Շուշանիկ Բաբայան

հայ դաշնակահարուհի
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաբայան ազգանունով այլ մարդկանց մասին։

Շուշանիկ Ավետիքի Բաբայան (մայիսի 19 (31), 1879[1], Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 28, 1952(1952-01-28)[1], Փարիզ[1], Լալուա-Բաբայան), հայ դաշնակահարուհի։

Շուշանիկ Բաբայան
Ծնվել էմայիսի 19 (31), 1879[1]
Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Երկիր Ռուսական կայսրություն և  Ֆրանսիա
Մահացել էհունվարի 28, 1952(1952-01-28)[1] (72 տարեկան)
Փարիզ[1]
Մասնագիտությունդաշնակահարուհի և կլավեսինահար
Գործիքներդաշնամուր
ԱմուսինԼուի Լալուա

ֆրանսիացի երաժշտագետ Լուի Լալուայի կինը։

Կենսագրություն խմբագրել

Շուշանիկ Բաբայանը ծնվել է 1879 թվականին Թիֆլիսում, հայ հիգիենիստ Ավետիք և մանկավարժ Սոֆյա Բաբայանների ընտանիքում։ 1886 թվականին ընդունվել է Թիֆլիսի երաժշտական ուսումնարանը, աշակերտել Մ․ Զ․ Գաբաևային։ 1904 թվականից մշտապես բնակվել է Փարիզում, կատարելագործվել Վանդա Լանդովսկայի մոտ, զբաղվել մանկավարժական աշխատանքով։ Հանդես է եկել բազմաթիվ դաշնամուրային կատարումներով, հատկապես` հայկական դաշնամուրային երկերի։

Մահացել է 1952 թվականի հունվարի 28-ին Փարիզում[2][3]։

Ընտանիք խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. «Գիտելիք.am  » Blog Archive  » ԲԱԲԱՅԱՆ (Լալուա-Բաբայան) Շուշանիկ Ավետիքի». giteliq.am. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 4-ին.(չաշխատող հղում)
  3. studio, 5165m. «Anunner.com - ԲԱԲԱՅԱՆ ընտանիք». www.anunner.com. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 187