճառով քաղաքը դարձել է քարտեզագրական և հրատարակչական գործի կենտրոն։ 1826 թվականին Գոթայում Իոսիֆ Մեյերը կազմակերպել է հրատարակչական Մատենագիտական ինստիտուտը։ Բացի այդ, հենց այստեղ է, որ առաջին անգամ Գերմանիայում ներդրվել է պարտադիր դպրոցական ուսուցում տղաների և աղջիկների համար։ Քաղաքային դղյակում ստեղծվել է պալատական թատրոն՝ առաջին մշտական թատերախմբով։ Այսօր գերմանական առաջին թատրոնը կրում է Կոնրադ Էքհոֆի անունը՝ ի պատիվ նրա հիմնադիրներից մեկի։

Դուքս Էռնստ Երկրորդը կարգադրել է քանդել քաղաքային ամրոցները և դրանց տեղում անգլիական այգի հիմնել։ Այստեղ էլ նրա հրամանով կանգնեցվել է աստղադիտարան, որի՝ որպես հուշարձանի հսկումը կարգադրել էր կտակով։

Գոթան համարվում է Գերմանիայի ժամանակակից ապահովագրական բիզնեսի ծննդավայրը։ 1820-ին Էռնստ-Վիլհելմ Առնոլդին այս քաղաքում ստեղծել է փոխադարձության սկզբունքի վրա հիմնված ապահովագրական Gothaer Feuerversicherungsbank բանկը, այժմ` Gothaer՝ Քյոլնում գտնվող գլխամասային գրասենյակով։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին քաղաքը փաստացի չի տուժել, քանի որ գերմանացի պարետն այն ժամանակին հանձնել է ամերիկյան զորքերին։ Ավելի ուշ այն դարձել է Խորհրդային օկուպացիոն գոտու մի մասը և, համապատասխանաբար, հայտնվել ԳԴՀ-ի տարածքում։

Քաղաքում էր գտնվում Gothaer Waggonfabrik գործարանը՝ նաև տրամվայներ արտադրող, որոնք շահագործվում էին ԽՍՀՄ որոշ քաղաքներում (մասնավորապես՝ Եվպատորիայում, Լվովում

Հայտնի մարդիկ խմբագրել

Քույր քաղաքներ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • «Գոթա». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գոթա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 144